Բոլորովին չեմ զարմանա, եթե պարզի, որ այս տղան ինչ որ պնդիրներ է ունեցել ասենք թաղի երիտասարդների հետ ու վերջինիս ծեծի են ենթարկել:
Բոլորովին չեմ զարմանա, եթե պարզի, որ այս տղան ինչ որ պնդիրներ է ունեցել ասենք թաղի երիտասարդների հետ ու վերջինիս ծեծի են ենթարկել:
ընկեր, իսկ դու հաճախ ես լսել կամ ականատեղ եղել թաղում նման ձևով հարցեր լուծելուն: Ծիծաղս եկավ, մտածեցի մի պահ թե ոնց կարելի է, ասենք մեր թաղի Ռոբիկին բեսետկում բլոտ տժժցնելուց զանգեն ասեն որ " New York times"-ի թղթակից Ջոնի Բռջոնին ուզում է հարցազրույց վերցնել նրանից Պռոշյանի խորովածանոցներից մեկում, Ռոբիկն էլ բլոտ տժժցնելը թողնի, թազա սպարծիվկեն հագնի ու գնա հարցազրույցի կվառտալից Պռոշյան, Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում էլ հետևից Ռոբիկին փետերով ծեծեն, հետո էլ պարզվի որ "New York times"-ի թղթակից Ջոնի Բռջոնին իրականում եղել է 2 հոգի, մեկը նույն քուչից Կյաժը մյուսն էլ իրա լավ ախպեր Գագոն:
Չնայած ինչ եմ ասում, Երևանի թաղերում հետևից չներկայացած, անանուն խփողներին ուրիշ ածականներով են կոչում, խիստ կասկածում եմ որ մնան ձևով հարցեր լուծեն թաղի տղեքը:
Մոդերատորական։ Գրառումը ջնջված է։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 29.05.2008, 17:39:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ԵՍ ԴՐԱՆՑ ԳԼՈՒԽԸ ԿՋԱՐԴԵ~~~~~~~~~Մ![]()
յա´խք... անտանելի կերպով զզվում եմ մեր իշխանություններից
![]()
Արսենը ժամանակ ունե՞ր թաղի տղաների դեմքին նայելու, որ մի հատ էլ չլուծված խնդիր ունենար հետները... ու ընդհանրապես ոչ մի թաղի տղա էլ չի կարող իրա վրա ձեռք բարձրացնել...
իշխանությունները ամեն կերպ ատելություն են սերմանում իրենց նկատմամբ, ոչ ոք սրանից հետո ավելի չի վախի, ընդհակառակը, Արսենի շրջապատն ու ընկերներն էնքան շատ են, որ բողոքողների ու կռիվ տվողների թիվը սրանից հետո միայն կավելանա!
Ա~րս, պինդ կաց!!!!!!!!!!!!!!!!!
![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ո՞վ տեղեկություն ունի՝ գոնե ձևական գործ հարուցվել ա՞ էս դեպքի կապակցությամբ:
Зимой и летом одним цветом
ձևական , այո![]()
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 29.05.2008, 13:43: Պատճառ: Գրառման ավելացում
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Հայտարարություն
ք. Երևան
29 մայիսի 2008թ.
Ս.թ. մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել «Սկսել ա» և «Հիմա» երտասարդական շարժումների ակտիվ մասնակից Արսեն Խառատյանը: Երիտասարդ հասարակական գործչի նկատմամբ իրականացված բռնությունը և դրան նախորդած` մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման բազմաթիվ դեպքերը չեն վկայում իշխանության ու հասարակության միջև առաջացած ճեղքվածքի հաղթահարմանն ուղղված` իշխանությունների հռչակած քաղաքականության մասին: Ընդհակառակը, դրանք ապացուցում են, որ իրականում բացակայում է նման ցանկությունը, ինչն ավելի է խորացնում վերջինիս նկատմամբ հասարակության անվստահությունը:
Մենք դատապարտում ենք իշխանությունների որդեգրած գործելակերպը եւ հայտարարում, որ հասարակության ձայնը լռեցնելու և վախի մթնոլորտ սերմանելու ամեն մի գործողություն ավելի է ուժեղացնում հանրության վրդովմունքն ու դժգոհությունը ներկա վարչակազմի նկատմամբ:
Պահանջում ենք ապահովել պատահարի անկողմնակալ քննություն և պատժի ենթարկել հանցագործներին ու նրանց պատվիրատուներին:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Հույս» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե
«Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Զարթոնք-89» ՀԿ
«Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խումբ
«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ
«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Միջնաբերդ» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Այդ"տղան"?Լավ ա չասիր`ինքն ա իրան ծեծել:Պարզվում է,որ եւ հայրենիքից ես"հեռու",եւ"քուչից":Էդ,որ տղեն ա,մեկի հետ հաշիվ մաքրելուց,հետեւից գլխին խփում,գցում գետնին,ծեծում ու վերջում էլ փախչում:ՈՒ այս ամենն այնպես են անում,որ իրենց չճանաչեն`գոնե,իրենց աչքի փուշ տուժողը:
Կարծում եմ,պատճառը հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքից առաջ,վախի մթնոլորտ առաջացնելու ցանկությունն է:Մոտ ապագայում այսպիսի դեպքեր շատ կլինեն`հատկապես ակտիվիստների նկատմամբ:![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ