Մոդերատորական: Բոլոր թեմայից դուրս գրառումները ջնջվել են, հեղինակները՝ զգուշացվել:
Մոդերատորական: Բոլոր թեմայից դուրս գրառումները ջնջվել են, հեղինակները՝ զգուշացվել:
2007 թվականի նոյեմբերին իմ նկատմամբ իրագործված հարձակման փաստի վերաբերյալ քրեական գործը փակվել է հանցակազմի բացակայության պատճառով»: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական կազմակերպության առաջնորդ Նարեկ Գալստյանը: Նրա հավաստմամբ, վերջերս իրեն զանգել է գործը հետաքննող քննիչը եւ ասել, որ գործը փակվել է, քանի որ քննությանը չի հաջողվել հավաքել ոչ վկաներ, ոչ հանցանշաններ, ինչպես նաեւ պարզել հանցակազմը: «Ես չեմ զարմանում. Հայաստանում հանցագործությունները, որոնց տուժած կողմը ընդդիմության ներկայացուցիչ է, որպես կանոն, մնում են չբացահայտված, իսկ հարուցված քրեական գործերը շուտով փակվում են»,- հայտարարել է Նարեկ Գալստյանը:
Ուրիշ ա էլի մեր արդարադատությունը
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
ԾԵԾԵԼ ԵՆ ՚ՀԻՄԱՙ-ԱԿԱՆԻՆ
[17:45] 25 Հունիսի, 2008
Այսօր ժամը 15:50-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների հատման կետում գտնվող գետնանցումի տակ ծեծել են ՚Հիմաՙ երիտասարդական նախաձեռնության անդամ Նարեկ Հովակիմյանին: Ինչպես ՚Ա1+ՙ-ին հայտնեց ՚Հիմաՙ նախաձեռնության անդամ Միքայել Ազնավուրյանը` Նարեկը ԵՊՀ Տնտեսագիտական համալսարանում դասի է եղել, երբ նրան են մոտեցել երկու ծանրամարմին տղաներ եւ կանչել են կողքի` զրուցելու:
Նարեկը խուսափել է եւ փորձել փախչել, վերջիններս վազել են նրա հետեւից եւ գետնացումում, հասնելով նրան, ոտքերի տակ են գցել եւ հարվածել: Այժմ նա գտնվում է ՚Սուրբ Գրիգոր Լուսավորիչՙ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բուժստուգում է անցնում: Միքայել Ազնավուրյանը վստահեցրեց, որ նրա գլխին կան կապտուկներ, սակայն վիճակը բավարար է:
Հիշեցնենք, որ շատ վաղուց ծեծել էին նաեւ մեկ այլ ընդդիամդիր երիտասարդ ակտիվիստի` Արսեն Խառատյանին:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=62051
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ