Անդրադառնալով Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացման արգելքին՝ Զուրաբյանն ընդգծեց, որ միայն ՀԱԿ-ի մուտքը չի արգելվում Ազատության հրապարակ, դա ամբողջ ժողովրդի քաղաքական մուտքն է։
«Փորձում են այդ խորհրդանիշը խլել ժողովրդից, ճնշել ժողովրդի ազատատենչ կամքը։ Իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ ՀԱԿ-ն այն այլընտրանքային ուժն է, որը կարող է երկրում վերակագնել ժողովրդավարությունը»,- ասաց նա։
Ըստ բանախոսի՝ ոչ մի իշխանություն և բռնապետ իրավունք չունի ապօրինաբար սահմանափակել ժողովրդի իրավունքը։ «
Այն ժողովուրդը, որը հաշտվում է սրա հետ, կհաշտվի նաև իր նկատմամբ իրականացված օկուպացիայի հետ»,- հավելեց նա։
Սեպտեմբերի 17–ի հանրահավաքը տեղի կունենա Մատենադարանին հարող տարածքում, ինչպես թույլատրել է քաղաքապետարանը։
Էջանիշներ