User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայլուր՝ «Ժառանգության» հարձակումը խաղաղ իրավապահների վրա

    ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԼՈՒՐ – Մարտի 3-ին կառավարության շենքի դիմաց “Ժառանգություն” կուսակցության պատգամավորները ավազակային հարձակում են գործել խաղաղ հավաքված իրավապահների վրա: Մի քանի իրավապահ ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի առնչությամբ բացվել է քրեական հետաքննություն:

    54-ամյա կապիտան Ստրուկյանը Հայլուրին պատմեց դեպքի մանրամասները. “Ես պարզապես խոսքեր չունեմ.. Մենք ոստիկաններով կառավարության շենքի դիմաց խաղաղ քննարկում էինք Վոլտերի ազդեցությունը ֆրանսիական վերածնունդի վրա, երբ… մեջքի հետևից զգացի հարված, երբ շրջվեցի տեսա Զարուհի Փոստանջյանի ահասարսուռ հայացքը.. հաջորդ բանը, որ հիշում եմ՝ արթնացա հիվանդանոցում:”

    Ըստ Հ1-ի հավաստի աղբյուրների ծեծը տևեց մոտ մեկ ժամ, որի ընթացքում “Ժառանգության” Արմեն Մարտիրոսյանը (դյուդոյի վարպետ – խմբ.) կոտրեց երեք ոստիկանի ձեռք, չորս ոտք և մի քանի պատահական անցորդների կողեր: Հանրային հեռուստատեսության փոխանցմամբ դեպքի վայրում գտնվում էր նաև նախկինում դատված, բայց կասկածելի պայմաններում ազատ արձակված Մարիամ Սուխուդյանը:

    «Մենք երկխոսության կոչեր էինք անում, երբ Սուխուդյանը երկաթե խողովակով իջավ դեմքիս», նշում է սերժանտ Սուսլիկյանը, «սակայն նրանց հետ էին մի խումբ վաճառական ցուցարարներ, որոնք բռնել էին մեր ձեռքերը մինչ Ժառանգությունը նվաստացնում էր մեր արժանապատվությունը… կառավրության շենքի մոտ:»

    Անմիջապես միջադեպից հետո արյունահոսող ոստիկանները բարձրացան վարչապետի մոտ և պահանջեցին պատժել ընդդիմադիր պատգամավորներին: «Վարչապետև մեզ խոստացավ խորհրդարանական հետաքննություն նախաձեռնել և պատժել հարձակվողներին», Հայլուրին ասաց լեյտենանտ Որսկանյանը:

    «Սակայն սա առաջին նման դեպքը չէ, երբ ժառանգությունը հարձակվում է ոստիկանության վրա և մնում է անպատիժ: Ի դեպ, մեր տեղեկություններով նրանցից մեկը ունի քրեական անցյալ և ներկա ունեցող եղբայր, որը այս պահին մեղադրվում է դրամաշորթության և 4 մայորի մարմնական վնասվածքներ պատճառելու համար», նշեց իրավապահը:

    «Ժառանգության» պատգամավորները հաջորդ օրը հրավիրեցին մամլո ասուլիս, որի ընթացքում Հայլուրի փոխանցմամբ ոչ մի բան չասացին:

    Հոգեբան Կարինե Նալչաջյանի պնդմամբ դա սովորական երևույթ է. «Դա սովորական երևույթ է: Հոգեբանական տեսանկյունից ընդդիմությունը վնասակար է ոստիկանների առողջությանը»:

    «Ընդհանրապես Հայաստանի նման փոքր և մոնոէթնիկ երկրների համար ավելի հարմար է միապետական, միակուսակցական համակարգը, որը կարող է պարտադրել երջանկություն իր քաղաքացիներին անկախ քաղաքական հայացքներից», բացատրեց Նալչաջյանը:

    Հայլուրի փոխանցմամբ հարձակվող ավազակախումբը դեռ ազատության մեջ է:

    http://www.armcomedy.com/2011/03/07/haylur/

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (07.03.2011), CactuSoul (07.03.2011), Chuk (07.03.2011), Elmo (07.03.2011), Jarre (08.03.2011), Kuk (08.03.2011), Mephistopheles (07.03.2011), Moonwalker (07.03.2011), Norton (07.03.2011), Rammer (07.03.2011), Sagittarius (08.03.2011), Հայկօ (07.03.2011), Շինարար (07.03.2011), Տրիբուն (07.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •