Քվեարկում ենք
Սեղմեք ստեղծագործության վրա այն ամբողջությամբ ընթերցելու համար
Հանս Քրիստիան Անդերսեն
Ճամփորդող փոքրիկ սրիկան
շարունակություն
Եվ նա սկսեց առանց երկարացնելու.
- Մտերիմներիս շրջանակը գնալով նեղանում էր: Մի ցուցակ էի կազմել: Ամեն օր տուն գալիս նորանոր անուններ էի ջնջում: Եվ դրանք շատ մտերիմ մարդիկ էին, գիտե՞ս: Ուղղակի ամեն մեկն իր համբերության սահմանն ուներ: Մեղավորը միայն ու միայն ես էի: Սրիկա էի: Եթե կուզես, ես նրանց համար չէի: Ես այլմոլորակային էի…
Ժորժ Սանդ
Սովորական պատմություն կոճակի մասին
Կոճակի մասին պատմվածքները հատուկենտ են, ավելի քիչ, քան հագուստի և արդուզարդի այլ պարագաների մասին, թեև կոճակը, եթե նկատել եք, ոչ մի բանով մնացածներին չի զիջում: Բայց ամենևին չեմ պատրաստվում քննադատել այն բոլոր գրողներին, ովքեր, դրա իրավունքը բնավ չունենալավ, բացարձակ անուշադրության են մատնել կոճակի նման կարևորագույն պարագան, այլ ինքս, փորձելով չնմանվել նրանց, գրում եմ մի սովորական պատմություն կոճակի մասին...
Վիկտոր Հյուգո
Մոխրոտի հետամուսնական կյանքը
(Ֆանտազիա` հիմնված համանուն հեքիաթի ու Ուլուանայի կողմից գրված “Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից” հոգեվերլուծական տրակտատի վրա)
Մոխրոտն օր ու գիշեր անց էր կացնում խոհանոցում: Իր առաջին սիրեցյալ Վաղոյի անհետանալուց հետո նրա փխրուն հոգում այդպես էլ չսպիացավ մերժված ու լքված լինելու զգացումն ու Մոխրոտը փորձում էր մուռը հանել աման-չամաններից...
Գաետանա Կազանովա
Կկորչեմ
Հենց հասկանամ` հարություն է սա, թե մահ,
Հենց հասկանամ` քեզ ատում եմ, թե պաշտում,
Անէանա ուղիս պատող մուժը չար`
Մեր «ես ու դու» -ն երգ կդառնա` հավերժ «մենք»...
Օսկար Ուայլդ
Պայքար
Սարից իջավ մի ձիավոր
Երազկոտ էր ու խելագար,
Րոպեներին այս մոլագար
Ժամանակը թվաց մի դար:
Ի ՞նչն էր նրան այդքան հուզում....
Էջանիշներ