ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԻ ՆԵՐՔՈ
<<ֆուտբոլ խաղում են 22 մարդիկ, իսկ արդյունքում հաղթում են գերմանացիները>> Գարի Լինեկեր (Անգլիայի հավաքականի լեենդար ֆուտբոլիստ)
''
Գերմանիայի ֆուտբոլի հավաքական
Մականունը` Die Nationalelf, Bundesteam, Nationalmannschaft, Bundesmaschine, Deutschen
Կոնֆեդերացիան` ՈՒԵՖԱ
Ֆեդերացիան` Deutscher Fuշball-Bund (Գերմանական ֆուտբոլային միություն)
Գլխավոր մարզիչ` Յոահիմ Լյով
Մարզչի օգնական` Հանս-Դիտեր Ֆլիկ
Դարպասապահների մարզիչ` Անդրեաս Կյոպկե
Մենեջեր` Օլիվեր Բիրհոֆ
Ավագ` Ֆիլիպ Լահմ
Բոլորից շատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստ` Լոթար Մաթեուս (150)
Լավագույն ռմբարկուն` Գերդ Մյուլլեր (68)
Առաջին խաղը` Շվեյցարիա-Գերմանիա 5:3 (Բազել, Շվեյցարիա, 5 ապրիլի 1908թ)
Ամենախոշոր հաշվով հաղթանակը` Գերմանիա-Ռուսաստան 16:0 (Ստոկհոլմ, Շվեդիա, 1 հուլիսի 1912թ.)
Ամենախոշոր հաշվով պարտությունը` Անգլիա-Գերմանիա 9:0 (Օքսֆորդ, Անգլիա, 16 մարտի 1909թ.)
Մրցանակները`
Աշխարհի առաջնություններ`
Բրոնզ` Իտալիա 1934թ.
Ոսկի` Շվեյցարիա 1954թ.
Արծաթ` Անգլիա 1966թ.
Բրոնզ` Մեքսիկա 1970թ.
Ոսկի` ԳՖՀ 1974թ.
Արծաթ` Իսպանիա 1982թ.
Արծաթ` Մեքսիկա 1986թ.
Ոսկի` Իտալիա 1990թ.
Արծաթ` Ճապոնիա/Հվ.Կորեա 2002թ.
Բրոնզ` Գերմանիա 2006թ.
Բրոնզ` ՀԱՀ 2010 թ.
Եվրոպայի առաջնություններ`
Ոսկի` Բելգիա 1972թ.
Արծաթ` Հարավսլավիա 1976թ.
Ոսկի` Իտալիա 1980թ.
Արծաթ` Շվեդիա 1992թ.
Ոսկի` Անգլիա 1996թ.
Արծաթ` Ավստրիա/Շվեյցարիա 2008թ.
Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը ներկայացնում է Գերմանիան միջազ•ային և ընկերական խաղերում:
Գերմանիայի միավորումից հետո հանդիսանում է ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի իրավահաջորդը Այն ղեկավարվում է Գերմանական ֆուտբոլի միության կողմից:
Պարտադիր Ֆավորիտը
Գերմանիայի հավաքականի ցուցադրած ֆուտբոլին վերաբերվում են տարբեր ձևերով: Միշտ կարելի է հիանալ նրանց ատլետիկ և վստահ խաղով: Կարելի է նաև քննադատել ավելնորդ պրագմատիզմի համար, սակայն այն, որ գերմանացիներ շատ են սիրում ֆուտբոլ և դա կարողանում են անել բավականին հաջող, դրանում երկու կարծիք պարզապես լինել չի կարող: Ոչ մի խոշոր մրցաշար` լինի դա Եվրոպայի, թե Աշխարհի առաջնություն, չի անցնում առանց Գերմանիայի մասնակցությամբ: Եվ գրեթե միշտ ոչ թե մասնակցում են, այլև հավակնում են ամենաբարձր տեղերին: Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոններ, աշխարհի քառակի փոխչեմպիոններ և բրոնզե մեդալակիրներ, եվրոպայի եռակի փոխչեմպիոններ: Եվ դա զարմանալի չէ, որ ամեն առաջնությունից առաջ անկախ այն բանից, թե Գերմանիան մտնում է հաղթողի գլխավոր հավակնորդների ցուցակում, թե ոչ միևնույն է, Գերմանիան եղել է, կա, ու կլինի պարտադիր ֆավորիտ:
Պատմությունը
Գերմանիայի ազգային հավաքականը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ համարվում է ամենատիտղոսակիր հավաքականներից մեկը: Իրենց նվաճած մեդալների քանակով գերմանացիները համարվում է աշխարհի առաջին հավաքականը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ֆուտբոլում կարողացավ հասնել բավականին լուրջ հաջողությունների: Նախապատերազմյան ժամանակահատվածում գերմանացիները միայն մեկ անգամ` 1934 թվականի աշխարհի առաջնությունում էին կարողացել զբաղեցնել մրցանակային տեղ` այն էլ 3-րդ տեղը:
Պատերազմից հետո երկիրը բաժանվեց երկու մասի: ԳԴՀ-ում պետությունը մեծ ուշադրություն էր դարձնում անհատական, այլ ոչ թե թիմային սպորտաձևերին այդ պատճառով նրանք ֆուտբոլում ունեցած իրենց հաջողություններով ան•ամ մոտ էլ չէին երկաթյա վարագույրի մյուս կողմում գտնվող իրենց հայրենակիցներին:
1954 թվականի Շվեյցարիայում կայացած աշխարհի առանությունում ԳՖՀ հավաքականը ընդգրկվել էր 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Հունգարիայի, Թուրքիայի և Հվ.Կորեայի հավաքականնները: Առաջին խաղում ԳՖՀ հավաքականը 4:1 հաշվով ջախջախեց Թուրքիայի հավաքականին, իսկ երկրորդ խաղում արդեն խոշոր 3հաշվով պարտվեց մրցաշարի ֆավորիտին` Հունգարիայի հավաքականին: Հունգարացիները խմբում վստահորեն զբաղեցրին առաջին հորիզոնականը, իսկ գերմանացիները Թուրքիայի հավաքականի հետ երկրորդ հորիզոնականի համար անցումային խաղ անցկացրին, որում մրցակցին ջախջախեցին 7:2 հաշվով:
Քառորդ եզրափակչում ԳՖՀ-ի մրցակիցը Հարավսլավիայի ընտրանին էր, որին էլ գերմանացիները հաղթեցին 2:0 հաշվով: Կիսաեզրափակչում գերմանացիներին բաժին ընկավ Ավստրիայի հավաքակաը, որին նրանք հաղթեցին խոշոր 6:1 հաշվով:
Եզրափակչում արդեն 8-րդ րոպեին հունգարացիները հաղթում էին 2:0 հաշվով և թվում էր թե այս անգամ էլ լեգենդար Կոշիչի և Պուշկաշի թիմը կհաղթի խոշոր հաշվով, սակայն գերմանացիները կարողացան իրենց մեջ ուժ գտնել և արդեն 10-րդ րոպեին Մաքս Մառլոկը կրճատեց հաշվի տարբերությունը մինչև նվազագույնի, իսկ 18-րդ րոպեին Հելմուտ Ռանը դիպուկ հարվածով հավասարեցրեց այն: Երբ թվում էր, որ խաղի ելքը կվճռվի լրացուցիչ ժամանակում Ռանը ևս մեկ անգամ աչքի ընկավ: Արդյունքում գերմանացիները 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան հունգարացիների նկատմամբ:
ԳՖՀ-ում գործերը ավելի հաջող էին ընթանում և թիմի առաջխաղացումը ակնհայտ էր: 1958 թվականի աշխարհի առաջնությունում նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ, 1962 թվականի առաջնությունում քառորդ եզրափակիչ, իսկ 1966 թվականի առաջնությունում հասան եզրափակիչ, որտեղ զիջեցին տանտերերին` անգլիացիներին:
70-ականնները ԳՖՀ-ի հավաքականի և Մյունխենի ՙԲավարիայի՚ համար դարձան աստեղային: ՙԲավարիան՚ 3 անգամ` 1974, 1975 և 1976 թվականներին դարջավ Չեմպիոնների գավաթի հաղթող, իսկ հավաքականը, որի կորիզը կազմում էին ՙԲավարիայի՚ խաղացողները, դարձավ 1974 թվականի աշխարհի առաջնության հաղթող, 1972 և 1980 թվականների Եվրոպայի չեմպիոն և 1976 թվականի երկրորդ մրցանակակիր:
Ֆրանց Բեկենբաուերը հարձակմանը իր հաջող միացումներով փոխեց պաշտպաների մասին մինչ այդ ունեցած պատկերացումները և դարձավ ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպաններից մեկը, իսկ Գերդ Մյուլլերը իսկական ՙգոլ խփող մեքենա՚ էր: Հավաքականի կազմում նա անցկացրած 62 խաղերում դարձավ 68 գոլի հեղինակ:
1974 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվեց ԳՖՀ-ում: ԳՖՀ հավաքականը ընդգրկված էր առաջին խմբում, որտեղ նրանց մրցակիցներն էին ԳԴՀ-ի, Չիլիի և Ավստրալիայի հավաքականները: ԳՖՀ-ի հավաքականը առաջին երկու խաղերում համապատասխանաբար 1:0 և 3:0 հաշվով հաղթեց Չիլիի և Ավստրալիայի հավաքականներին, իսկ վերջին խաղում 0:1 հաշվով զիջեց ՙպատի՚ մյուս կողմում գտնվող իրենց հայրենակիցներին: Արդյունքում խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և մրցաշարի երկրորդ փուլում ընդգրկվեց B խմբում, որտեղ բացի նրանցից ընդգրկված էին նաև Լեհաստանի, Շվեդիայի և Հարավսլավիայի հավաքականները: Այս անգամ գերմանացիները հաղթեցին բոլոր երեք հանդիպումներում էլ և դուրս եկան եզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցը Հոլանդիայի հավաքականն էր: Այս խաղի արդեն 2-րդ րոպեին Յոհան Նեսկենսը 11 մետրանոցից առաջ մղեց հոլանդացիներին, սակայն գերմանացիները Պաուլ Բռայթների և Գերդ Մյուլլերի օգնությամբ դեռ առաջին խաղակեսում կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Արդյունքում խաղը ավարտվեց 2:1 հօգուտ ԳՖՀ-ի: Գերմանացիները պատմության մեջ երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն:
70-ական թվականների հաղթական ավանդույթները շարունակեցին նոր սերնդի ֆուտբոլիստները: Կառլ-Հայնց Ռումենի•են, Լոթար Մաթեուսը, Ռուդի Ֆյոլլերը, Յուրգեն Կլինսմանը և Մաթիաս Զամերը դարձան համաշխարհային ֆուտբոլի աստղեր: 1982 թվականի աշխարհի առաջնությունում գերմանացիները հասան մինչև եզրափակիչ, որտեղ զիջեցին իտալացիներին: 4 տարի անց Մեքսիկայում նրանք կրկին հասան եզրափակիչ, որտեղ զիջեցին Դիեգո Մարադոնայի Արգենտինային:
Այդուհանդերձ 4 տարի անց ԳՖՀ հավաքականը կարողացավ վրեժխնդիր լինել արգենտինացիներից:
Խմբային փուլում ԳՖՀ հավաքականի մրցակիցներն էին Կոլումբիան, ԱՄԷ-ն և Հարավսլավիան: Առաջին խաղում գերմանացիները խոշոր 4:1 հաշվով պարտության մատնեց Հարավսլավիայի հավաքականին, իսկ երկրորդ խաղում էլ ավելի խոշոր 5:1 հաշվով պարտության մատնեցին ԱՄԷ-ի հավաքականին: Խմբային փուլի վերջին խաղում գերմանացիները Կոլումբիայի հավաքականի հետ խաղն ավարտեցին ոչ-ոքի 1:1 հաշվով: 1/8-րդ եզրափակչում ԳՖՀ հավաքականի մրցակիցը Հոլանդիայի ընտրանին էր, որին գերմանացիները Կլինսմանի և Բրեմեի գոլերի շնորհիվ հաղթեցին 2:1 հաշվով: Քառորդ եզրափակչում գերմանացիները պարտության մատնեցին Չեխոսլովակիայի հավաքականին, միակ գոլը 11 մետրանոցից խփեց Մաթեուսը: Գերմանացիները կիսաեզրափակիչում են, որտեղ նրա մրցակիցը Անգլիայի հավաքականն էր: Անգլիայի հավաքականի հետ հանդիպումն անցավ բավականին լարված պայքարում, հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին գերմանացիները` հաղթելով 4:3 հաշվով: Եզրափակչում` ինչպես և 4 տարի առաջ, գերմանացիների մրցակիցը Ար•ենտինայի հավաքականն էր, որին էլ գերմանացիները հաղթեցին 1:0 հաշվով, միակ գոլը 85-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Բրեմեն: Եվ այսպես ԳՖՀ-ն պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:
1990 թվականի աշխարհի առաջնությունից հետո Գերմանիան միավորվեց: Միավորված Գերմանիան 1996 թվականին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը`կիսաեզրաձակիչում ետխաղյա 11 մետրանոցներով հաղթահարեցին առաջնության կազմակերպիչ` Ան•լիայի հավաքականին, իսկ ահա եզրափակչում 2:1 հաշվով առավելության հասան Չեխիայի ընտրանու նկատմամաբ :
1996 թվականի հաջողությունից հետո գերմանացիները դեռևս լուրջ հաջողությունների չեն հասել, եթե իհարկե 2002 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալը, 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե և 2008 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե և վերջապես 2010 թվականի բրոնզե մեդալները նման •երհզոր հավաքականի համար չի կարելի հաջողություն համարվել:
1998 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Գերմանիայի հավաքականը խայտառակ 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի հավաքականին, իսկ 2000 թվականի Եվրոպայի առաջնությունն էլ ավելի վատ դասավորվեց, •երմանացիներն անգամ չկարողացան հաղթահարել խմբային փուլը: Այդուհանդերձ, արդեն 2002 թվականի աշխարհի առաջնությունում գերմանացիները հասան մինչև եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով զիջեցին Բրազիլիայի հավաքականին:
Եվրո-2004-ին գերմանացիները կրկին չափազանց անհաջող ելույթ ունեցան: Լատվիայի և Հոլանդիայի հավաքականների հետ ոչ-ոքին և պարտությունը Չեխիայի ընտրանուց գերմանացիներին դուրս մղեց պայքարից արդեն խմբային փուլում: Արդյունքում Ռուդի Ֆյոլլերը, ով գլխավորում էր հավաքականը, հեռացվեց իր պաշտոնից և նրան փոխարինեց Յուր•են Կլինսմանը:
2006 թվականի աշխարհի առաջնությունում Գերմանիան, որպես ընդունող երկիր, չմասնակցեց նախընտրական փուլին և միանգամից ընդգրկվեց А խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Լեհատանի, Կոստա-Ռիկայի և Էկվադորի հավաքականները:
Բացման խաղում գերմանացիները 4:2 հաշվով հաղթեցին Կոստա-Ռիկայի հավաքականին: Գերմանացիների կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Միրոսլավ Կլոզեն:
Երկրորդ խաղը շատ ավելի դժվար ստացվեց և Գերմանիայի հավաքականը մեծ դժվարությամբ 1:0 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականին, միակ •ոլը խփեց փոխարինման մտած Օլիվեր Նոյվիլը: Վերջին խաղում •երմանացիները 3 անպատասխան գնդակ ուղղարկեց Էկվադորի հավաքականի դարպասը:
Փլեյ-օֆում գերմանացիների առաջին մրցակիցը Շվեդիայի հավաքականն էր, որին նրանք հաղթեցին 2:0 հաշվով: Երկու անգամ էլ աչքի ընկավ Պոդոլսկին: Քառորդ եզրափակչում գերմանացիների մրցակիցը Արգենտինայի հավաքականն էր: Այս հանդիպման ժամանակ առաջինը հաջողության հասան արգենտինացիները, սակայն տանտերերը կարողացան կամային բարձր որակներ դրսևորել և 80-րդ րոպեին Կլոզեն հավասարեցրեց հաշիվը, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները:
Կիսաեզրափակչում Գերմանիայի ընտրանուն կանգնեցրեց Իտալիայի հավաքականը: Հանդիպումը անցավ լարված և անզիջում պայքարում և հիմնական ժամանակում այդպես էլ հաղթողը չորոշվեց, իսկ լրացուցիչ ժամանակում Ֆաբիո Գրոսսոյի և Ալեսանդրո Դել Պիերոյի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով իտալացիները կարողացան առավելության հասնել Բունդեսթիմի նկատմամաբ: Արդյունքում գերմանացիները պետք է պայքարեին երրորդ տեղի համար, որում էլ նրանք գեղեցիկ և հարձակվողական խաղով 3:1 հաշվով հաղթեցին Պորտուգլիայի հավաքականին: Երկու ան•ամ աչքի ընկավ Շվայնշտայգերը, ևս մեկ անգամ Պետին դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ պորտուգալացիներից միակ պատասխան գնդակը խփեց Նունու Գոմեշը: Արդյունքում մոտակա 4 տարիների ընթացքում գերմանացիները դարձան աշխարհի երրորդ ուժեղագույն թիմը:
2 տարի անց գերմանացիները գրեթե նույն կազմով հասան մինչև Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ 0:1 հաշվով զիջեցին իսպանացիներին, միակ գոլի հեղինակը դարձավ Ֆերնանդո Տորեսը:
Էջանիշներ