Մեկնարկեց Իսրայելի առաջնությունը, որն այս տարի ևս լինելու է հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում, քանի որ Տել-Ավիվի "Մաքաբիում" է ելույթ ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Եղիա Յավրույանը:
Հայ ֆուտբոլիստը բավական հաջող սկսեց ելույթներն Իսրայելի 2009/10 թթ. առաջնությունում: Անդրանիկ տուրում Յավրույանը 2 գնդակ ուղարկեց իր նախկին թիմի` "Բնեյ Շաքնինի" դարպասը, իսկ "Մաքաբին" հաղթեց 3:1 հաշվով:
Յավրույանը 46-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 71-րդ րոպեին կրկնապատկեց այն` գործնականում վճռելով խաղի ելքը: Եղիան ճանաչվեց նաև հանդիպման լավագույն խաղացողը:
Էջանիշներ