User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Հրավիրում է մենամարտի...

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրավիրում է մենամարտի...

    24.05.2008թ.

    Ս/թ մայիսի 21-ին Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի ունեցավ միջադեպ, որի ժամանակ <Հելսինկյան ընկերակցություն> հասարակական կազմակերպության նախագահ Մ. Դանիելյանը ալկոհոլային ազդեցության տակ տաքսիով հետապնդել է իր ծառայողական ավտոմեքենայով երթևեկող Հայաստանի Առաջադիմական Կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանին` առաջացրել է քաշքշոց, հայհոյել ու անհայտ առարկայով հարվածել է Ուրիխանյանին, որը, ունենալով լուրջ առողջական խնդիրներ, հարկադրված դիմել է ինքնապաշտպանության և իր օրինական ատրճանակից կրակել է օդ միմիայն անգնդակ, ձայնային փամփուշտով: Դանիելյանի կողմից, սակայն, տարածվել են հասարակությանը թյուրիմացության մեջ գցող և բացարձակ սուտ տեղեկություններ: Չնայած Տ. Ուրիխանյանը վստահ է, որ անաչառ քննության պարագայում Դանիելյանը պետք է դատապարտվի ազատազրկման` անբարոյական և քրեորեն պատժելի արարքների համար, այնուամենայնիվ, նա պատրաստ է Դանիելյանին հնարավորություն տրամադրելու իր տեսակետն ու պնդումները հրապարակայնորեն ապացուցելու համար և առաջարկում է <Իմ իրավունքը> հեռուստատեսային միջնորդ դատարանում հակադարձել Ուրիխանյանի կողմից ԴԱնիելյանին ներկայացվող մեղադրանքներին մեր երկրի հասարակության և ողջ աշխարհի առջև: Եթե մինչև ս/թ մայիսի 28-ը ներառյալ Դանիելյանը չպատասխանի իրեն գրավոր ուղղված այս առաջարկին, հարկադրված կլինենք հայտարարելու, որ Դանիելյանն ինչ-որ բան ունի թաքցնելու հայ հասարակությունից և խուսափում է հրապարակային բանավեճից:
    Խնդրում ենք Ձեզ հրապարակել վերը բերված բովանդակությունը դրա մասին հասարակությանը տեղեկացնելու համար:

    Կանխավ շնորհակալություն

    Հարգանքով

    ՀԱԿ լրատվական ծառայության
    ղեկավար` Ա. Մկրտչյան
    www.hak.am

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրավիրում է մենամարտի...

    Ուրիխանյանը
    Մեջբերում Progress-ի խոսքերից Նայել գրառումը
    ս/թ մայիսի 21-ին Երևան քաղաքի Տերյան փողոցում ... իր օրինական ատրճանակից կրակել է օդ միմիայն անգնդակ, ձայնային փամփուշտով:
    ՀԱԿ լրատվական ծառայության
    ղեկավար` Ա. Մկրտչյան
    www.hak.am
    Իսկ սրանց վերաբերյալ ինչ կասեք?
    ...արտասամանյան մակնիշի ավտոմեքենայից իջել է մի երիտասարդ, հայհոյել Դանիելյանին, հընթացս ասելով՝ ՚հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլներին ես պաշտպանո՞ւմՙ, ու գրպանից հանել ատրճանակն ու կրակել Միքայել Դանիելյանի կրծքավանդակին...
    Ա1+
    ...Իրավապաշտպանը ոստիկանությունից դուրս եկավ բավականին թույլ վիճակում եւ հազիվ էր խոսում, իսկ նրա կրծքավանդակին` պարանոցի շրջանում կրակոցից ստացած այրվածքներ էին...
    Կարինե Հարությունյան
    zhamanak.com
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրավիրում ենք աշխատանքի
    Հեղինակ՝ davidus, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.07.2011, 18:02
  2. Հրավիրում ենք գրասենյակային աշխատանքի
    Հեղինակ՝ davidus, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.07.2011, 20:19
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 27.01.2011, 11:49
  4. Հրավիրում ենք ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.05.2008, 11:53
  5. հրավիրում ենքMedal of Honor 1-ի առաջնության
    Հեղինակ՝ Forstudents.am, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.12.2007, 15:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •