User Tag List

Էջ 159 161-ից ԱռաջինԱռաջին ... 59109149155156157158159160161 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,371 համարից մինչև 2,385 համարի արդյունքները՝ ընդհանուր 2402 հատից

Թեմա: Հայկական ակումբային ֆուտբոլ

  1. #2371
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    հալալ ա Ուլիսին... ինքը արեց էն՝ ինչ էս քանի տարի է Միկան, Բանանցը, Արարատը ու մյուսները չեն կարող անել՝ ընդհատել Փյունիկի հաղթարշավը... Շնորհավորում եմ Ուլիսի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին
    Մերոնք կրել են Մբոլայի դատը
    Հիմա Փյունիկը փոխհատուցում է ստանալու, իսկ Մբոլան Փյունիկի հետ պայմանագրի ավարտից հետո 4 ամսով որակազրկվելու է և տուգանվելու:
    Ֆեյսբուքում հարց էի ուղել հարգարժան պն Հայրապետյանին, թե փոխհատուցումն ինչքան է լինելու: Իսկ նա պատասխանեց, որ ինձ պետք չէ իմանալ գումարի չափը: Կարևորն այն է, որ փոխհատուցումը լինելու է:

  2. #2372
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի 2012 Գավաթի վիճակահանություն
    ներկայացնում եմ ձեզ փլեյ-օֆֆ աղյուսակը

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (07.11.2011)

  4. #2373
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. թեման վերանվանվել է Հայկական ակումբային ֆուտբոլ: Ազգային հավաքականին վերաբերող գրառումները կտեղափոխվեն Ազգային հավաքականին նվիրված թեմա, եթե լուրջ փաստարկ չներկայացվի` չտեղափոխելու ուղղությամբ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #2374
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպումներ

    «Փյունիկ»-«Միկա» 0:0
    Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
    Մրցավար` Անդրանիկ Արսենյան

    «Շիրակ»-«Բանանց» 2:1 (0:0)
    Իջևան, «Արնար» մարզադաշտ
    Մրցավար` Զավեն Հովհաննիսյան
    Գոլերը` Գևորգ Հովհաննիսյան, 56, Անդրանիկ Բարիկյան, 88 («Շիրակ»), Սարգիս Կարապետյան, 58 («Բանանց»)

    «Ուլիս»-«Արարատ» 3:1 (0:1)
    Երևան, «Հրազդան» մարզադաշտ
    Մրցավար` Արման Ղուշչյան
    Գոլերը` Գեորգի Կրասովսկի, 54, 76, Շոթա Ջիքիա, 90+3 («Ուլիս»), Արամ Լոռեցյան, 42 («Արարատ»)

    «Գանձասար»-«Իմպուլս» 0:1 (0:1)
    Կապան, «Գանձասար» մարզադաշտ
    Մրցավար` Սուրեն Բալիյան
    Գոլը` Արթուր Բարսեղյան, 21

    Պատասխան հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 23ին և 24ին

    աղբյուր՝ armsport.am

    տեսանյութը՝ Sport12

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (22.11.2011)

  7. #2375
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ Ուլիս - Իմպուլս խաղն էի դիտում:
    Կարծում էի, թե հավաքականի հաջող ելույթներից հետո գոնե ձգտում կլինի ակումբների մակարդակով, որ եթե անգամ չստվերեն հավաքականի հաջողությունները, ապա գոնե հավաքականի պահեստային կամ էլ մշտական խաղացողներ հենց իրենք լինեն, մրցակցություն ապահովեն հենց հավաքականի ներսում: Բայց արի ու տես, որ մարդիկ չէին խաղում: Ուլիսը դեռ ակտիվ էր որոշակի, բայց հավատացնում եմ, որ Կողբի գեղարվեստի դպրոցի ամառային ճամբարի ժամանակ տեղի ունեցող ֆուտբոլային խաղերը ավելի դիտարժան ու արագ տեմպով են անցնում. ֆուտբոլ խաղացողներն էլ նկարիչներ են ու իրենց աշակերտները :

    Տեմպ չկար, այնպիսի տպավորություն էր, որ իրենց չէր էլ հետաքրքրում, թե ով կհաղթեր: Երկրպագուների դերն էլ գնահատում եմ, ինչ խոսք, բայց երկրպագուն պետք է վստահ լինի, որ գնա մարզադաշտ, չի քնելու` ձանձրույթից:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #2376
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր անուն հայկական ֆուտբոլում

    14/01/2013



    Հայկական ակումբների ցանկը համալրվում է եւս մեկով՝ «Ուրարտու» ակումբով:

    Այսօր տեղի ունեցավ նորաստեղծ ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը: Թիմի հովանավորն ու նախագահն Արթուր Ոսկանյանն է: Գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Սանամյանը: Վերջինս ակումբի մասին խոսելիս ասաց հետեւյալը.

    «Մեր քաղաքականության հիմքում հայրենասիրությունն է: Փորձելու ենք սփյուռքահայեր ներգրավվել: «Ուրարտու» ակումբը յուրօրինակ կամուրջ է հանդիսանալու Հայաստանի եւ սփյուռքահայերի միջեւ: Եվ ինչու ոչ, հնարավոր է հետագայում նաեւ մեր ակումբը խաղացողներ «մատակարարի» Հայաստանի հավաքականին: Նաեւ թիմում պետք է ներգրավվենք մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստների, ովքեր ժամանակին խաղացել են տարբեր տարիքային խմբերում, սակայն բանակի կամ ինչ-ինչ այլ պատճառներով դադար են տվել:



    Այս պահին 16 լեգեոներ ունենք, որոնք արդեն 6 ամիս է՝ պարապում են: Նրանց հիմնական մասը Ռուսաստանից են: «Դինամո» մարզադաշտում են մարզումներ անցկացրել, հետագայում նաեւ այլ մարզադաշտեր կներգրավենք»:

    Նախագահն իր խոսքում նշեց, որ ակումբը դեռեւս գրանցում չունի, սակայն մոտ ժամանակներս դա կիրականացնեն: Այս պահին նրանք կարեւորել են ակումբի ստեղծման գաղափարը:

    Մեր ցանկությունն է, որ նորաստեղծ ակումբը «թիթեռնիկի» կյանք չունենա…

    Հ.Գ. Քիչ թե շատ ուրախալի լուր, կարևորը մեջը փող կա, իսկ գլխավոր մարզիչին Արմեն Սանամյանին դեռ Քինգ Դելյուքսից գիտեմ, ոչնչոտ մարզիչ ա:

    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 15.01.2013, 21:49:
    A long time ago, in a galaxy far, far away...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (15.01.2013)

  10. #2377
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի ճիշտ կլինի՝ Երևանյան քուչի թմերի ցանկը համալրվում է եւս մեկով՝ «Ուրարտու» քուչի թմով: Ու բոլոր թիմերը ինչ-որ տարօրինակ գաղափարախոսություններով՝ հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարել, հայրենասիրություն, ֆլան-ֆստան: Մեկը չասեց մի օր՝ չէ, մեր նպատակն է հաղթել՝ամեն գնով, ֆուտբոլիստներ վերավաճառել առաջատար լիգաներ, ֆուտբոլից փող քամել: Ֆուտբոլի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցում չունեն:

    Թող՝ Արարատը ոտքի կանգնացնեն, մարզերի թմերում և ենթակառուցվածքներում փող ներդնեն: Երևանում ճ-կարգի միջակությունների պակաս չկա:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (15.01.2013), Ձայնալար (17.01.2013), Տրիբուն (15.01.2013)

  12. #2378
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի ճիշտ կլինի՝ Երևանյան քուչի թմերի ցանկը համալրվում է եւս մեկով՝ «Ուրարտու» քուչի թմով: Ու բոլոր թիմերը ինչ-որ տարօրինակ գաղափարախոսություններով՝ հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարել, հայրենասիրություն, ֆլան-ֆստան: Մեկը չասեց մի օր՝ չէ, մեր նպատակն է հաղթել՝ամեն գնով, ֆուտբոլիստներ վերավաճառել առաջատար լիգաներ, ֆուտբոլից փող քամել: Ֆուտբոլի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցում չունեն:

    Թող՝ Արարատը ոտքի կանգնացնեն, մարզերի թմերում և ենթակառուցվածքներում փող ներդնեն: Երևանում ճ-կարգի միջակությունների պակաս չկա:
    Լուրեր կան, որ էս տարվանից սկսած, Արարատի ղեկավարները էտ գործով են զբաղվելու, հլը տենանք:
    A long time ago, in a galaxy far, far away...

  13. #2379
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուրեր կան, որ էս տարվանից սկսած, Արարատի ղեկավարները էտ գործով են զբաղվելու, հլը տենանք:
    Հուսանք: Ինձ համար՝ որպես էքս-երևանցու, կա միայն մեկ Երևանյան թիմ՝ Արարատ, մնացածը չմո են

  14. #2380
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ «Ուրարտու» թիմի ստեղծմամբ պետք է ուրախանալ, քանի որ հայկական ֆուտբոլի ամենացավոտ կողմը ակումբների աղետալի քիչ քանակն է:

    Ինչ վերաբերում է «Արարատին»: Եթե այն հաջողություններ գրանցի, ապա դա կլինի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանանի շնորհիվ: Արդեն բավական ժամանակ է անցել առաջնության ընդմիջման սկզբից, բայց առայժմ միայն երկրորդական ֆուտբոլիստների են հավաքագրում. հիմնականում կամ ավելի ճիշտ բացառապես նրանց, ովքեր ուրիշ ակումբներին պետք չեն եկել (Հովհաննես Գրիգորյան, Գալուստ Պետրոսյան): Ու ինչ որ չի երևում, թե պատրաստվում են ուժեղ ֆուտբոլիստ հրավիրել: Ինչք խոսք, որքանով որ ճանաչում եմ Խաշմանյանին, նա այսպիսի կազմով էլ առաջատար դիրքեր դուրս կգա, բայց միայն Հայաստանի առաջնության մակարդակով: Արարատի հովանավորների մասին կարծիք արտահայտելով կուզենայի սխալված լինել: Ձեռքները ոչ ոք չի բռնել, թող ուժեղացնեն Արարատը:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  15. #2381
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դատելով ձմեռային տրանսֆերներից ամենագրավիչ առաջարկները կատարում է Կապանի «Գանձասարը»: Արդեն այս թիմ են տեղափոխվել Նարեկ Բեգլարյանը, Սամվել Մելքոնյանը և Արտակ Դաշյանը, որոնք Հայաստանի առաջնության մակարդակով ուժեղ ֆուտբոլիստներ են համարվում:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (17.01.2013), Sagittarius (16.01.2013)

  17. #2382
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց-որ թե Ուրարտուն լուրջ է տրամադրված`

    Հունվարի 22-ին «Իմպուլսը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Ուրարտուի» հետ

    Դիլիջանի «Իմպուլսն» իր առաջին ուսումնամարզական հավաքը հունվարի 26-ից մինչև փետրվարի 6-ը կանցկացնի Արարատի «Այգ» մարզաբազայում: Այդ մասին ArmFootball.com-ին տեղեկացրեցին դիլիջանյան ակումբի մամլո քարտուղարությունից:

    Հունվարի 22-ին թիմը ընկերական հանդիպում կանցկացնի նորաստեղծ «Ուրարտուի» հետ: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ կկայանա հանդիպումը:

    Նախնական պայմանավորվածությամբ փետրվարի 12-ին «Իմպուլսը» մեկնելու է Կիպրոս: Մինչ այդ ակումբը նախատեսում է անցկացնել մի քանի ընկերական խաղեր, բայց հնարավոր մրցակիցները դեռ հայտնի չեն:
    Աղբյուր

    Իսկ ընթացակարգը ինչպիսի՞ն է. թիմը գրանցվում է և արդեն իրավունք է վաստակում ընդգրկվել ՀՀ բարձրագույն խմբու՞մ: Թե՞ չափանիշներ կան, որոնց պետք է բավարարեն թիմերը, ինչ-որ ժամանակահատված պետք է ասյպես ասած` փորձաշրջան անցնեն:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  18. #2383
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն ասվել է, որ «Ուրարտուն» հանդես է գալու առաջին խմբում:

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց-որ թե Ուրարտուն լուրջ է տրամադրված`



    Աղբյուր

    Իսկ ընթացակարգը ինչպիսի՞ն է. թիմը գրանցվում է և արդեն իրավունք է վաստակում ընդգրկվել ՀՀ բարձրագույն խմբու՞մ: Թե՞ չափանիշներ կան, որոնց պետք է բավարարեն թիմերը, ինչ-որ ժամանակահատված պետք է ասյպես ասած` փորձաշրջան անցնեն:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (18.01.2013)

  20. #2384
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ընթացակարգը ինչպիսի՞ն է. թիմը գրանցվում է և արդեն իրավունք է վաստակում ընդգրկվել ՀՀ բարձրագույն խմբու՞մ: Թե՞ չափանիշներ կան, որոնց պետք է բավարարեն թիմերը, ինչ-որ ժամանակահատված պետք է ասյպես ասած` փորձաշրջան անցնեն:
    ընդհանրապես եթե նոր թիմ է հայտնվում, իրավունք չունի միանգամից հանդես գալ բարձրագույն խմբում, պետք ա սկսի ամենացածր խմբից իսկ մեր մոտ էտ առաջին խումբն ա:

    Ուրարտուն իր պարապմուքները անցակցնում ա Մոսկվայում, կան շատ լեգիոներներ ու Հայ երիտասարդ ֆուտբոլիստներ, հլը վոր կատարվում է ընտրություն, թե ով է մնալու ով ա գնալու
    A long time ago, in a galaxy far, far away...

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (18.01.2013)

  22. #2385
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կապանի «Գանձասարի» կազմը համալրել է բրազիլական ճանաչված «Ֆիգուեիրենսե» ակուբի 19-ամյա հարձակվող Վիլիամ Պոտտկերը:

    Globoesporte հեղինակավոր բրազիլական պարբերականը հայտնում է, որ ֆուտբոլիստը «Ֆիգուեիրենսեի» հետ պայմանագիր ունի մինչև 2016 թվականը և «Գանձասարում» նա չորս ամիս հանդես կգա վարձավճարով: Եթե դրանից հետո Եվրոպայում այլ հնարավորություն չգտնվի, Պոտտկերը կվերադառնա և կօգնի իր թիմին, որն այս տարի է դուրս մնացել Բրազիլիայի ուժեղագույնների դիվիզիոնից և մյուս տարի հանդես կգա բրազիլական Բ սերիայում:

    «Ես շատ հագուստ եմ վերցնում ինձ հետ, ասել է ֆուտբոլիստը: Այնտեղ շատ ցուրտ է: Հետս նաև համակարգիչ եմ վերցնում ժամանակ անցկացնելու և կապի մեջ լինելու համար: Հայաստանում ջերմաստիճանը -5 է: Մի փոքր ավելի լավ է հարևան Թուրքիայում, որտեղ թիմը պետք է հավաք անցացնի»:

    Ֆուտբոլիստը նոր ակումբի մասին տեղեկություններ է հավաքել արդեն «Գանձասարում» խաղացող Դիեգեո Լոմբայից. «Նա ինձ ասել է, որ տեղի լեզվով թիմի անունը նշանակում է Montanha do Tesouro (Գանձասար): Սա ինձ համար լավ հնարավորություն է ավելի շատ խաղերի մասնակցելու համար: Ես երբեք չեմ լսել այս թիմի մասին, բայց լավ տպավորություն եմ ստացել լուսանկարներից: Թվում է, որ լավ կառացվածք ունեցող թիմ է, որը ներդրումներ է կատարում և սկսում է աճել»:

    Ֆուտբոլիստը, որը միշտ երազել է Եվրոպայում խաղալու մասին, մեծ նպատակներ ունի ֆուտոբոլում. «Իմ երազանքն է Եվրոպայում խաղալն ու այնտեղ ճանաչված դառնալը», ասել է նա:

    Պոտտկերը հունվարի 20-ին կմիանա Անթալիայում կայանալիք «Գանձասարի» հավաքին:



    totalfootball.am

    Հ.Գ. աչքիս Գանձասարնել ա լուրջ տրամադրված
    A long time ago, in a galaxy far, far away...

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.01.2013), Malxas (18.01.2013)

Էջ 159 161-ից ԱռաջինԱռաջին ... 59109149155156157158159160161 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբային նոստալգիա
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 90
    Վերջինը: 23.07.2014, 23:10
  2. Ակումբային երաժշտություն
    Հեղինակ՝ Aeterna, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 01.09.2013, 16:07
  3. Ակումբային մականուններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.05.2011, 12:43
  4. Ակումբային արշավ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 393
    Վերջինը: 26.10.2007, 23:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •