«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար
Անի Զախարյանի նամակը ՌԴ նախագահը ստացել է եւ սկսել է համապատասխան քայլեր ձեռնարկել: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի Զախարյանը:
«Ես առայժմ մեյլս չեմ ստուգել, որովհետեւ գերզբաղված վիճակում եմ գտնվում, բայց Լավրովի այցը, դիվանագիտական շփումների այս վերջին պատասխանները հուշում են, որ նամակս եւ բովանդակությունը տեղ են հասել, եւ քայլեր են ձեռնարկվում նամակիս բովանդակությանը համպատասխան: Ես մեյլս կստուգեմ, կտեսնեմ ՝փաստացի պատասխան կա թե ոչ, ավելի կարեւոր են այն գործողությունները, քան ինչ-որ փաստաթուղթ թղթի ձեւով»,- ասաց Անի Զախարյանը:
NEWS.am-ի այն դիտարկմանը, որ Պուտինին ուղղված ռուսերեն նամակում ուղղագրական սխալներ են եղել, նա ասաց.
«Նամակը գրել եմ ուշ երեկոյան, քանի որ հենց հաջորդ օրը պետք է ուղարկեի, առավոտյան էլ ասուլիսի էի: Բնականաբար, ասենք, «большой» բառի մեջ «ь»-ը բաց եմ թողել, դրանք վրիպակներ են եղել, որոնք այդ պահին, ասենք, արագ աշխատանքային պրոցեսում կարող էին լինել: Ցանկացած մարդ, ով լուրջ գործ է անում, կարող է վրիպակներ թույլ տալ, կարեւորը բովանդակությունն է: Ես այդ նամակով արտահայտել եմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը փաստող իրավական բոլոր հիմքերը»,- նշեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը:
Էջանիշներ