վերջ, գնացի ուրիշ թեմա կարդալու...դուք մեզ ուղում եք վերջնականապես խճճել...DAMELIK-ի խոսքերից
հ.գ. իմիջիայլոց, սա և վերինը ձեր երկուսի սուբյեկտիվ կարծիքն է, այստեղից հետևություն...![]()
վերջ, գնացի ուրիշ թեմա կարդալու...դուք մեզ ուղում եք վերջնականապես խճճել...DAMELIK-ի խոսքերից
հ.գ. իմիջիայլոց, սա և վերինը ձեր երկուսի սուբյեկտիվ կարծիքն է, այստեղից հետևություն...![]()
Փաստորեն պարադոքս ա ստացվու՞մ:Chuk-ի խոսքերից
Բայց ոչ, եթե դու չունես այդ հարցի պատասխանը, ուրեմն դու չունես նաև կարծիք այդ հարցի վերաբերյալ, հետևաբար, եթե չունես կարծիք, ուրեմն չունես ոչ ոբյեկտիվ, ոչ սուբյեկտիվ կարծիք:
Կարելի՞ է ասել, որ օբյեկտիվ կարծիքը մեծամասնություն կազմող սուբյեկտիվ կարծիքն է
Կարծում եմ,որ օբյեկտիվ կարծիքներ կան,բայց դրանք կազմում են կարծիքների 0,00000000000000000000000001 %-ը:
Իրականում ես կարող եմ պնդել որ ես գոյություն ունեմ և դու գոյություն ունես, ու դա իմ օբյեկտիվ կարծիքն է: Որովհետև մենք օբյեկտիվ ու սուբյեկտիվ ասելով հիմա չենք հասկանում այդ բառերի նեղ և իրական իմաստը:DAMELIK-ի խոսքերից
Ավելի շուտ օբյեկտիվ կարծիք կհամարենք այն կարծիքը, որը մարդկանց ճնշող մեծասնության աշխարհընկալման մեջ հասկացվում է որպես ճշմարիտ: Ենթադրենք ես կարծում եմ, որ մածունը սպիտակ է: Սա իրականում սուբյեկտիվ կարծիք է, բայց մենք այն ընդունում ենք որպես օբյեկտիվ, որովհետև մեր ուղեղում կառուցված աշխարհում այդ կարծիքն ընկալվում է որպես բացարձակ ճշմարտություն: Նույն կերպ ես կարծում եմ, որ դու և ես գոյություն ունենք, ու չնայած սա իրականում սուբյեկտիվ կարծիք է, բայց մենք՝ մարդիկս, դա ընկալում ենք որպես օբյեկտիվ:
Այս տեսանկյունից նայելով ես թեմայի հարցին կպատասխանեմ, որ այո, օբյեկտիվ կարծիքներ գոյություն ունեն: Օբյեկտիվ այն իմաստով, ինչ իմաստով այդ բառը հասկանում են (անկախ իրենցից) մարդկանց մեծամասնությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նապաստակի կարծիքը սուբյեկտիվ է, որովհետև գայլը կարող է բուսակեր լինել կամ ախորժակ չունենա: Կամ էլ նախընտրի ուտել եղջերուի միս:dvgray-ի խոսքերից
Գայլի կարծիքը սուբյեկտիվ է, որովհետև նապաստակը կարող է վարակիչ հիվանդ լինել, և նրան ուտելը վտանգավոր լինի, կամ պրոֆեսիոնալ մարզիկ, ու նրան բռնելը գրեթե անհնար լինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ոչ, պարզապես հարցին այդ կողմից մոտենալը թույլ չի տալիս ճիշտ պատասխան գտնել:Մրրիկ-ի խոսքերից
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լսեք, դուք էս թեմայով վիճելուց դեռ չեք ցնդե՞լ։![]()
Չլինի՞ թե հույս ունեք, որ ընդհանուր հայտարարի եք գալու...![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հմ...Artgeo-ի խոսքերից
իսկ նապաստակին գայլը չի ուտում միայն մուլտիկում.![]()
Կան "խաղի կանոններ". Ով ե "գծել" , ինչի համար ե "գծել" և դա ինչ հետևանքների ե բերում, դա ուրիշ (և հավանաբար ավելի հետաքրքիր ) հարց ե.
Օբեկտիվ ընկալումը միայն օգնում ե ապրել, զարգանալ, շարունակվել (իհարկե ինչ որ միջավայրում).
համենայն դեպս համապատասխան օբեկտների համար խաղի կաննոնները գծվում են դրա համար. ( նման ե կլասներին -ին )
կարող ես իհարկե իրերի օբեկտիվ վիչակի հետ չհամաձայնել, դա հայտարերել սուբեկտիվ և փնտրել նոր օբեկտիվություններ, օրինակ ինչպես Սպարտակը... դա քո ընտրությունն ե.
Բայց հետևանքների պատասխանատուն նույնպես դու ես, և լավի և վատի![]()
Բայց դու իսկական սոփեստ եսChuk-ի խոսքերից
![]()
Աշխարհի ընկալումը շատ սուբյեկտիվ է:
Մարդիկ ապրում են նույն իրականության մեջ, բայց միաժամանակ` տարբեր աշխարհներում, որովետև ամեն մեկը իր ձևով է ընկալում կյանքը: Ինչը մեկի համար լավ է, մյուսի համար վատ է, մեկի համար աղետ է, մյուսի համար փրկություն, մեկի տան բակը սիրուն է, իսկ այդ նույն բակի մյուս բնակչի համար` այլանդակություն:
Ժամանակին մուլտֆիլմերի մի շարք կար` «Կարուսել», հիշո՞ւմ եք: Երբ փոքր էի, հաճույքով նայում էի, ու հիշողությանս մեջ տպավորվել է դրանցից հատկապես մեկը: Հեղինակը սկսում է այսպես. «Եղանակը անտանելի էր, արքայադուստրը` հրաշալի...», հետո էլ պատմում է, թե ինչ արկածների է հանդիպում այդ հրաշալի աղջնակը, ու ամբողջ մուլտը նկարված է` ըստ հեղինակի պատմածի:
Երբ մուլտի առաջին մասն ավարտվում է, գալիս է ամենահետաքրքիր պահը, երբ նորից պատմվում է ամբողջը, բայց այս անգամ հակառակ ձևով, ու սկսվում է. «Եղանակը հրաշալի էր, արքայադուստրը` անտանելի», և հետագա ամբողջ պամությունն էլ նախորդի հակապատկերն է...
Իմ մանկական աչքերում դրանք երկու տարբեր պատմություններ էին` զվարճալի կոնտրաստով, իսկ հիմա, երբ մտաբերում եմ այդ մուլտը, մտածում եմ` ախր երկու մասն էլ լրիվ նույն պատմությունն էր... պատմողներն էին տարբեր:
Իրականում ամեն ինչի նկատմամբ մոտեցումն էլ սուբյեկտիվ է կամ որ նույնն է ամեն ինչն էլ հարաբերական է: Մարդն ամեն ինչն ընկալում է օգտակարության տեսանկյունից: Ցանկացած "օբյեկտիվ" երևույթի մարդը տալիս գնահատական, ինչն արդեն սուբյեկտիվ է և ընդհանրապես ցանկացած ընկալում ինքնին սուբյեկտիվ է: Եթե ժամանակի և տարածության նման դարեր շարունակ "օբյեկտիվ" և բացարձակ համարված կատեգորիաներն են այսօր արդեն դիտարկվում է որպձս հարաբերական, ապա ամենայն հավանականության ամեն ինչն էլ սուբյեկտիվ է:![]()
www.ForStudents.am
Լավագույն ուսանողական պորտալ:
Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն...
Չի կարող ամեն ինչ լինել սուբեկտիվ և մենք դա իմանանք:
Օբեկտիվը՝ դա պայմանավորվածություն է: Զգայական, կամ տրամաբանական:
Տրամաբանության մեջ "կա" -ն և "չկա"-ն նույնն է, ինչ ասես "չկա":
Ինչու՞
Որովհետր այդպես է հարմար կոնկրետ խնդրի լուծելու համար: Ստացվե՞լ է օգտագորել այս պայմանականությունը: Իհարկե ստացվել է:
Ի՞նչ է աչքի զգացածը: Պայմանականություն: Ականջի լսածը նույնպես:
Սա է սկիզբը:
…
Պետք չի խճճվել:
Մեր խնդիրները իրենք են իրենց տրամաբանությամբ թելադրում, թե ինչը կոնկրետ դեպքում մենք համարեք օբեկտ, ինչը սուբեկտ:
Եթե սուբյեկտիվը դա կողմնակալն է, ապա անկողմնակալ կարծիք կարող է ունենալ միայն անտարբեր մարդը։ Այդպիսինները քիչ չեն։ Եթե լավ փորփրենք ամեն մարդու մոտ էլ մի թեմա կգտնենք, որի նկատմամբ ինքը օբյեկտիվ է՝ անտարբեր։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ