վերջ, գնացի ուրիշ թեմա կարդալու...դուք մեզ ուղում եք վերջնականապես խճճել...DAMELIK-ի խոսքերից
հ.գ. իմիջիայլոց, սա և վերինը ձեր երկուսի սուբյեկտիվ կարծիքն է, այստեղից հետևություն...
վերջ, գնացի ուրիշ թեմա կարդալու...դուք մեզ ուղում եք վերջնականապես խճճել...DAMELIK-ի խոսքերից
հ.գ. իմիջիայլոց, սա և վերինը ձեր երկուսի սուբյեկտիվ կարծիքն է, այստեղից հետևություն...
Փաստորեն պարադոքս ա ստացվու՞մ:Chuk-ի խոսքերից
Բայց ոչ, եթե դու չունես այդ հարցի պատասխանը, ուրեմն դու չունես նաև կարծիք այդ հարցի վերաբերյալ, հետևաբար, եթե չունես կարծիք, ուրեմն չունես ոչ ոբյեկտիվ, ոչ սուբյեկտիվ կարծիք:
Կարելի՞ է ասել, որ օբյեկտիվ կարծիքը մեծամասնություն կազմող սուբյեկտիվ կարծիքն է
Կարծում եմ,որ օբյեկտիվ կարծիքներ կան,բայց դրանք կազմում են կարծիքների 0,00000000000000000000000001 %-ը:
Իրականում ես կարող եմ պնդել որ ես գոյություն ունեմ և դու գոյություն ունես, ու դա իմ օբյեկտիվ կարծիքն է: Որովհետև մենք օբյեկտիվ ու սուբյեկտիվ ասելով հիմա չենք հասկանում այդ բառերի նեղ և իրական իմաստը:DAMELIK-ի խոսքերից
Ավելի շուտ օբյեկտիվ կարծիք կհամարենք այն կարծիքը, որը մարդկանց ճնշող մեծասնության աշխարհընկալման մեջ հասկացվում է որպես ճշմարիտ: Ենթադրենք ես կարծում եմ, որ մածունը սպիտակ է: Սա իրականում սուբյեկտիվ կարծիք է, բայց մենք այն ընդունում ենք որպես օբյեկտիվ, որովհետև մեր ուղեղում կառուցված աշխարհում այդ կարծիքն ընկալվում է որպես բացարձակ ճշմարտություն: Նույն կերպ ես կարծում եմ, որ դու և ես գոյություն ունենք, ու չնայած սա իրականում սուբյեկտիվ կարծիք է, բայց մենք՝ մարդիկս, դա ընկալում ենք որպես օբյեկտիվ:
Այս տեսանկյունից նայելով ես թեմայի հարցին կպատասխանեմ, որ այո, օբյեկտիվ կարծիքներ գոյություն ունեն: Օբյեկտիվ այն իմաստով, ինչ իմաստով այդ բառը հասկանում են (անկախ իրենցից) մարդկանց մեծամասնությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նապաստակի կարծիքը սուբյեկտիվ է, որովհետև գայլը կարող է բուսակեր լինել կամ ախորժակ չունենա: Կամ էլ նախընտրի ուտել եղջերուի միս:dvgray-ի խոսքերից
Գայլի կարծիքը սուբյեկտիվ է, որովհետև նապաստակը կարող է վարակիչ հիվանդ լինել, և նրան ուտելը վտանգավոր լինի, կամ պրոֆեսիոնալ մարզիկ, ու նրան բռնելը գրեթե անհնար լինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ոչ, պարզապես հարցին այդ կողմից մոտենալը թույլ չի տալիս ճիշտ պատասխան գտնել:Մրրիկ-ի խոսքերից
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լսեք, դուք էս թեմայով վիճելուց դեռ չեք ցնդե՞լ։
Չլինի՞ թե հույս ունեք, որ ընդհանուր հայտարարի եք գալու...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հմ...Artgeo-ի խոսքերից
իսկ նապաստակին գայլը չի ուտում միայն մուլտիկում.
Կան "խաղի կանոններ". Ով ե "գծել" , ինչի համար ե "գծել" և դա ինչ հետևանքների ե բերում, դա ուրիշ (և հավանաբար ավելի հետաքրքիր ) հարց ե.
Օբեկտիվ ընկալումը միայն օգնում ե ապրել, զարգանալ, շարունակվել (իհարկե ինչ որ միջավայրում).
համենայն դեպս համապատասխան օբեկտների համար խաղի կաննոնները գծվում են դրա համար. ( նման ե կլասներին -ին )
կարող ես իհարկե իրերի օբեկտիվ վիչակի հետ չհամաձայնել, դա հայտարերել սուբեկտիվ և փնտրել նոր օբեկտիվություններ, օրինակ ինչպես Սպարտակը... դա քո ընտրությունն ե.
Բայց հետևանքների պատասխանատուն նույնպես դու ես, և լավի և վատի
Բայց դու իսկական սոփեստ եսChuk-ի խոսքերից
Աշխարհի ընկալումը շատ սուբյեկտիվ է:
Մարդիկ ապրում են նույն իրականության մեջ, բայց միաժամանակ` տարբեր աշխարհներում, որովետև ամեն մեկը իր ձևով է ընկալում կյանքը: Ինչը մեկի համար լավ է, մյուսի համար վատ է, մեկի համար աղետ է, մյուսի համար փրկություն, մեկի տան բակը սիրուն է, իսկ այդ նույն բակի մյուս բնակչի համար` այլանդակություն:
Ժամանակին մուլտֆիլմերի մի շարք կար` «Կարուսել», հիշո՞ւմ եք: Երբ փոքր էի, հաճույքով նայում էի, ու հիշողությանս մեջ տպավորվել է դրանցից հատկապես մեկը: Հեղինակը սկսում է այսպես. «Եղանակը անտանելի էր, արքայադուստրը` հրաշալի...», հետո էլ պատմում է, թե ինչ արկածների է հանդիպում այդ հրաշալի աղջնակը, ու ամբողջ մուլտը նկարված է` ըստ հեղինակի պատմածի:
Երբ մուլտի առաջին մասն ավարտվում է, գալիս է ամենահետաքրքիր պահը, երբ նորից պատմվում է ամբողջը, բայց այս անգամ հակառակ ձևով, ու սկսվում է. «Եղանակը հրաշալի էր, արքայադուստրը` անտանելի», և հետագա ամբողջ պամությունն էլ նախորդի հակապատկերն է...
Իմ մանկական աչքերում դրանք երկու տարբեր պատմություններ էին` զվարճալի կոնտրաստով, իսկ հիմա, երբ մտաբերում եմ այդ մուլտը, մտածում եմ` ախր երկու մասն էլ լրիվ նույն պատմությունն էր... պատմողներն էին տարբեր:
Իրականում ամեն ինչի նկատմամբ մոտեցումն էլ սուբյեկտիվ է կամ որ նույնն է ամեն ինչն էլ հարաբերական է: Մարդն ամեն ինչն ընկալում է օգտակարության տեսանկյունից: Ցանկացած "օբյեկտիվ" երևույթի մարդը տալիս գնահատական, ինչն արդեն սուբյեկտիվ է և ընդհանրապես ցանկացած ընկալում ինքնին սուբյեկտիվ է: Եթե ժամանակի և տարածության նման դարեր շարունակ "օբյեկտիվ" և բացարձակ համարված կատեգորիաներն են այսօր արդեն դիտարկվում է որպձս հարաբերական, ապա ամենայն հավանականության ամեն ինչն էլ սուբյեկտիվ է:
www.ForStudents.am
Լավագույն ուսանողական պորտալ:
Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն...
Չի կարող ամեն ինչ լինել սուբեկտիվ և մենք դա իմանանք:
Օբեկտիվը՝ դա պայմանավորվածություն է: Զգայական, կամ տրամաբանական:
Տրամաբանության մեջ "կա" -ն և "չկա"-ն նույնն է, ինչ ասես "չկա":
Ինչու՞
Որովհետր այդպես է հարմար կոնկրետ խնդրի լուծելու համար: Ստացվե՞լ է օգտագորել այս պայմանականությունը: Իհարկե ստացվել է:
Ի՞նչ է աչքի զգացածը: Պայմանականություն: Ականջի լսածը նույնպես:
Սա է սկիզբը:
…
Պետք չի խճճվել:
Մեր խնդիրները իրենք են իրենց տրամաբանությամբ թելադրում, թե ինչը կոնկրետ դեպքում մենք համարեք օբեկտ, ինչը սուբեկտ:
Եթե սուբյեկտիվը դա կողմնակալն է, ապա անկողմնակալ կարծիք կարող է ունենալ միայն անտարբեր մարդը։ Այդպիսինները քիչ չեն։ Եթե լավ փորփրենք ամեն մարդու մոտ էլ մի թեմա կգտնենք, որի նկատմամբ ինքը օբյեկտիվ է՝ անտարբեր։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ