Էջ 2 161-ից ԱռաջինԱռաջին 1234561252102 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 2401 հատից

Թեմա: Հայկական ակումբային ֆուտբոլ

  1. #16
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    561

    Re. Հայկական ֆուտբոլ

    Մեջբերում Harganq_U_Pativ-ի խոսքերից
    Շատ իրական պատկեր տվեցիր ներկայի մասին....բայց....չես գտնում որ ելի մեզնից է կախված, այսինքն մեր սերունդից, երիտասարդությունից,եթե մենք մտադրվենք, չենք կարող ասենք քո ասած «բոմժին» առաջ տանենք: Ենքանել դժվար չի: Պրոստը մեր երիտսարդության մեջ շաբլոն է մտել, որից հրաժարվել վախենում են շատերը, այսինքն շատրը չեն էլ պորցում այլ կերպ մտածել: Պետք է սրտացավ լինել ՄԵՐ-ի համար:
    Գիտե՞ս, ֆուտբոլասերը էն անձը չի, որ պիտի ինչ-որ գործ անի ֆուտբոլի զարգացման համար, հատուկ մարմիններ կան ամեն դեպքում: Ճիշտ ես ասում՝ մեր սրնդից ա կախված, բայց մեր սրնդի ֆուտբոլիստներից ու մեր սերնդի ժամանակվա ֆեդերացիայից: Իմ ասած բոմժին հնարավոր չի առաջ տանել էն պարզ պատճառով, որովհետև ինքը արդեն մենակ բոմժ չի, գիժ բոմժ ա արդեն, ոչ ոքի հետ չի ուզում խոսա էդ թեմայով, ես ինքս խոսել եմ իրա հետ առաջարկել եմ, որ հոդված գրեն իրա մասին, մեկ էլ տեսար մի բան ստացվեց, մեկը վերցրեց մոտը, որ պարապի: Ինքը ուղղակի ապուշացած հայացքով ինձ նայեց ու ասեց "չէ":
    Լավ, օրինակ դու ո՞նց ես պատկերացնում, որ անհատները Հայաստանի ֆուտբոլը առաջ տանեն: Եթե մի խելամիտ բան ասես, հնարավոր ա 2 տարի հետո միանամ քեզ, եթե մի խելամիտ բան էլ ես իմանամ, կասեմ

  2. #17
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    561

    Re. Հայկական ֆուտբոլ

    Մեջբերում Harganq_U_Pativ-ի խոսքերից
    Էդգար Մանուչարյան, Միքայել Էլիբեկյան, Սամվել Կիրակոսյան, Ռոբերտ Դանիելյան, Վարդան Բասենցյան, Սեվան Շիրինյան, Արթուր Մարգարյան.....ու ելի սենց...կան....
    Վերջի 3-ը իմիյայլոց նույն Բրազիլական թիմի առաջատարներն են, թիմի անունը ճիշտն ասած չեմ հիշում, բայց անցած խաղաշրջան Լիպերտադորեսի գավաթը վերցրեց....
    Իսկ Մանուչարյանը հավաքականից չի՞ հիմա: Ֆեդերացիայի նախագահը չի էլ թողնի, որ հավաքականից չլինի:
    Ճիշտն ասեմ, քո նշած մյուս ֆուտբոլիստներին չեմ ճանաչում: Բայց ամեն դեպքում, ես չեմ մտածում, որ Բրազիլիայի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստը կհամաձայնվի Հայաստանի հավաքականում խաղալ: Մանավանդ ասում ես՝ ակումբում առաջատար ֆուտբոլիստներ են, նրանք երևի հույս ունեն Բրազիլիայի հավաքական մտնել: Իսկ եթե իրոք իրանք համաձայն են խաղալ Հայաստանի հավաքականում որոշ պայմանների դեպքում, ուրեմն ես նորից վերդառնում եմ ֆեդերացիայի նախագահին, ինքը էդքան էլ լավ չի հասկանում ֆուտբոլից ու արի համաձայնվի, որ դա արդեն մեզնից կախված չի:

  3. #18
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    30
    Գրառումներ
    613

    Re. Հայկական ֆուտբոլ

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Լավ, օրինակ դու ո՞նց ես պատկերացնում, որ անհատները Հայաստանի ֆուտբոլը առաջ տանեն: Եթե մի խելամիտ բան ասես, հնարավոր ա 2 տարի հետո միանամ քեզ, եթե մի խելամիտ բան էլ ես իմանամ, կասեմ
    Չգիտեմ դու իմ հետ կկիսես են կարծիքը ,որ աշխարհում անյնար բան չկա, բավական է լինի ցանկություն ու կամքի ուժ: Ու հետո սենց խոսք կա, ավելի շատ կարգախոսի նման.
    «Գյուղ կանգնի գերան կկոտրի»:
    Էսօրվա դրությամբ շատ քչերն են ինձ հասկանում , դրա համար շատ հազվադեպ եմ Էս թեման քննարկում...
    Կյանքում բեսամտ մեծ նպատակներ ունեմ, ու Էսքան ժամանակ դեռ չի եղել, որ ես իմ ուզածին չհասնեմ , զուտ համառության ու աշխատելու,շատ աշխատելու միջոցով:
    Ուղղակի սենց մի բան կա, ամեն ինչ սկսում է մանրուքներից որոնց արօրյայում մենք այնքան էլ ուշադրություն չենք դարձնում, եթե փողոցում ականատեսն ես դառնում դատպարտելի թեկուզ փոքր արարքի, անպատիժ չպիտի թողես, թեկուզ դու դրանից միքիչ էլ տուժես:
    Եսքան ինչի խորացա, ուզում եմ ասեմ որ ամեն ինչ էլ կարանք անենք, ուղղակի պետք է անենք միասին, ու մինչև վերջ, թե չէ խոսալով բան չի փոխվում:
    Ես օրինակ պատահական լավ խաղացող էրեխու հանդիպելուց անպայման աշխատում եմ իրան տեղավորեմ ծանոթ մարզիչի մոտ, որ համոզված եմ իրա ամեն աշակերտի հաամր իրոք սրտացավ է:
    դատողությունները թողում եմ քեզ...
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  4. #19
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    5,058
    Բլոգի գրառումներ
    3

    Re. Հայկական ֆուտբոլ

    Չէի ասի որ Հայկական ֆուտբոլի վիճակը վատ ա: Ի՞նչ ա հնարավոր սպասել էս մի փոքր երկրից: Եվրոպայի մակարդակով, ճիշտ ա ուժեղ չենք, բայց ամբողջ Աշխարհի մակարդակով միջին կարգի հավաքական ունենք, մեր ակումբներն էլ մեկ-մեկ որակավորման 2-րդ փուլ են անցնում:

  5. #20
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    25
    Գրառումներ
    5,444

    Re. Հայկական ֆուտբոլ

    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից

    Դու քեզ հույս ես տալիս… Տոբակոյի բնակչությունը 1.2 միլիոն մարդ է՝ ՖԻՖԱ2006-ի ֆինալ հասան ու վատ չէին խաղում… 70-ական թվերին ավելի մե՞ծ էինք, որ Բավարիային ու Ասթոն Վիլլային կրում էինք…

  6. #21
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    30
    Գրառումներ
    613

    Re. Հայկական ֆուտբոլ

    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից
    Չէի ասի որ Հայկական ֆուտբոլի վիճակը վատ ա: Ի՞նչ ա հնարավոր սպասել էս մի փոքր երկրից: Եվրոպայի մակարդակով, ճիշտ ա ուժեղ չենք, բայց ամբողջ Աշխարհի մակարդակով միջին կարգի հավաքական ունենք, մեր ակումբներն էլ մեկ-մեկ որակավորման 2-րդ փուլ են անցնում:
    Լրիվ համաձայն եմ, ուղղակի պետք չէ բավարարվել եղածով
    Առաջ դեպի հաղթանակը
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  7. #22
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    561

    Re. Հայկական ֆուտբոլ

    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից
    Չէի ասի որ Հայկական ֆուտբոլի վիճակը վատ ա: Ի՞նչ ա հնարավոր սպասել էս մի փոքր երկրից: Եվրոպայի մակարդակով, ճիշտ ա ուժեղ չենք, բայց ամբողջ Աշխարհի մակարդակով միջին կարգի հավաքական ունենք, մեր ակումբներն էլ մեկ-մեկ որակավորման 2-րդ փուլ են անցնում:
    Տարածքը արդարացում մի՛ բերեք: Չինաստանն էլ էդքան ուժեղ չի ֆուտբոլից: Դու փորձիր հիշել վերջին անգամ, որ խաղում ենք գոլ արել: Հաշվի քանի պաշտոնական խաղ խաղ ենք կրել էս մի 3 տարվա ընթացքում (մատների վրա լինում ա հաշվել), ու հաշվի քանիսն ենք կրվել (մատների վրա չի լինում հաշվել): Մեր ֆուտբոլը վատ վիճակում ա ու ոչ մի արդարացում չկա դրան: Ընդամենը մի քանի թիմ կա, որոնց մենք կարողանում ենք հաղթել:

  8. #23
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    30
    Գրառումներ
    613

    Re. Հայկական ֆուտբոլ

    Հա հիմա ի՞նչեք առաջարկում: Վիճելով ու անկապ քննադատելով բան չի փոխվում…
    Ձեզնից մարդ կա՞, որ ֆուտբոլի հետ անմիջական կապ ունի:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  9. #24
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    561

    Re. Հայկական ֆուտբոլ

    Պիտի անմիջական կապ ունենանք, որ ֆուտբոլը Անկապ քննադատենք:
    Ես ֆուտբոլ պարապել եմ, ֆուտբոլ խաղում եմ, ֆուտբոլ նայում եմ ու հայկական ֆուտբոլը Անկապ քննադատում եմ: էսքանը կարելի՞ ա համարել անմիջական կապ:
    Բայց Անկապ գովելով էլ բան չի փոխվի: Գուցե մենք Անկապ ենք քննադատում, բայց ես գտնում եմ, որ մենք ավելի իրատեսորեն ենք նայում հարցին:
    Մեկ էլ ինձ թվում էր, էս թեման հենց Անկապ հայկական ֆուտբոլի մասին խոսելն ա:

  10. #25
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    30
    Գրառումներ
    613

    Re. Հայկական ֆուտբոլ

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Պիտի անմիջական կապ ունենանք, որ ֆուտբոլը Անկապ քննադատենք:
    Ես ֆուտբոլ պարապել եմ, ֆուտբոլ խաղում եմ, ֆուտբոլ նայում եմ ու հայկական ֆուտբոլը Անկապ քննադատում եմ: էսքանը կարելի՞ ա համարել անմիջական կապ:
    Բայց Անկապ գովելով էլ բան չի փոխվի: Գուցե մենք Անկապ ենք քննադատում, բայց ես գտնում եմ, որ մենք ավելի իրատեսորեն ենք նայում հարցին:
    Մեկ էլ ինձ թվում էր, էս թեման հենց Անկապ հայկական ֆուտբոլի մասին խոսելն ա:
    Եթե հարցին մոտենանք ուրիշ տեսանկյունից՞
    Եթե մտածենք ինչ կարանք անենք հայկական ֆուտբոլի համար՞
    Իրատեսական է՞
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  11. #26
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    541

    Re. Հայկական ֆուտբոլ

    Է՜հ, իմ երեխայական երազանքներիցս մեկը եղել է հայկական ֆուտբոլը աշխարհի ուժեղագույնների թվում տեսնելն էր։ Ամեն օր դրա մասին էի երազում, մտքումս պատկերացնում, թե ոնց է մեր թիմը ասենք թե Բրազիլիայի հավաքականին հաղթում։ Դեռ հույսս չեմ կորցրել, ուղղակի աստված տա այդքան երկար կյանք ունենամ։
    Մենք հաջող նախադեպ ունենք՝ նախկին «Արարատ»–ը։ Պապաս պատմում էր, որ այն տարին, երբ Բավարիան էր ՈՒԵՖԱ–ի չեմպիոն դարձել, Արարատի հետ էլ էին խաղացել ու մե՜ծ դժվարությամբ էին Արարատին հաղթել, մի կերպ, էլի։
    Իսկ այսօր, իմ կարծիքով, մեր թույլ տեղերից մեկը ֆուտբոլիստների մեծամտությունն է ու անկարգապահությունը։ Համ շուտ մեծամտանում են ու էլ լավ չեն պարապում, համ էլ ծխում են, խմում են։ Բա եղա՞վ։

  12. #27
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244

    Re. Հայկական ֆուտբոլ

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Մենք հաջող նախադեպ ունենք՝ նախկին «Արարատ»–ը։ Պապաս պատմում էր, որ այն տարին, երբ Բավարիան էր ՈՒԵՖԱ–ի չեմպիոն դարձել, Արարատի հետ էլ էին խաղացել ու մե՜ծ դժվարությամբ էին Արարատին հաղթել, մի կերպ, էլի։
    Իսկ այսօր, իմ կարծիքով, մեր թույլ տեղերից մեկը ֆուտբոլիստների մեծամտությունն է ու անկարգապահությունը։ Համ շուտ մեծամտանում են ու էլ լավ չեն պարապում, համ էլ ծխում են, խմում են։ Բա եղա՞վ։
    Որքան գիտեմ, այսպես է եղել՝
    Բավարիա-Արարատ 2։0
    Արարատ-Բավարիա 1։0
    Բայց դա էական չէ, կարևորն այն է, մինչև 19 տարեկանների հավաքականը երեկ պարտվել է Ադրբեջանին՝ 1։2 հաշվով։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  13. #28
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,267

    Re. Հայկական ֆուտբոլ

    U 19
    Հայաստանի հավաքականը բանի պետք չի…

  14. #29
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    25
    Գրառումներ
    4,658
    Բլոգի գրառումներ
    11

    Re. Հայկական ֆուտբոլ

    Մեջբերում Taurus-ի խոսքերից
    U 19
    Հայաստանի հավաքականը բանի պետք չի…
    Կրվեց,հասկացանք,գոնե Ադրբեջանին չկրվեր,ԱՄՈԹ իրանց:

  15. #30
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    25
    Գրառումներ
    5,444

    Re. Հայկական ֆուտբոլ

    Էսքան ժամանակ ինչքան Հայաստանն ու Ադրբեջանը (երիտասարդական) խաղացեն են՝ մենք պարտվել ենք: Նույնը նաև ակումբերի մակարդակով խաղերում… Ու դուք հույս ունե՞ք, որ մյուս տարի մեր հավաքականը ազերիներին կրի

Էջ 2 161-ից ԱռաջինԱռաջին 1234561252102 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլ
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 655
    Վերջինը: 15.02.2017, 01:43
  2. Ինչակա՞ն Ֆուտբոլ
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 84
    Վերջինը: 22.01.2011, 14:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •