Լևոնի մութուցուրտ տարիներին մի կին մտնում ա խանութ.
-Միս չունե՞ք:
-Միս չունեն կողքի բաժնում, իսկ մենք հաց չունենք:
Լևոնի մութուցուրտ տարիներին մի կին մտնում ա խանութ.
-Միս չունե՞ք:
-Միս չունեն կողքի բաժնում, իսկ մենք հաց չունենք:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
*e}|{uka* (09.05.2010), CactuSoul (09.05.2010), helium (10.05.2010), My World My Space (21.05.2010), Rammer (09.05.2010), Skeptic (09.05.2010), Ungrateful (10.05.2010), Արևածագ (21.05.2010), Մանուլ (12.05.2010), Նարե (10.05.2010)
...
Kuk (11.05.2010), Mark Pauler (21.05.2010), Արևածագ (21.05.2010), Բիձա (12.05.2010), Լեո (28.05.2010)
Ասում են Երեվանում էնքան քիչ մարդա մնացել,որ Սերժը սաղին դեմքով ճանաչումա
Mark Pauler (21.05.2010), Արևածագ (21.05.2010)
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Երբոր բացվին դռներն հուսո
Եվ մեր երկրեն փախ տա Ռոբիկ,
Չքնաղ երկրեն մեր Արմենիո
Երբ ճողոպրե ոտաբոբիկ,
Երբոր ծիծառն ի բույն դառնա,
Կանեփի քոլ հագնի տերեւ,
Ցանկամ հանձնել զիմ Ֆիզուլի,
Աշխարհ, որ ինձ էտուր արեւ։
Վասակ մը կա մեր կենաց մեջ,
Որ ամենայն ինչ փոխզիջի,
Վասակ մը, որ հոգին ի տենչ
Մեր հաղթանակ կուզե ջնջի,
Հորժամ հայերը բարկանան,
Գյուլին տալով վերջին բարեւ,
Երթամ, հանձնեմ զիմ Ֆիզուլի...
Չե՞ք հավատում։ Ռոբի արեւ։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ԿԳՆԵՄ
Շտապ կգնեմ առանձնատուն Եվրոպայի կենտրոնում՝ անվտանգության երաշխիքներով։ Հնարավոր է նաեւ փոխանակում երկու շրջանների հետ՝ հավելավճարով։ Հաագա չառաջարկել։
Սերժիկ
ՀԵՐՔՈՒՄ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր ռուսական դպրոցների վերաբացման կողմնակիցները կարող են ՀՀ զինված ուժերում ծառայել “Այլընտրանքային զինծառայության մասին” օրենքի շրջանակներում։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Mark Pauler (21.05.2010), My World My Space (21.05.2010), Արևածագ (21.05.2010)
ԱԶԳԱՅԻՆ ԻՂՁԵՐԻ ԹԵԺ ՏԱՍՆՅԱԿԸ
(Top 10 of armenian dreams)
Դեռ մի կարոտ ունեմ պահած, տեսնեմ Անին - ու նոր մեռնեմ,
Տեսնեմ Ղարսում, ստոլբից կախած Էրդողանին - ու նոր մեռնեմ։
«Եվրատեսիլ» մրցույթի մեջ կրած տեսնեմ Եվա Ռիվաս,
«Բարսելոնի» կազմում տեսնեմ Քարամյանին-ու նոր մեռնեմ։
Գեթ մի անգամ յար ունենամ՝ Անժելինա Ջոլու նըման,
Գրկեմ՝ սրտով հազարագանձ, կպնեմ ջանին - ու նոր մեռնեմ։
Խփած տեսնեմ պասպորտիս մեջ առանց ժամկետ Շենգեն-վիզա,
Գրին-քարտ՝ խփած Մերսեդեսիս պատուհանին - ու նոր մեռնեմ։
Օպերայում միտինգ անեմ, գոռգոռալով Բազազը գա,
Էրկու տարվա մուռըս պահած՝ խփեմ չանին - ու նոր մեռնեմ։
Առավոտ շուտ ինտերնետում Kallahary.com-ի տեղակ
Հաագայի սայթում տեսնեմ Քոչարյանին - ու նոր մեռնեմ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ԳՈՎԱԶԴ
«Հաղթանակ» զբոսայգին իր հյուրընկալ դռներն է բացում էքստրեմալ հանգստի սիրահարների առջեւ: Յուրաքանչյուր չորրորդ հաճախորդի հետագա բուժումն՝ անվճար: Տեղերը սահմանափակ են:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ambrosine (21.05.2010), Chilly (21.05.2010), Mark Pauler (21.05.2010), My World My Space (21.05.2010), Ungrateful (21.05.2010), Արևածագ (21.05.2010), Ձայնալար (21.05.2010), Մանուլ (28.05.2010)
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մայիսի 9-ին Արցախում, վերջին զանգին Հանրապետության
հրապարակում կազմակերպված համերգներին մեր
հայտնի երգիչները՝ Շուշան Պետրոսյանն ու Էմմա
Պետրոսյանը, հրավիրված չեն եղել: Նրանք երեկ իրենց
դժգոհությունն են հայտնել, որ ըստ արժանվույն գնահատված
ու պահանջված չեն: Շուշան Պետրոսյանն ասել է. "Տեսել ե՞ք,
բա դա համերգ է՞ր։ Այնտեղ ո՞վ էր երգում. մարդիկ, որոնք
Ստեփանակերտից անգամ քթները չեն հանել։ Երեւանի
ակումբներից դուրս էին եկել, երգում էին. գնում էին
"օբշյակով տժժալու"։ Ես իրենց չեմ մեղադրում,
կազմակերպիչներին եմ մեղադրում։ Այնտեղ պիտի լինեին
մարդիկ, ովքեր 1992-ից, 1994-ից Արցախում են եղել,
ամեն ծակուծուկ գիտեն։ Ինչո՞ւ պիտի ես,
Էմման այնտեղ չերգեինք":
Հրապարակ.ամ
Իրականում Շուշոն հրավիրվածա եղել: Գանցել ա ուղղալի լենքի պատճառով չի կարողացել մտնի Շուշի`քաղաքի մուտքը նեղա եղել:...Հայաստանւոմ էլ տենց կռան չկա էլի որ իրան բարձրացնի: Ասումա դրանից հետո շւշոն որոշել ա նստի նոր դիետայի որի անունը "բալագառկով մի հատ էս մասս կթրաշես": Հույս ունի որ մյուս տարի արդեն կկարողանա բրդվել Շուշի:
Աղբյուր՝ Ա1+Հայաստանի առաջադիմական կուսակցությունը պատրաստվում է դատարան դիմել հայցով ընդդեմ Amnesty International կազմակերպության: Ըստ կուսակցության` Amnesty International-ի զեկույցում բացահայտ սուտ է գրված իրենց մասին:
Amnesty International-ը մասնավորապես անդրադարձել էր 2008-ի մայիսի 21-ին Հայաստանի Հելսինկյան ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանի դեմ հարձակմանը` նշելով, որ մեղավորները չեն պատժվել:
Երկու տարի առաջ Հայաստանի Առաջադիմական Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը գազի ատրճանակից կրակել էր Միքայել Դանիելյանի վրա:
Ըստ իրավապաշտպանի` Տիգրան Ուրիխանյանը փողոցի մեջտեղում ասել էր` «հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլներին ես պաշտպանո՞ւմ», ու գրպանից հանել է գազի ատրճանակն ու կրակել Միքայել Դանիելյանի կրծքավանդակին:
Իսկ ահա Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցները շարունակում են պնդել,թե «հարբած Միկա Դանիելյանն ու իր ընկերները հետապնդել ու հարձակվել են Հայաստանի Առաջադիմական Կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանի վրա, որը հարկադրված դիմել էր ինքնապաշտպանության` օդ արձակելով անգնդակ, դատարկ կրակոց»:
«Գործունեության ողջ ընթացքում մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Տիգրան Ուրիխանյանի հանդեպ խուլիգանական արարքներ գործած իբր իրավապաշտպան Դանիելյանը չդատապարտվեց և այսօր ազատության մեջ է, իսկ վերը նշված կազմակերպությունը իրականությանը հակառակ բացարձակ ստեր է գրում, ճիշտ այնպես, ինչպես ամբողջ այդ «զեկույց» կոչվածում մեր երկրին վերաբերող մնացած թեմաներով նյութերում»,-ասված է Հայաստանի առաջադիմական կուսակցության այսօրվա հայտարարության մեջ:
Հայաստանի առաջադիմական կուսակցությունը դատարանում պահանջելու է 1.000.000 դոլարի չափով բարոյական վնասի հատուցում:
Ի դեպ, քրեական այս գործը կարճվել է նախորդ տարի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
—Ո՞րն է դիկտատուրայի և դեմոկրատիայի տարբերությունը։
—Դիկտատուրայի ժամանակ կառավարությունը անում է ինչ ուզում է, իսկ ժողովուրդը չի կարողանում իր կամքն արտահայտել։
Դեմոկրատիայի ժամանակ ժողովուրդը կարող է իր կամքն արտահայտել, բայց կառավարությունը մեկ է անում է այն ինչ ուզում է։
***
—Ինչո՞վ են տարբերվում արտասահմանյան հանցավոր խմբավորումները հայկականից։
—Արտասահմանյան հանցավոր խմբավորումները շանտաժի և ահաբեկչության միջոցով ստիպում են չինովնիկներին կաշառակեր դառնալ։
—Իսկ հայակականնե՞րը։
—Հայակականներն էլ կազմակերպում և անցկացնում են ընտրություններ։
***
Աբրահամ Լինքոլն – Ցիտատներ
- Քաղաքական գործիչը պատասխանատու է նավի համար, այլ ոչ թե ալիքների։
- Աշխարհը դեռևս չի գտել «ազատ» բառի իրական սահմանումը։
- Չեմ ուզում հիշել թե ով է եղել պապս, քանի որ ավելի շատ մտահոգված եմ թե ինչ կդառնա թոռս։
- Ոչ մի մարդ բավականաչափ բարի չէ որպեսզի կառավարի մյուսներին առանց նրանց համաձայնության։
- Դանդաղ եմ գնում, բայց երբեք ետ չեմ դառնում։
- Հասարակ մարդիկ ամենալավն են, ահա թե ինչու աստված նրանց այսքան շատ է ստեղծել։
Հ.Գ. Թարգմանությունը լեհերենից իմն է։
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ