Հավաքականի անցյալի հայտնի ֆուտբոլիստները

Ֆրից Վալտեր, Ֆրանց Բեկենբաուեր, Ուվե Զելլեր,Կարլ-Հայնց Շնելին•եր, Զեպ Մայեր, Ուլի Հյոնես, Գերդ Մյուլեր, , Գյունտներ Նետցեր, Հանս Շվարցենբեկ, Վոլֆգանգ Օվերաթ, Պաուլ Բրայթներ, Մանֆրեդ Կալտց, Կարլ-Հայնց Ռումենիգե, Անդրեաս Բրեմե, Հանս-Պետեր Բրիգել, Դիտեր Այլթս, Կլաուս Ալլոֆս, Հորսթ Հրուբեշ, Ռայներ Բոնհոֆ, Կլաուս Աուգենտաուլեր, Մարկուս Բաբել, Մարիո Բասլեր, Թոմաս Բերտոլդ, Օլիվեր Բիրհոֆ, Մաթիաս Զամեր, Օլիվեր Կահն, Անդրեաս Կյոպկե, Յուրգեն Կլինսման, Յուրգեն Կոհլեր, Շտեֆան Կունց, Ֆելիքս Մա•ատ, Հելմուտ Ռան, Ռուդի Ֆյոլեր, Բերտի Ֆոգտս, Լոթար Մաթեուս, Բերնդ Շուստեր, Անդրեաս Մյոլեր, Շտեֆան Էֆենբերգ:

---------- Ավելացվել է՝ 00:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:16 ----------

2010 թվականի աշխարհի առաջնություն

2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը գերմանացիները հաղթահարեցին բավականին վստահորեն, չնայած որ Ռուսաստանի հավաքականի հետ ընդգրկված էին միևնույն խմբում: Գերմանացիներն ԱԱ ուղեգիր վաստակեցին ընտրական խմբային փուլի նախավերջին տուրում, երբ կարողացան Մոսկվայում 0:1 հաշվով պարտության մատնել ռուսներին:
Աշխարհի առաջնության խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցներն Ավստրալիայի, Գանայի և Սերբիայի հավաքականներն էին: Առաջին խաղում գերմանացիները բավականին գեղեցիկ և հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեցին և արդյունքում հաղթեցին 4:0 հաշվով: Երկրորդ խաղում թիմը անակնկալ կերպով պարտվեց Սերբիայի հավաքականին 0:1 հաշվով, իսկ խմբային փուլի վերջին խաղում նվազագույն հաշվով հաղթելով Գանայի հավաքականին` նվաճեց փլեյ-օֆի ուղեգիր: 2010 թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ 1/8-րդ եզրափակչի Անգլիա-Գերմանիա հանդիպումը, որում գերմանացիները մի գլուխ բարձր էին իրենց մրցակցից և արդյունքում հաղթեցին 4:1 հաշվով: Հուլիսի 3-ին տեղի ունեցավ քառորդ եզրափակչի Գերմանիա-Արգենտինա հանդիպումը, այս անգամ էլ գերմանացիները ակնհայտ ուժեղ էին մրցակցից և հաղթեցին 4:0 հաշվով: Այս հանդիպումը Կլոզեի համար 100-րդն էր հավաքականի կազմում և նա դարձավ 2 գոլի հեղինակ խփելով աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում իր 14–րդ գնդակը և այդպիսով կրկնելով լեգենդար Գերդ մյուլլերի ռեկորդը: Արդյունքում արգենտինացիները հուսալքված էին, իսկ գերմանացիները կիսաեզրափակիչում էին: Կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականի մրցակիցը Իսպանիայի հավաքականն էր: Այդ խաղը անցավ լարված պայքարում իսպանացիների չնչին առավելությամբ: Եվ արդյունքում երկրորդ խաղակեսի միջնամասում Պույոլի խփաց միակ գնդակը հաղթանակ պարգևեց Իսպանիայի ընտրանուն: 3-րդ տեղի համար խաղում Գերմանիայի հավաքականը հանդիպեց Ուրուգվայի ընտրանու դեմ: Չնայած ՙմխիթարող եզրափակչին՚ Գերմանիայի և Ուրուգվայի հավաքականների միջև 3-րդ տեղի համար խաղը ընթացավ բավականին լարված և դիտարժան պայքարում: Գերմանիայի հավաքականը հանդիպմանը ներկայացավ ոչ հիմնական կազմով: Բունդեսթիմի կազմում բացակայում էին առաջատարներ` թիմի ավագ Ֆիլիպ Լահմը, Լուկաս Պոդոլսկին, Միրոսլավ Կլոզեն և Մանուել Նոյերը: Պաշտոնապես հայտարարվում էր, որ նշված ֆուտբոլիստները հանդիպմանը չէին մասնակցում վնասվածքների պատճառներով, սակայն դա պաշտոնապես, իսկ իրականում դժվար էր թաքցնել, որ կիսաեզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունից հետո հիասթափված առաջատարները տրամադրված չէին կրկին անգամ պայքարելու 3-րդ տեղի համար, ինչպես դա եղել էր 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: Իհարկե դա կարելի հասկանալ քանի, որ Գերմանիայի ներկայիս հավաքականը աշխարհի առաջնության ընթացքում ցուցադրեց վառ ու դիտարժան ֆուտբոլ և միանշանակ նման խաղով Գերմանիան արժանի էր ամենաբարձր պարգևներին: Հարկ է նշել, որ վերջին առաջնություններում գերմանացիներին ակնհայտորեն ամենավճռական պահին ինչ-որ բան չի բավականեցնում: Այս անգամ էլ Բունդեսթիմը հաղթահարելով մրցակցին 3:2 հաշվով կրկին դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

---------- Ավելացվել է՝ 00:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:17 ----------

ՖՈՒՏԲՈԼ ԵՔՍՊՐԵՍՍ