User Tag List

Էջ 128 199-ից ԱռաջինԱռաջին ... 2878118124125126127128129130131132138178 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,906 համարից մինչև 1,920 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

  1. #1906
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Էս օր հայհայա ավտո էի ունենալու:
    -Ոնց?
    -Տեսա դուրսը կանգնած ա, մոտեցա տիրոջը, ասեցի կտաս ինձ? Ասեց չէ


    Հ.Գ. Րաֆֆի Հովհաննիսյան:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (22.02.2013), Moonwalker (22.02.2013), Աթեիստ (22.02.2013), Անվերնագիր (23.02.2013), Արէա (22.02.2013), Ձայնալար (23.02.2013), Նաիրուհի (23.02.2013), Ռուֆուս (23.02.2013)

  3. #1907
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշոտյանի արձագանքը. «Բարև, Րաֆֆի...»

    Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքյան գրառումը.
    «Բարև, Րաֆֆի...

    Իրականում ցավում եմ, որ օրեր առաջ ի պատասխան մեր հասցեին հնչեցրած վիրավորանքների,ստիպված եղա դիմել ականջ ծակող արտահայտչամիջոցների, ինչը ոչ հաճելի, բայց համարժեք գործելաոճ էր:

    Հույս ունեի, դրա առիթը այլևս չեմ ունենա:

    Արիուտես, ես լավատես էի:

    Այսօր Րաֆֆու նյարդերը տեղի տվեցին և նա ինձ ակնարկեց «ֆեյսբույքան», «փոքր մարդու փոքր գրածներ » բառերով:

    Հակասում եք Ձեզ, Րաֆֆի:

    Նախ, բարեկրթության մասով եք հակասում ու հանդուրժողականության բացակայությամբ այլակարծության նկատմամբ:

    Հետո հակասում եք, երբ "փորք" անվանելով ինձ և կարծիքներս, պատվի եք արժանացնում և խոսում եք դրանց մասին Ձեր հանրահավաքին:

    Հետո հակասում եք, երբ հանձն եք առնում օրենքով գործել, սակայն քաղաքապետարանի կողմից օրենքով մերժված հայտին ի հակառակ կոչ եք անում կրկին հավաքվել Ազատության հրապարակում:

    Հետո հակասում եք, երբ օրեր առաջ հայտարարում եք, թե 80/20 հարաբերակցությամբ հաղթել եք, իսկ երեկ ՀՀ Նախագահի մոտ առաջարկում եք «կրկնակի» քվեարկություն:

    Հետո հակասում եք, երբ հարգելով ՀՀ Սահմանադրությունը, միաժամանակ ՀՀ Նախագահին առաջարկում եք լուծարել Ազգային Ժողովը:

    Ինձ մնում է բարևել Ձեզ:

    Բարև, Րաֆֆի»:


    հ.գ. Րաֆֆին ճիշտ էր արտահայտվել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (23.02.2013), Smokie (24.02.2013), Արէա (23.02.2013)

  5. #1908
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշոտյանի արձագանքը. «Բարև, Րաֆֆի...»





    հ.գ. Րաֆֆին ճիշտ էր արտահայտվել:
    Հալալ ա Աշոտյանին, լավ էլ տեղն ա դրել:
    Էն սպիտակ անուրջների մեջ ա չէ՞, որ վարբեդ Հագոփն ասում է. "Եգուր բե, աձիլեմ"
    Հիմա Աշոտյանն ա ասել էդ շիզիկին. "Եգուր բե, բարևեմ"
    Հալալա

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (24.02.2013)

  7. #1909
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Րաֆֆին էլ Աշոտյանին լավ տեղը դրեց. «Աշոտյանն ո՞վ է»:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.02.2013), Aurora (23.02.2013), Moonwalker (23.02.2013), Quyr Qery (23.02.2013), Rammstein (23.02.2013), Անվերնագիր (23.02.2013), Տրիբուն (23.02.2013)

  9. #1910
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Րաֆֆին էլ Աշոտյանին լավ տեղը դրեց. «Աշոտյանն ո՞վ է»:
    Դե ֆակտո, աշոտյանը ԿԳՆ նախարար ա, ի տարբերություն րաֆիի, որը դե ոյուրե ոչինչ ա, Բյուր, Աշոտյանը աչքիս լույսը չի, բայց որ խզարելա, դա անկասծկած:

  10. #1911
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ֆակտո, աշոտյանը ԿԳՆ նախարար ա, ի տարբերություն րաֆիի, որը դե ոյուրե ոչինչ ա, Բյուր, Աշոտյանը աչքիս լույսը չի, բայց որ խզարելա, դա անկասծկած:
    Դե Պետրոսը բացատրեց, Րաֆֆին չէր ճանաչում Աշոտյանին

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Aurora (23.02.2013)

  12. #1912
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ֆակտո, աշոտյանը ԿԳՆ նախարար ա, ի տարբերություն րաֆիի, որը դե ոյուրե ոչինչ ա, Բյուր, Աշոտյանը աչքիս լույսը չի, բայց որ խզարելա, դա անկասծկած:
    Րաֆֆին այնքան կա, որ Աշոտյանը իրեն ճանաչում է և դեռ փորձել էր իր սադրիչ խոսքերով մարդու կատարածը հակասահմանադրական կոչել` ակնհայտ ցուցադրելով իշխանության ներսում առկա ինչ-որ անհանգստություն, իսկ Աշոտյանը այնքան չկա, որ Րաֆֆին ճանաչեր ու դեռ դրա ասածին էլ կարևորություն տար:

    Իհարկե չեմ կարծում, որ Րաֆֆին իրոք դրան չգիտեր. բոլորը գիտեն մեր կրթական համակարգը ոչնչացնողի անունը, բայց իր այդ ժեստով Աշոտյանին ցույց տվեց իր տեղը: Հալալ ա Րաֆֆիի ասած այդ նախադասությանը :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Միքո (24.02.2013)

  14. #1913
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ֆակտո, աշոտյանը ԿԳՆ նախարար ա, ի տարբերություն րաֆիի, որը դե ոյուրե ոչինչ ա, Բյուր, Աշոտյանը աչքիս լույսը չի, բայց որ խզարելա, դա անկասծկած:
    Դե յուրեն ի՞նչ կապ ունի, ամեն ինչ հո պաշտոնով չի՞ որոշվում։ Եթե նույնիսկ պաշտոնի տեսանկյունից նայենք` Աշոտյանն ո՞ւր էր, երբ Րաֆֆին էր նախարար։ Բայց հիմա Րաֆֆին հաստատ ավելի շատ կա. մարդը թեկնածություն ա դրել հանրապետության ամենաբարձր պաշտոնում ընտրվելու ու ընտրվել ա. ընտրված նախագահ ա, դրել համեմատում ես ինչ որ նախարարի հետ, ու հլը ասում ես` նախարարն ավելի շատ կա՞
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #1914
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դե ֆակտո Րաֆֆիի մակարդակը Աշոտյանի հետ սենց կծոցի մակարդակի հեռակա բանավեճ ունենալն ա, իսկ Սերժիկին հարգելը
    Ու չնայած դրան ինքը հիմա մեր նախագահն ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #1915
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ֆակտո, աշոտյանը ԿԳՆ նախարար ա, ի տարբերություն րաֆիի, որը դե ոյուրե ոչինչ ա, Բյուր, Աշոտյանը աչքիս լույսը չի, բայց որ խզարելա, դա անկասծկած:
    Րաֆֆին ,որ նախարար էր, Աշոտյանը սեղանի տակով վազելով էր անցնում, ի դեպ `մի գուցե գասպաձին Աշոծյանը 24 ժամից դե յուրե ոչինչ լինի, բացի ՀՀԿականից, իսկ Րաֆֆին կուսակցության նախագահ ա մինիմում մնալու...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Aurora (23.02.2013)

  18. #1916
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախպերություն, տատս էլ ջահել վախտ թույն ծիտ ա եղել, բայց հիմի՞, է րաֆին թե նախարար ա իլե, արդեն իլե պրծել ա, ժամկետն էլ անցել ա
    Աշոտյանն էլ հիմա նաղդի վրա նախարար տղա ա, լավ էլ սատկցնում ա, դե դուք րաֆիի գովքն արեք ու սպասեք, որ Աշոտյանին պաշտոնանկ անեն, իսկ րաֆին էլ նախագահ դառնա

    Ստավկա անող կա՞, որ Սերժը մինչև 2018 թիվը նախագահ ա

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (23.02.2013)

  20. #1917
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպերություն, տատս էլ ջահել վախտ թույն ծիտ ա եղել, բայց հիմի՞, է րաֆին թե նախարար ա իլե, արդեն իլե պրծել ա, ժամկետն էլ անցել ա
    Աշոտյանն էլ հիմա նաղդի վրա նախարար տղա ա, լավ էլ սատկցնում ա, դե դուք րաֆիի գովքն արեք ու սպասեք, որ Աշոտյանին պաշտոնանկ անեն, իսկ րաֆին էլ նախագահ դառնա

    Ստավկա անող կա՞, որ Սերժը մինչև 2018 թիվը նախագահ ա
    իսկ 2018-ից հետո հռչկվելու ա ցմահ նախագահ: էրմենիԲաշի :

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (24.02.2013)

  22. #1918
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ահա թե ինչպես են բլոտ խաղում մեր օրենքաստեղծ պատգամավորները
    A long time ago, in a galaxy far, far away...

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (24.02.2013)

  24. #1919
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Գորիկ Գուրգենիչ, ջոկել ա, կարող եք գնալ»

    Թեեւ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումն անցել է փակ, սակայն այդ հանդիպման լուսանկարներից եւ շատ փոքր տեսանյութից կարելի է դատել խոսակցության բուն ընթացքի մասին:

    «Բարեւ Րաֆֆի, մենակ ե՞ս, թե՞ Սամվելն էլ ա հետդ», հարցնում է Սերժ Սարգսյանը նախագահական մտած Րաֆֆի Հովհաննիսյանին

    «Բարեւ, պարոն նախագահ, Սամվելն իմս չէ, Սամվելը ձերն է», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Սամվելը քոնը չի, դրա համար ես տխու՞ր», հարցնում է Սերժ Սարգսյանը:

    «Ոչ մի տխուր, Սամվելը ձեզ, իսկ մեզ Քարֆուր», բացականչում է Րաֆֆի Հովհաննիսյանը, մտածելով, որ խոսքը ոչ թե Մամիկոնյանենց, այլ Ալեքսանյան Սամվելի մասին է:

    «Այ մարդ, հեչ հումոր չունես, էն ժամանակ ինչ Քարֆուր», ասում է Սերժ Սարգսյանը, հետո մտածում ինքն իրեն. «Բայց մի րոպե, կարող ա՞ Սամվելը ոչ թե ուրացող, այլ քարֆուրացող մորն էր սպանել»:

    «Լավ, լավ, արի չքաղաքականացնենք մեր հանդիպումը Րաֆֆի, նստի, խոսենք», ասում է Սերժ Սարգսյանը բարձրաձայն:

    «Խոսելու բան չկա, պարոն նախագահ, իշխանությունը տվեք վերջանա գնա», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Հիմա եկել իշխանություն ես ուզում, որ ի՞նչ անես», ասում է Սերժ Սարգսյանը:

    «Բա ի՞նչ անեմ», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Ինչ ուզում ես արա», ասում է Սերժ Սարգսյանը:

    «Բայց ախր ես էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում, պարոն նախագահ», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Րաֆֆի, դու հո Պարույրը չես, հո քեզ էլ չեն խփել, որ չգիտես ինչ ես ուզում: Նրան էլ, որ խփեցին, խփելուց հետո ինքն էլ ահագին ժամանակ չգիտեր ինչ ա ուզում: Մինչեւ բացատրեցինք ինչ ա ուզում, կես մարդ դարձանք», ասում է Սերժ Սարգսյանը:

    «Պարոն նախագահ, ինձ չեն խփել, ես եմ խփել», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Ոնց թե, ու՞մ ես խփել, Րաֆֆի, բա չէինք պայմանավորվե՞լ, որ էլ խփել-մփել չկա», ասում է Սերժ Սարգսյանը: Հետո տեսնում է, որ այդ խոսքերի վրա վարագույրը շարժվեց: «Դուրս գալ չկա, պետք չի, ժամանակը չի, ես կասեմ», անմիջապես բացականչում է Սերժ Սարգսյանը: Վարագույրն անշարժանում է:

    Րաֆֆի Հովհաննիսյանը չի նկատում, որովհետեւ վարագույրին մեջքով է նստած: «Պարոն նախագահ, բայց ես դուրս չեմ գալիս, ես դեռ նոր եմ եկել», զարմացած ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Դե հիմա ասա, գալուց էդ ու՞մ ես խփել», ասում է Սերժ Սարգսյանը:

    «Պարոն նախագահ, ես ոչ մեկին չեմ խփել, ես հաղթել եմ, ուղղակի ձեր լեզվով եմ ձեզ հետ խոսում, որ առավելագույնս պարզ, հասկանալի լինեմ ձեզ համար», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Րաֆֆի, էն վարդենիսցի պապիկները նույնիսկ գիտեն, թե իմ հետ ինչ լեզվով պետք ա խոսան, դու ամերիկաներում սովորած մարդ, չգիտես էդքան բանը: Բա ամոթ չի՞, բա էդքանից հետո ո՞նց ես երկիր ղեկավարելու», ասում է Սերժ Սարգսյանը:

    «Պարոն նախագահ, երկիրը ժողովուրդն է ղեկավարելու», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Րաֆֆի, եկել ստեղ գլխիս հեքիաթ ես կարդում, որ ի՞նչ անես», ասում է Սերժ Սարգսյանը:

    «Պարոն նախագահ, դա հեքիաթ չէ, դա վաղվա Հայաստանն է, դա նոր Հայաստանն է, դա բոլորիս Հայաստանն է, դա մեր պապերի երազած Հայաստանն է, դա Հայաստանի չորրորդ հանրապետությունն է», հայտարարում է Հովհաննիսյանը:

    «Այ Րաֆֆի ջան, Հայաստանը հո ձմեռվա զակատի բանկա չի, որ հաշվում ես՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ: Տնաշեն, հետդ կալկուլյատորով պետք ա խոսանք սրանից հետո», ասում է Սերժ Սարգսյանը:

    «Ես չեմ վաճառվում, պարոն նախագահ», կալկուլյատորի մասին լսելով հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Րաֆֆի, նոր ասում էիր չգիտես ինչ ես ուզում: Բա որ չգիտես ինչ ես ուզում, բա ինչ գիտես վաճառվել ուզում ես, թե չես ուզում», ծիծաղում է Սերժ Սարգսյանը: Մինչ Րաֆֆին կփորձի առարկել, Սերժ Սարգսյանը ասում է. «Լավ, լավ, կատակ էի անում, այ տղա, ինչի ես չգիտե՞մ, որ դու չես վաճառվում: Վաճառվես, որ ի՞նչ անես»:

    «Բա հիմա ինչ պետք է անենք, պարոն նախագահ», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Այ մարդ, դու էիր ձենդ գլուխդ գցել՝ հանդիպենք, հանդիպենք: Բա չէիր մտածու՞մ, հանդիպենք որ ի՞նչ անենք», ասում է Սերժ Սարգսյանը. «Կարող ա՞ ես եմ մեղավոր, որ հանդիպել ենք: Դե լավ, արի Ռիտային ասեմ մի քիչ բլինչիկ ժարիտ անի, մի կտոր հաց ուտենք, հետո մի քիչ նարդի-մարդի կխաղանք, մինչեւ ժամն անցնի դուրս գաս»:

    «Պարոն նախագահ, ես Պարույրը չեմ, իմացեք, որ հաղթեք նարդին, մեկ է չեմ շնորհավորելու», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Այ մարդ, եղածը նարդի ա, ինչի՞ չես շնորհավորելու, շնորհավորի էլի, քեզանից ինչ ա գնում», ասում է Սերժ Սարգսյանը:

    «Շնորհավորեմ, որ հետո ձայնագրությունը հայտնվի համացանցում, թե ոնց եմ ես ձեզ ասում շնորհավոր, հա՞», խորամանկորեն ժպտում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Րաֆֆի բայց շատ խորամանկն ես, հա: Գորիկ Գուրգենիչ, ջոկել ա, կարող եք գնալ, այսօր էլ անելու բան չկա», ասում է Սերժ Սարգսյանը: Վարագույրի հետեւից դուրս է գալիս Գորիկ Գուրգենիչը ու անձայն հեռանում:

    «Դե լավ, արի, արի մի հատ ջարդդ տամ, որ խոսալու տեղ էլ չունենաս», ասում է Սերժ Սարգսյանը, բացելով նարդին:

    «Իսկ բլինչիկները, պարոն նախագահ», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

    «Ուզու՞մ ես, բլինչիկների վրա կխաղանք», ասում է Սերժ Սարգսյանը:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (24.02.2013), Malxas (24.02.2013)

  26. #1920
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուշան Պետրոսյանի «Բարև»–ը՝ բոլոր նրանց, ովքեր «ֆիրմա ծամոնի» սիրահար չեն

    Հաստաոռիկը սարի ծամոն ա սիրում: Ով ա իրա խնդրել գա նստի ԱԺ-ում, թող գնա սարերը, հավաքի իրա սիրած սարի ծամոնը, խաչասերվի լեռնային մուֆլոնի հետ ....

  27. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.02.2013), Hda (24.02.2013), keyboard (24.02.2013), Kuk (24.02.2013), Malxas (24.02.2013), Moonwalker (24.02.2013), Աթեիստ (24.02.2013), Ռուֆուս (24.02.2013)

Էջ 128 199-ից ԱռաջինԱռաջին ... 2878118124125126127128129130131132138178 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •