ՕԵԿ–ը ցույց տվեց, որ քաղաքականությունը բարոյական է. Սերժ Սարգսյան
տենաս Սերոժի ճառերն ո՞վ ա գրում
ՕԵԿ–ը ցույց տվեց, որ քաղաքականությունը բարոյական է. Սերժ Սարգսյան
տենաս Սերոժի ճառերն ո՞վ ա գրում
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտակարգ իրավիճակների նախարարարության կայքից
Փաստորեն մեր արտակարգ իրավիճակների նախարարությունը արտակարգ լուրջ գործերով ա զբաղվումԽորհուրդներ՝ այլմոլորակայինների հանդիպելիս
Սիրելի երեխաներ,
Հատկապես վերջին շրջանում աշխուժացել են լուրերն այն մասին, թե ինչքան հաճախ են այլմոլորակայիններն այցելում մեր Երկիրը: Ով չի ալարում՝ իր գլխին եկած մի պատմություն է պատմում այլմոլորակայինների հետ շփումների մասին: Վերջերս նույնիսկ Հ1 հեռուստածրագրով նման մի հաղորդում ցույց տվեցին, իսկ առաջ այդպիսի բաներ ցուցադրում էր միայն ՙԱրմենիան՚: Ուրեմն մի լուրջ բան կա, ուրեմն մի օր էլ, սիրելի երեխաներ, ձեզանեց յուրաքանչյուրը կարող է ստիպված լիենել լուրջ շփումներ հաստատել այլ գալակտիկայից ժամանած մի հումանոիդի հետ: Եվ որպեսզի մեր Երկրագնդի բնակիչը նրանց հանդիպելիս խայտառակ չլինի, որոշեցինք տպագրել կանոնների մի հավաքածու, որը կօգնի ճիշտ վարվել նման ՙարտակարգ իրավիճակում՚:
1. Ով տեսել ու շփվել է այլմոլորակայինների հետ՝ վստահ ասում է, որ նրանք բոլորովին նման չեն մեզ, բայց սա դեռ չի նշանակում, որ կարելի է մատը տնկել վրան ու ճչալ, ասենք. ՙՀլը սրա մազալու դեմքին նայեք՚, կամ՝ մեկ այլ, ավելի խայտառակ արտահայտություն:
2. Նրանց հետ շփվելիս ծամոնը մի ճպճպացրեք բերանում ու փուչիկ մի սարքեք, արեւածաղկի սերմիկ, պարզ ասած՝ սեմուշկա մի չրթեք, գետնին մի թքեք. հիշեք, սրանք բաներ են, որ բոլոր գալակտիկաներում էլ համարվում են անկուլտուրական, անկիրթ արարք:
3. Համենայն դեպս խորհուրդ չի տրվում քիթը մատով քչփորել. ի՞նչ իմանաս, նրանց մոլորակում դա ի՞նչ կնշանակի:
4. Եթե հանկարծ նրանք կհրավիրեն մի զբոսանք կատարել իրենց տիեզերանավով՝ մի համաձայնեք. ի՞նչ իմանաս, ո՞ր գալակտիկա կտանեն: Եվ ընդհանրապես, եթե նման բան առաջարկի օտար մի քեռի, մեզ պես մեկը, նույնիսկ սովորական ՙՄերսեդեսով՚ կամ ՙԲՄՎ՚-ով՝ դարձյալ մի համաձայնեք. այդպիսի զբոսանքներն էլ անվտանգ չեն:
5. Բոլորովին կարիք չկա նրանց թռչող ափսեներից ինչ-ինչ մասեր քանդել-հանել, նրանք կարող են զրկվել իրենց հեռավոր մոլորակը վերադառնալու հնարավորությունից: Ընդհանրապես, ուրիշի սարքերին՝ լինի թռչող ափսե, թե սովորական ավտոմեքենա, ձեռք մի տվեք:
6. Նաեւ խորհուրդ չի տրվում թռչող ափսեներին խզբզել տարբեր անկիրթ բառեր, կամ, ասենք, գրել սիրելի ռոք խմբի, երգչի անունը, նաեւ գրել ՙԱ+Բ=Ս՚. ի՞նչ իմանաս, ինչպե՞ս կվերծանեն այլմոլորակայիններն այդ տառերը: Ախր նրանք չգիտեն, որ շենքերի, նույնիսկ պատմական արժեք ներկայացնող եկեղեցիների պատերին տարբեր հիմար բաներ խզբզելը ոմանց համար ՙհին ու բարի ավանդույթ է՚:
7. Եթե այլմոլորակայինը փոքր-մոքր է, ու համոզված եք, որ ձեզնից թույլ՝ կարիք չկա վիրավորել նրան, ձեռ առնել. չի բացառվում, որ այդ խեղճուկրակ հումանոիդից հետո թռչող ափսեից դուրս կգա նրա աժդահա երկրակիցը՝ քեզնից մի քանի անգամ մեծ եւ ուժեղ
8. Մի խոսքով, աշխատեք լավ տպավորություն գործել նրանց վրա, որ հաստատվեն բարի-դրացիական հարաբերություններ:
Որոշ գիտնականներ կարծում են, որ այլմոլորակայինները կարող են նաեւ շատ նման լինել մեզ, կամ նույնիսկ, ցանկության դեպքում, կարող են ստանալ մարդու կերպարանք: Այնպես որ, կիրթ ու քաղաքավարի վերաբերմունք ցույց տվեք բոլորին, անկախ նրա տեսքից ու դիրքից, ի՞նչ իմանաս, ով որտեղից է եկել կամ ում դիմակի տակից ով դուրս կգա:
Մի խոսքով, սիրելի երեխաներ, պարզապես Մարդ եղեք:![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինձ թվում ա մոտ օրերս սփյուռքի նախարարը իր մոտ կհրավիրի մի քանի այլմոլորակայինների ու շքանշաններ կհանձնի՝ «արի տուն» կամ «լավ էլի պապ միքիչ էլ խաղամ» ծրագրի շրջանակներում։
Chuk (21.03.2012), Freeman (25.03.2012), keyboard (22.03.2012), Kuk (23.03.2012), Mephistopheles (21.03.2012), Monk (30.03.2012), Moonwalker (21.03.2012), murmushka (22.03.2012), Quyr Qery (23.07.2012), Rammstein (21.03.2012), Sagittarius (21.03.2012), Tig (21.03.2012), Varzor (22.03.2012), Գեա (21.03.2012), Ռուֆուս (21.03.2012), Տրիբուն (21.03.2012)
Համ էլ եթեխաներին հեչ պետք չի այլմոլորակայիններով վախեցնել ինչ-որ բան սովորեցնելու համար։
Բա հո ուղղակիորեն օլիգարխների ախռաննիկներով կամ էլ ոստիկանությունով չեն վախացնելու? Պիտի չեզոք մեկով վախացնենընդ որում ընենց մեկով, ով դատարանին հայց չի ներկայացնի:
Էն 7-րդ կետում լավ էլ գրված է "խեղճուկրակ հումանոիդից հետո թռչող ափսեից դուրս կգա նրա աժդահա երկրակիցը՝ քեզնից մի քանի անգամ մեծ եւ ուժեղ": Էսի երեխաներին ուղղված կոնկրետ մեսիջ է "զգուշացեք ախրաննիկներից"![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Freeman (25.03.2012)
Նոր, հեռուստացույցից ականջովս ընկավ, ՀԱԿ-ը 120 թեկնածու է ներկայացրելԵրևի ողջ կազմը գրել են
ՏԵնաս, որ նախագահի ընտրություններ լինեն էլի էդքանով կդենեն? թե մինչև էդ ժամանակ մի քիչ էլ կշատանան:
Բացեց....
Varzor (23.03.2012)
Անկեղծ ասած բացելուդ պատճառը համարում եմ միայն ընդհանուր ուսումնասիրած չլինելդ: Ներկայացնում եմ բոլոր առաջադրված կուսակցությունների ու դաշինքների ներկայացրած ցուցակներում մադրկանց քանակը՝ նվազման կարգով: Կարծում եմ, որ կհասկանաս, որ լրիվ նորմալ է նման քանակով ցուցակ ունենալը: Ինչ վերաբերում է ողջ կազմը գրելուն, ապա եթե նույնիսկ միայն առավել ակտիվ ու հայտնի մարդկանց գրեին, բոլորին, ապա ցուցակը կանցներ հազարը: Էսպիսով ցուցակը
ՀՀԿ - 253
ՕԵԿ - 173
ԲՀԿ - 165
ՀԱԿ - 120
ՀՅԴ - 85
Կոմկուս - 75
Ժառանգություն - 73
Դեմկուս - 45
Միավորված հայեր - 25
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լֆիկի հայրանունըԹիվ 7 ընտրատարածք
Ալեքսանյան Սամվել Լիմինդրի ՀՀԿ
Գրիգորյան Տիգրան Հրահատի
Հովհաննիսյան Րաֆֆի Կ. Ռիչարդի «Ժառանգություն»
Վարդանյան Վարդան Ռաֆիկի անկուսակցական
Փաշինյան Նիկոլ Վովայի ՀԱԿ![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Freeman (25.03.2012), keyboard (23.03.2012), Lusinamara (23.03.2012), Mephistopheles (23.03.2012), Moonwalker (23.03.2012), Nadine (28.03.2012), Quyr Qery (23.07.2012), Rammstein (23.03.2012), Varzor (23.03.2012), Կարնո Սոսե (06.04.2012), Տրիբուն (23.03.2012)
Սաշիկի կնգա անունն էլ Աֆրիկա ա… հավաստի աղբյուրեից ա
մանրամասն` http://limindr.com/
ՀՀԿ-ի ցուցակն ուղղակի ակումբի զվարճալի թեմայի նյութ է
13.Հարությունյան Դավիթ Էդոնիսի
15.Գրիգորյան Մանվել Սեկտորի
20.Բաբլոյան Արա Սաենի
45.Մովիսիյան Արմեն Խիկարի
47.Դավթյան Տիգրան Մավրի
69.Շահգալդյան Կովալենկո Սուրենի
74.Դարբինյան Սամվել Վանցիկի
78.Աթոյան Կորյուն Լուկաշի
97.Գասպարյան Մելիք Լիակի
99.Քոթանջյան Արայիկ Յուրջանի
111.Հարությունյան Կարինե Վիլիկի
112.Ավետիսյան Սուքիաս Հեգելի
120.Տեր-Հովակիմյան Ալեքսանդր ??? - հայրանունը կայքում չեն գրել, կարող ա չունի?
127.Ղազարյան Էդգար Ֆերդինանտի
151.Խզմալյան Արմինե Լաերտի
159.Ալեքսանյան Սամվել Լիմինդրի a.k.a Լիֆինդր
165.Մարկոսյան Վրեժ Վարանցովի
169.Սարոյան Սեդրակ Ֆիրդուսի - որ մեկն է ազգանունը
179.Սարիբեկյան Կարեն Բաղիշի
198.Խաչատրյան Գուրգեն Կիպոնի
213.Մխիթարյան Արայիկ Ալյաթի - ոնց որ "թ" տառը բաց են թողել
221.Տալոյան Թեմուր Զիլոյի
229.Բաղդասարյան Արմեն Սոլկայի
243.Բարսեղյան Սուսաննա Շեքսպիրի - գանձ ա
244.Եսայան Սեդրակ Սանդրիկի
249.Ներսիսյան Նաիրա Վագների
Ընենց տպավորություն է, որ բոլորը օտարերկրյա ռեզիդենտների զավակներ են:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ