Հեղափոխությունների նպատակը հենց իշխանափոխությունն է, այսինքն հեղափոխությունը միայն իշխանափոխության հասնելու ձևերից մեկն է: Բայց կան նաև իշխանափոխությանն հասնելու այլ ձևեր, ու ցանկալի է, որ , եթե հնարավոր է, իշխանափոխությունն իրականացվի ոչ արյունալի հեղափոխությունների միջոցներով, քանի որ հեղափոխությունները բացի զոհերից, միշտ հղի են նաև իրադրության անկանխատեսելի զարգացումներով, թացի հետ չորի խառնելով, տեռորով, թալանով, վհուկների որսով, տնտեսության պարալիզացմամբ և այլն, Սիրիան քեզ օրինակ:
Մի խոսքով, իմ կարծիքով, թավշյա հեղափոխությամբ կամ այլ տիպի ճնշումներով սահմանադրորեն իշխանափոխության հասնելը գերադասելի է:
Այլ հարց է, թե Հայաստանում որ մեթոդը կաշխատի:
_________________
Հ. Գ. - ՄԻ քիչ տարօրինակ չ՞ի Mono-ի այս գրառումը քաղաքական հումորի բաժմում...![]()
Էջանիշներ