Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
Պարզա... էլի սկսվեց առանց հիմք ունենալու մեղադրանքները... կամ ասենք հիմա խոսքի ազատությունա, ամեն մարդ կարա իրա կարծիքը հայտնի, ուղղակի պետքա սկսբից նշել, որ դա սեփական կարծիք է:
իսկ սրանից`
Մենք գնահատում ենք ահաբեկչության այս հերթական ակտը...
լավ էլ ո՞նց պիտի ասեին, որ սա իրենց սեփական կարծիքն է, թեև նայելով դիմողների անունների երկար ցանկին`
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Հույս» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե
«Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Զարթոնք-89» ՀԿ
«Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խումբ
«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ
«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Միջնաբերդ» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
կարելի է գլխի ընկնել, որ այդ սեփական կարծիքը հաստատ շատ նեղ շրջանակ չի ընդգրկում ու շատ մասնավոր չէ. նույն այս ցուցակից էլ արդեն կարելի է հասկանալ, թե որքան ՀԿ-ներում է հարգված ու սիրված Արսենը...
եթե դու գոնե փոքր-ինչ ակտիվ լինեիր ու գոնե մեկ-մեկ մասնակցեիր քաղաքի հասարակական կյանքը կազմող այս կամ այն ակցիային, երիտասարդական պիկետների տարբեր հասարակական խնդիրների շուրջ, ապա, եթե չտեսնեիր էլ, հաստատ կլսեիր Արսենի անունը... «հասարակության ամենատարբեր շրջանակներ» գրելով` հաստատ նկատի չեն ունեցել տանը ձեռքները ծալած նստած քաղաքացիներին, ովքեր միայն սպասում են, որ մի օր կհամենան իրենց տուն ու կիրազեկեն քաղաքի հասարակական կյանքից: