User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Հայաստանն ու աշխարհը դիտում են Ա1+

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հայաստանն ու աշխարհը դիտում են Ա1+

    ԱՇԽԱՐՀԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է «Ա1+»-ԻՆ

    Մարտի 1-ի ոճրագործությունից հետո իշխանությունների կողմից կասեցված լրատվամիջոցների թվում էր նաեւ «Ա1+»-ը: Սա լրիվ տրամաբանական քայլ էր, քանզի հատկապես վերջին` ներքաղաքական զարգացումներով հարուստ ամիսներին «Ա1+»-ը` շնորհիվ իր օպերատիվ եւ բարձրակարգ աշխատանքի, գործնականում դարձել էր այլընտրանքային հեռուստաընկերություն: Միայն Ա1+-ի տեսահոլովակները ամեն օր դիտում են տասնյակ հազարավոր մարդիկ ողջ աշխարհում:

    Եվ ահա, Ա1+-ի աշխատանքը նկատել եւ արժանվույնս գնահատել է նաեւ հռչակավոր Youtube.com կայքի ղեկավարությունը: Youtube-ը «Ա1+»-ին հնարավորություն է տվել այսուհետ օգտագործել իր իսկ անունը, ինչը նախկինում հնարավոր չէր: Այսինքն, այսուհետ, որպեսզի դիտեք youtube կայքում Ա1+-ի տեսանյութերը, հարկավոր է ընդամենը գրել, փնտրել a1plus, այլ ոչ թե a1plusnews:

    Ըստ այդմ, այժմ youtube-ում մեր սիրելի գործընկերոջ պաշտոնական կայքի հասցեն է youtube.com/a1plus: Նախկին հասցեն նույնպես աշխատում է:

    Նշենք, որ youtube-ում տեղակայված է արդեն 211 հատ տեսանյութ (հաղորդումներ, սյուժեներ, հրատապ տեսանյութեր):

    Youtube-ում Ա1+-ի այցելուների թիվը իսկապես տպավորիչ է: Կայք է այցելել 294679 հոգի, մեր տեսանյութերը դիտել է 1995432 մարդ, բաժանորդագրվել է 635 -ը:

    Ահա այսպես, չնայած 6 տարի փակված լինելով, Ա1+-ը շատ ավելի ընթերցող եւ այցելու ունի եւ շատ ավելի մեծ ճանաչման եւ բարձունքների է հասել, քան մեր բոլոր 17 «ազատ եւ պատասխանատու» հեռուստաընկերությունները միասին վերցրած: Youtube-ը վկա:

  2. #2
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանն ու աշխարհը դիտում են Ա1+

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Youtube-ում Ա1+-ի այցելուների թիվը իսկապես տպավորիչ է: Կայք է այցելել 294679 հոգի, մեր տեսանյութերը դիտել է 1995432 մարդ, բաժանորդագրվել է 635 -ը:

    Youtube-ը վկա:
    Youtube-ը վկա

    Իսկականից տխուր բանա ստացվում, էսքան ալիք ունենք, սաղ էլ թափելու ապրանք են: Մի հատ նորմալ ալիք ունեինք, էն էլ փակեցին:
    Իսկ մարդիկ նորմալ լուրեր են ուզում լսեն!!!
    Դե երևի դրա համար էլ տենց թվեր են YouTube-ում գրանցվել, կամ էլ serv-նա կախել
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  3. #3
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանն ու աշխարհը դիտում են Ա1+

    «Ա1+»-Ը ՀԱՂԹԵՑ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆՈՒՄ

    [15:00] 17 Հունիսի, 2008

    Քիչ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց «Ա1+» -ի` «Մելտեքս» ՍՊԸ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվրոպական դատարանը համարել է, որ «Ա1+»-ի եթերազրկմամբ խախտվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը/ Խոսքի ազատություն/:

    Դատարանը որոշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է վճարի երեք ամսվա ընթացքում 30000 եվրո «Մելտեքս»-ին, որից 10000 եվրոն պետք է փոխանցվի անգլիացի փաստաբաններին:

    Դատարանի վճիռը` մեր անգլերեն կայքում:

    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=61708

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանն ու աշխարհը դիտում են Ա1+

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ա1+»-Ը ՀԱՂԹԵՑ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆՈՒՄ

    [15:00] 17 Հունիսի, 2008

    Քիչ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց «Ա1+» -ի` «Մելտեքս» ՍՊԸ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվրոպական դատարանը համարել է, որ «Ա1+»-ի եթերազրկմամբ խախտվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը/ Խոսքի ազատություն/:

    Դատարանը որոշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է վճարի երեք ամսվա ընթացքում 30000 եվրո «Մելտեքս»-ին, որից 10000 եվրոն պետք է փոխանցվի անգլիացի փաստաբաններին:

    Դատարանի վճիռը` մեր անգլերեն կայքում:

    http://www.a1plus.am/am/?page=issue&iid=61708
    Վաաաաաաաաաաախ, ժող, հանրահավաքները էֆֆեկտ են տալիս, ազատ անկախ հեռուստաալիքը նորից եթերում կլինի
    Ուրեմն ճիշտ ուղղու վրա ենք

  5. #5
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանն ու աշխարհը դիտում են Ա1+

    Հազիվ մի ալիք կլինի, որ հանրահավաքները նոռմալ ցույց կտա
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանն ու աշխարհը դիտում են Ա1+

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազիվ մի ալիք կլինի, որ հանրահավաքները նոռմալ ցույց կտա
    Վախենամ հաղթենք նոր բացվի էդ ալիքը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս Հայաստանն ավելի միջազգային դարձնել։
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 16
    Վերջինը: 10.11.2016, 03:01
  2. Ի՞նչ մուլտեր են դիտում մեր երեխաները
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 30.01.2013, 20:45
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Նկարի նախնական դիտում JS-ով
    Հեղինակ՝ shooter, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.10.2010, 19:34
  5. Գրառումներ: 4
    Վերջինը: 24.04.2008, 21:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •