Լավ համարենք - բայց ինչ ա արել??? թե դժվարանում ես ասես, արի տեստի նման սարքենք: Ես հարցերը գրեմ, դու տարբերակնեից ընտրի:
Ա. ինչ որ մեկի ոտից բռնել ա???
Բ. ասել ա գոլ չխփես???
Գ. Լավ խաղացողներին ծեծել ա որ տրավմա ունենան ու դաշտ չմտնեն
Դ. Խաղացողներից մի քանիսին վախացրել ու ահաբեկել ա, որ դաշտում գնդակին չմոտենան
Ե.Դարպասապահներին տեսողությունը վատացնող ու թևերը թուլացնող դեղ ա ստիպել, որ խմեն
Զ. Մարիզչներին ստիպել ա , որ խաղից առաջ ֆուտբոլիստներին պլան տա ծխեն
Է. Նեգրերին աֆրիկայում ճնշել ա, որն էլ շատ խիստ ազդել ա մեր ֆուտբոլի բարոյահոգեբանական վիճակի վրա
Ը. Բոլոր տարբերակներն էլ ճիշտ են
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Աբելյան (15.11.2010)
Վատ պարողին գիտենք ինչն ա խանգարում, իսկ վատ ֆուտբոլիստին ինչն ա խանգարում???
Քո կարծիքով սխալ դրված պենալը հատուկ հրահանգ էր???
Չէէէէէ.... Ես ստեղից դուրս գամ, թե չէ ինձանից անկախ կդառնամ ՀԱԲՀ-ի անդամ:
Թե աշխատանքային օրվա վերջում, գործից հետո, բամբասելը հանգստացնում ա ոմանց, ինձ ավելի ա հոգնեցնում:
Արա դե չսովորեցի էլի բամբասել - հո զոռով չի:
Բարի քննարկում.... Էէէէէէ կներեք - բամբասում
Ե.Գ.
հիմա լուրջ
Եթե ուզում եք բանավեճը բամբասանքի մակարդակից բարձրանա հասնի քննարկման, ապա դրա համար պետք ա, մեղադրանքները հիմնավորել, փաստերը չաղավաղել ու փորձել դեպքերին վերաբերվել առանց նախնական տրամադրվածության:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Վաաայ, բա տենց բան կասե՞ն…
Ինքը էսկիմոսներին Ավստրալիայում ահաբեկել ա, Սլովակիայում միջին ամսական եկամուտը պակասել ա, ֆուտբոլիստները ընկճվել են,
Անդորրացիների ոտը կծել ա տվել, կոշիկները հագնելուց ցավոտ ա եղել, դաշտում չեն կարեցել վազեն կրվել են,
Եթե Հայաստան-Մակեդոնիա խաղում էլ մրցավարին ահաբեկեր, էն պենալը չէր դրվի, էն էլ տոմսի փող չուներ թռներ…
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Gayl (16.11.2010), Legolas (16.11.2010), Moonwalker (16.11.2010), Sagittarius (16.11.2010), Աբելյան (16.11.2010), Հարդ (16.11.2010)
Մի հատ հարց ունեմ. կարող ե՞ք պատասխանել... Ինչ՞ի ա 10 տարի իրար վրա "տիրոջ թիմը" դառնում էս երկրի չեմպիոն... ո՞նց կարելի ա ամբողջ առաջնությունը լինել առաջին տեղում ու առաջնության ավարտից 3 տուր առաջ չեմպիոնությունը կրկին զիջել Փ-ին (անունը չեմ ուզում տամ, զզվում եմ)... Հեսա Արարատս բարձրագույն լիգա ա վերադառնում, ոչինչ, ու հիմա նրանք հաստատ ավելի շահագրգռված են անփոխարինելի չեմպիոնի բմբուլները քամուն տալու:
Gayl (17.11.2010), Sagittarius (16.11.2010), Աբելյան (16.11.2010), Դարք (19.01.2011)
Հարյուր տոկոս, Արարատ Հուպ տուր, փութիկին կուլ տուր
Արարատն ա նեմեցի տապանաքարը դնելու,
Ֆուտբոլային ֆաների համար կոմպրոմիս բառը չկա, գնացեք էտ լոլոները շախմատում կամ քաղաքականությունում կարդացեք
հ.գ. Ի՞նչ եք առաջարկում, Ջերարդի ամեն մի խփած գոլի համար Լիվերպուլի ֆաները պտի Ջիլեթին շնորհակալություն հայտնեին, պադումաեշ, դա պաշոլ օն նախ, ի նեմեց տոժե
Աբելյան (16.11.2010)
ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում մեկ հորիզոնական վեր բարձրանալով՝ Հայաստանի ընտրանին նոր ռեկորդի հեղինակ է դարձել:
Մեր ընտրանին 517 միավորով այժմ զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը: Մեր հետ Եվրո-2012-ի նույն խմբում ընդգրկված հավաքականներից Ռուսաստանը 13-րդն է, Սլովակիան՝ 18-րդը, Իռլանդիան՝ 32-րդը, ՆՀՀ Մակեդոնիան՝ 76-րդը, Անդորրան՝ 202-րդը:
Հարևան երկրներից միայն Թուրքիան է առաջ մեր ընտրանուց՝ զբաղեցնելով 29-րդ հորիզոնականը: Իրանը 66-րդն է, Վրաստանը 77-րդը, իսկ Ադրբեջանը 90-րդը:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որին հետևում են Հոլանդիան, Բրազիլիան, Գերմանիան, Արգենտինան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Խորվաթիան և Եգիպտոսը: Իտալացիները միայն 14-րդն են:
HayNews.am
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Ambrosine (17.11.2010), Monk (17.11.2010), Moonwalker (17.11.2010), Nare-M (17.01.2011), romanista (17.11.2010), Yellow Raven (17.11.2010), Հարդ (17.11.2010)
Շնորհավորում եմ <<Փյունիկին>> չեմպիոնության կապակցությամբ, էս տարի իրոք արժանի էին չեմպիոնությանը
E-la Via (17.11.2010)
ՀղումԷրդողանը պատրաստվում է այցելել հայկական լեգենդար ֆուտբոլային ակումբ
Այս տարի լրանում է թուրքական ֆուտբոլի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած «Taksimspor» ֆուտբոլային ակումբի 70-ամյակը, որի ղեկավար կազմը, ինչպես նաև ֆուտբոլիստների մեծ մասը եղել են ազգությամբ հայեր։
Թուրքական «Zaman» օրաթերթի փոխանցմամբ՝ ակումբը պատրաստվում է իր 70-ամյակը նշել մեծ շուքով։ Միջոցառումներին սպասվում է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը։
«Zaman»-ը գրում է, որ «Taksimspor» ֆուտբոլային ակումբը թուրքական ֆուտբոլին տվել է այնպիսի լեգենդար անուններ, ինչպիսիք են, օրինակ՝ Լևթեր Քյուչյուքանտոնյանդիսը, Հրանտ Դինքը, Թենեքեջի (Թիթեղագործ) մականունով հայտնի Կարբիս Իստանբուլօղլուն, Ջորջ Փափազյանը՝ ընդգծելով, որ ակումբում խաղում են ինչպես հայ, այնպես էլ թուրք ֆուտբոլիստներ, ինչի շնորհիվ «Taksimspor»-ը դարձել է միասնության և գոյակցության խորհրդանիշ։
-Այնտեղ, որտեղ սկսվում է սպորտը, ցեղապաշտական և կրոնական խտրականություններն անելիք չունեն։ Մեզ մոտ խտրականություն գոյություն չունի։ Մեր ակումբն այս հողերում եղբայրության ամենավառ օրինակն է,- հայտարարել է «Taksimspor»-ի ներկայիս ղեկավար ազգությամբ հայ Կարապետ Համամջըօղլուն։
«Taksimspor»-ը ձևավորվել է 1940թ. «Ateş-Güneş» և «Nor Şişli ve Kale» ֆուտբոլային ակումբների միավորման արդյունքում։ Այս ակումբի կազմում 1982-1983 թվականներին հանդես է եկել «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը։
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Gayl (17.01.2011), Moonwalker (17.01.2011), Sagittarius (17.01.2011), Հարդ (17.01.2011)
Ժողովուրդ ջան չեք ասի Բարձրագույն Խումբ 2011-ի խաղացանկը ?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ