գտել եմ մի քանի բանաստեղծություն, որ գրել եմ վաղուց, ու քանի որ Չուկին խոսք էի տվել մի անգամ գտնելուց տեղադրել, կատարում եմ խոստումս![]()
Նախորոք եմ ասում, այն ժամանակ փոքր եմ եղել, շատ չծիծաղեք...![]()
բայց քննադատությունը մեծ հաճույքով կկարդամ...![]()
***************************
Երջանկությու՞ն
"Սիրում եմ քեզ",-բայց ու՞մ...
Ու՞մ, քե՞զ...
Ինչի՞ համար,
Ո՞ր արարքի, փորձիր գտնել...
Փորձիր գտնել հապա մի օր,
Գեթ մի վայրկյան, կամ էլ մի դեպք,
Երբ չես տանջել հոգիս ջահել,
Հոգիս պղտոր..., կամ չես խաբել...
Բայց այդ դեպքում ինչու՞ , ասա,
Իմ սրիտը դեռ առաջվա պես,
Տրոփում է, երբ դու հանկարծ,
Ժպտում ես ինձ, գերում այնպես,
Ու չեմ կարող չասել կրկին՝
"Սիրում եմ քեզ, Սիրում եմ քեզ" ...:
....
Եվ այդ պահին , խոստովանեմ,
ես անչափ երջանիկ եմ...
2001թ.
Էջանիշներ