Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Սուբյեկտիվ և օբյեկտիվ

  1. #16
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,217

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Մեջբերում DAMELIK-ի խոսքերից
    Դու փորձում էս սոփեստությամբ հարցը մտցնել տրամաբանական փակուղի: Դրա մնան մի հարց կա. "Կարող է? Աստված այնպիսի ծանր քար ստեղծել, որ հետո ինքը չկարողանա այդ քարը բարձրացնել: Եթե այո, ապա Աստված ամենակարող չէ, քանի որ կա մի քար , որը նա չի կարող բարձրացնել, իսկ եթե ոչ, ուրեմն էլի նույն բանն է ստացվում:
    Բայց եթե այս կանոններով տանենք վեճը, ես կարող եմ ապացուցել, որ դու ամենայն հավանականությամբ գոյություն չունես, քանի որ , եթե մենք չենք կարող պնդել ոչ մեր օբեկտիվ ոչ ել սուբեկտիվ պատկերացումների վրա, ապա հիմք չունենք ենթադրելու, որ դու գոյություն ունես: Իսկ եթե դու գոյություն չունես, ապա գոյություն չունեն նաև քո խոսքերը, ուստի այլևս կարելի է չանդրադառնալ դրանց
    վերջ, գնացի ուրիշ թեմա կարդալու...դուք մեզ ուղում եք վերջնականապես խճճել...

    հ.գ. իմիջիայլոց, սա և վերինը ձեր երկուսի սուբյեկտիվ կարծիքն է, այստեղից հետևություն...

  2. #17
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    561

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Ես այս հարցի պատասխանը չգիտեմ: Ու մի՞թե ես որ հիմա այդպես եմ կարծում, դա սուբյեկտիվ կարծիք է: Իհարկե ոչ: Ես իսկապես հարցի պատասխանը չգիտեմ, հետևաբար դա օբյեկտիվ կարծիք է: Իսկ դա նշանակում է, որ ես արդեն կարող եմ հարցի պատասխանը տալ ու ասել, որ օբյեկտիվ կարծիք հնարավոր է, որ լինի: Բայց եթե ես այդ հարցի պատասխանը տվեցի, ուրեմն իմ այն կարծիքը, որ ես հարցի պատասխանը չգիտեմ, սուբյեկտիվ էր, քանի որ ես սխալվել էի: Բայց եթե այդպես է, ապա ես էլի չեմ կարող պատասխանել, որ օբյեկտիվ պատասխան գոյություն ունի, որտև ես դեռ փաստ չունեմ այդ պնդումն անելու համար: Ուրեմն իմ այն կարծիքը, որ ես չգիտեմ հարցի պատասխանը, իրոք օբյեկտիվ է...
    Փաստորեն պարադոքս ա ստացվու՞մ:
    Բայց ոչ, եթե դու չունես այդ հարցի պատասխանը, ուրեմն դու չունես նաև կարծիք այդ հարցի վերաբերյալ, հետևաբար, եթե չունես կարծիք, ուրեմն չունես ոչ ոբյեկտիվ, ոչ սուբյեկտիվ կարծիք:

  3. #18
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    8,375

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Կարելի՞ է ասել, որ օբյեկտիվ կարծիքը մեծամասնություն կազմող սուբյեկտիվ կարծիքն է

  4. #19
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    26
    Գրառումներ
    5,632

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Կարծում եմ,որ օբյեկտիվ կարծիքներ կան,բայց դրանք կազմում են կարծիքների 0,00000000000000000000000001 %-ը:

  5. #20
    Ուշադիր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    23,567
    Բլոգի գրառումներ
    31

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Մեջբերում DAMELIK-ի խոսքերից
    Բայց եթե այս կանոններով տանենք վեճը, ես կարող եմ ապացուցել, որ դու ամենայն հավանականությամբ գոյություն չունես, քանի որ , եթե մենք չենք կարող պնդել ոչ մեր օբեկտիվ ոչ ել սուբեկտիվ պատկերացումների վրա, ապա հիմք չունենք ենթադրելու, որ դու գոյություն ունես: Իսկ եթե դու գոյություն չունես, ապա գոյություն չունեն նաև քո խոսքերը, ուստի այլևս կարելի է չանդրադառնալ դրանց
    Իրականում ես կարող եմ պնդել որ ես գոյություն ունեմ և դու գոյություն ունես, ու դա իմ օբյեկտիվ կարծիքն է: Որովհետև մենք օբյեկտիվ ու սուբյեկտիվ ասելով հիմա չենք հասկանում այդ բառերի նեղ և իրական իմաստը:

    Ավելի շուտ օբյեկտիվ կարծիք կհամարենք այն կարծիքը, որը մարդկանց ճնշող մեծասնության աշխարհընկալման մեջ հասկացվում է որպես ճշմարիտ: Ենթադրենք ես կարծում եմ, որ մածունը սպիտակ է: Սա իրականում սուբյեկտիվ կարծիք է, բայց մենք այն ընդունում ենք որպես օբյեկտիվ, որովհետև մեր ուղեղում կառուցված աշխարհում այդ կարծիքն ընկալվում է որպես բացարձակ ճշմարտություն: Նույն կերպ ես կարծում եմ, որ դու և ես գոյություն ունենք, ու չնայած սա իրականում սուբյեկտիվ կարծիք է, բայց մենք՝ մարդիկս, դա ընկալում ենք որպես օբյեկտիվ:

    Այս տեսանկյունից նայելով ես թեմայի հարցին կպատասխանեմ, որ այո, օբյեկտիվ կարծիքներ գոյություն ունեն: Օբյեկտիվ այն իմաստով, ինչ իմաստով այդ բառը հասկանում են (անկախ իրենցից) մարդկանց մեծամասնությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #21
    Ուշադիր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    23,567
    Բլոգի գրառումներ
    31

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    նապաստակը գիտի, որ գայլը - դա ոբեկտիվ վտանգ ե .
    իսկ գայլը գիտի - որ նապաստակը - դա ոբեկտիվ սնունդ ե
    Նապաստակի կարծիքը սուբյեկտիվ է, որովհետև գայլը կարող է բուսակեր լինել կամ ախորժակ չունենա: Կամ էլ նախընտրի ուտել եղջերուի միս:
    Գայլի կարծիքը սուբյեկտիվ է, որովհետև նապաստակը կարող է վարակիչ հիվանդ լինել, և նրան ուտելը վտանգավոր լինի, կամ պրոֆեսիոնալ մարզիկ, ու նրան բռնելը գրեթե անհնար լինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #22
    Ուշադիր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    23,567
    Բլոգի գրառումներ
    31

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Փաստորեն պարադոքս ա ստացվու՞մ:
    Ոչ, պարզապես հարցին այդ կողմից մոտենալը թույլ չի տալիս ճիշտ պատասխան գտնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #23
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,250
    Բլոգի գրառումներ
    21

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Լսեք, դուք էս թեմայով վիճելուց դեռ չեք ցնդե՞լ։
    Չլինի՞ թե հույս ունեք, որ ընդհանուր հայտարարի եք գալու...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Բայց դա նապաստակի ու գայլի սւբյեկտիվ կարծիքն է, քանի որ նապաստակը որոշ մարդկանց համար սնունդ չէ
    Հմ...
    իսկ նապաստակին գայլը չի ուտում միայն մուլտիկում.

    Կան "խաղի կանոններ". Ով ե "գծել" , ինչի համար ե "գծել" և դա ինչ հետևանքների ե բերում, դա ուրիշ (և հավանաբար ավելի հետաքրքիր ) հարց ե.
    Օբեկտիվ ընկալումը միայն օգնում ե ապրել, զարգանալ, շարունակվել (իհարկե ինչ որ միջավայրում).
    համենայն դեպս համապատասխան օբեկտների համար խաղի կաննոնները գծվում են դրա համար. ( նման ե կլասներին -ին )

    կարող ես իհարկե իրերի օբեկտիվ վիչակի հետ չհամաձայնել, դա հայտարերել սուբեկտիվ և փնտրել նոր օբեկտիվություններ, օրինակ ինչպես Սպարտակը... դա քո ընտրությունն ե.
    Բայց հետևանքների պատասխանատուն նույնպես դու ես, և լավի և վատի

  10. #25
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    37
    Գրառումներ
    991

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Իրականում ես կարող եմ պնդել որ ես գոյություն ունեմ և դու գոյություն ունես, ու դա իմ օբյեկտիվ կարծիքն է: Որովհետև մենք օբյեկտիվ ու սուբյեկտիվ ասելով հիմա չենք հասկանում այդ բառերի նեղ և իրական իմաստը: :
    Բայց դու իսկական սոփեստ ես

  11. #26
    բաղեղ ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    8,265

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Աշխարհի ընկալումը շատ սուբյեկտիվ է:
    Մարդիկ ապրում են նույն իրականության մեջ, բայց միաժամանակ` տարբեր աշխարհներում, որովետև ամեն մեկը իր ձևով է ընկալում կյանքը: Ինչը մեկի համար լավ է, մյուսի համար վատ է, մեկի համար աղետ է, մյուսի համար փրկություն, մեկի տան բակը սիրուն է, իսկ այդ նույն բակի մյուս բնակչի համար` այլանդակություն:

    Ժամանակին մուլտֆիլմերի մի շարք կար` «Կարուսել», հիշո՞ւմ եք: Երբ փոքր էի, հաճույքով նայում էի, ու հիշողությանս մեջ տպավորվել է դրանցից հատկապես մեկը: Հեղինակը սկսում է այսպես. «Եղանակը անտանելի էր, արքայադուստրը` հրաշալի...», հետո էլ պատմում է, թե ինչ արկածների է հանդիպում այդ հրաշալի աղջնակը, ու ամբողջ մուլտը նկարված է` ըստ հեղինակի պատմածի:
    Երբ մուլտի առաջին մասն ավարտվում է, գալիս է ամենահետաքրքիր պահը, երբ նորից պատմվում է ամբողջը, բայց այս անգամ հակառակ ձևով, ու սկսվում է. «Եղանակը հրաշալի էր, արքայադուստրը` անտանելի», և հետագա ամբողջ պամությունն էլ նախորդի հակապատկերն է...
    Իմ մանկական աչքերում դրանք երկու տարբեր պատմություններ էին` զվարճալի կոնտրաստով, իսկ հիմա, երբ մտաբերում եմ այդ մուլտը, մտածում եմ` ախր երկու մասն էլ լրիվ նույն պատմությունն էր... պատմողներն էին տարբեր:

  12. #27
    Սկսնակ անդամ devil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2007
    Գրառումներ
    27

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Իրականում ամեն ինչի նկատմամբ մոտեցումն էլ սուբյեկտիվ է կամ որ նույնն է ամեն ինչն էլ հարաբերական է: Մարդն ամեն ինչն ընկալում է օգտակարության տեսանկյունից: Ցանկացած "օբյեկտիվ" երևույթի մարդը տալիս գնահատական, ինչն արդեն սուբյեկտիվ է և ընդհանրապես ցանկացած ընկալում ինքնին սուբյեկտիվ է: Եթե ժամանակի և տարածության նման դարեր շարունակ "օբյեկտիվ" և բացարձակ համարված կատեգորիաներն են այսօր արդեն դիտարկվում է որպձս հարաբերական, ապա ամենայն հավանականության ամեն ինչն էլ սուբյեկտիվ է:
    www.ForStudents.am
    Լավագույն ուսանողական պորտալ:

    Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն...

  13. #28
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Մեջբերում devil-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած "օբյեկտիվ" երևույթի մարդը տալիս գնահատական, ինչն արդեն սուբյեկտիվ է և ընդհանրապես ցանկացած ընկալում ինքնին սուբյեկտիվ է:
    Չի կարող ամեն ինչ լինել սուբեկտիվ և մենք դա իմանանք:
    Օբեկտիվը՝ դա պայմանավորվածություն է: Զգայական, կամ տրամաբանական:
    Տրամաբանության մեջ "կա" -ն և "չկա"-ն նույնն է, ինչ ասես "չկա":
    Ինչու՞
    Որովհետր այդպես է հարմար կոնկրետ խնդրի լուծելու համար: Ստացվե՞լ է օգտագորել այս պայմանականությունը: Իհարկե ստացվել է:
    Ի՞նչ է աչքի զգացածը: Պայմանականություն: Ականջի լսածը նույնպես:
    Սա է սկիզբը:

    Պետք չի խճճվել:
    Մեր խնդիրները իրենք են իրենց տրամաբանությամբ թելադրում, թե ինչը կոնկրետ դեպքում մենք համարեք օբեկտ, ինչը սուբեկտ:

  14. #29
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    27
    Գրառումներ
    448

    Re. Սուբյեկտիվ և օբյեկտիվ

    Եթե սուբյեկտիվը դա կողմնակալն է, ապա անկողմնակալ կարծիք կարող է ունենալ միայն անտարբեր մարդը։ Այդպիսինները քիչ չեն։ Եթե լավ փորփրենք ամեն մարդու մոտ էլ մի թեմա կգտնենք, որի նկատմամբ ինքը օբյեկտիվ է՝ անտարբեր։

  15. #30
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,206
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ, որ ցանկացած օբյեկտիվ կարծիքի մեջ սուբյեկտիվություն կա, որը կարող է տարբեր չափերով լինել: Լիարժեք օբյեկտիվորեն կարող է դատել միայն Աստված:
    Լու՞րջ

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •