Քեզ առողջություն և հաջողություն![]()
Քեզ առողջություն և հաջողություն![]()
Monk, առողջություն քեզ ու գործերիդ հաջողություն
Ուրախ եմ, որ քո նման հոգևորականի եմ ճանաչում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Monk, քո ներկայությունն Ակումբում շատ հաճելի է: Հույս ունեմ` բոլոր խնդիրներդ արագ կհարթվեն, ու շուտ կվերադառնաս:
Առայժմ![]()
Monk ջան քեզ առողջություն, կսպասենք վերադարձիտ
![]()
Մոնկ, քեզ առողջություն եմ ցանկանում, անպայման կվերադառնաս![]()
Зимой и летом одним цветом
Ողջույններս և հարգանքներիս հավաստիքը բոլորին:Նախ ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլոր այն ակումբցիներին, ովքեր իրենց ուշադրությանն են արժանացրել նվաստիս բացած առժամանակյա հրաժեշտի այս համեստ թեման և իրենց մաղթանքներն են ուղղել: Խիստ զգացված եմ: Շնորհակալություն նաև բոլոր նրանց, ովքեր թեպետ գրառում չեն արել, բայց դեռ չեն հասցրել մոռանալ Monk-ին:
Ես թեպետ գրառում չէի անում, բայց գրեթե ամեն օր թեթևակի աչքի էի անցկացնում ֆորումները: Ցավում եմ, որ դեռ չեմ կարող լիարժեք վերադառնալ, բայց առաջիկա 2 օրը կփորձեմ լինել ինտերնետում: Կարոտել եմ:Լիարժեք կվերադառնամ աշնանը:
![]()
բարի վերադարձհուսով եմ լրիվ ապաքինվել եք
![]()
բարով վերադառնասսպասում ենք
Եթե ինձ հարցնեն, թե որն է Դար Ակումբի թիվ 1 առավելությունը, ես անվերապահորեն կնշեմ, որ ակտիվությունը: Դեռ գրառումս հազիվ վերջացրած, արդեն արձագանքեցին:
Dayana, impression, շնորհակալ եմ![]()
Մոնկ, բարև՛։
Շաա՜տ ուրախ եմ քեզ այստեղ տեսնելու (չնայած այլ ֆորումում ենք առաջին անգամ հանդիպել)։
Հուսով եմ շուտով կլսեմ քեզ նաև այս ֆորումում։
Մոնկ, բարի վերադարձ![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մոնկ, ուրախ եմ վերադարձիդ համար:![]()
Ամեն ինչ փոխվում է...
Kuk, Hydrology, շնորհակալ եմ, բայց երևի մեկ էլ վաղը կերևամ, դրանից կշարունակեմ ֆորումներից վերցրած «արձակուրդս»: Ուղղակի այս մի քանի օրը համեմատաբար ազատ է, մտա կարոտս առնեմ![]()
Վաղուց մոռացված այս նաֆթալինոտ թեմայի փոշիները թափ տալու ժամանակն է: Գիտեմ, որ մի քիչ անհամեստություն էր ժամանակին այս թեման բացելը, հիմա էլ այն թարմացնելը, բայց ես սուսուփուս անհետանալ չեմ սիրում, նույիսկ եթե ոչ մի նշանակություն չունի այդ մասին հայտնելը: Ուղղակի Ակումբում շատ մարդկանց հետ եմ արդեն մտերմացել, և եթե գոնե մի հոգու էլ հետաքրքիր է, թե ինչը ոնց եղավ, անքաղաքավարություն եմ համարում առանց տեղեկացնելու փախչելը:
Երկու ամիս էր, ինչ ասում էի` գնում-գնում եմ, բայց աներեսաբար էլի մնացել էի: Հիմա արդեն վերջ, Ակումբը երկու տարով ազատում եմ իմ ներկայությունիցՎաղը վիրահատվում եմ, իսկ դրանից հետո էլ բանակային ծառայություն: Ի դժբախտություն Ակումբի` այս երկու տարվա ընթացքում երբեմն իհարկե կհայտնվեմ եթերում, բայց շատ կարճ ժամանակով: Իսկ եթե ընդհանրապես չերևացի, ուրեմն կամ վիրահատության ընթացքում լազերի լիցքն ուժեղ է եղել, կամ բանակում կրակելուց ավտոմատը թարս եմ բռնել, կամ ընկել եմ ավտոյի տակ, կամ էլ ամուսնացել եմ
Մի խոսքով` լավ մնացեք, ժողովուրդ: Չեմ ուզում սենտիմենտալ բաներ գրել, մանավանդ որ դրա ոչ կարիքը կա, ոչ էլ ես եմ նման բաներ սիրում: Ցտեսություն:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ