Մայիսի 9-ին Արցախում, վերջին զանգին Հանրապետության
հրապարակում կազմակերպված համերգներին մեր
հայտնի երգիչները՝ Շուշան Պետրոսյանն ու Էմմա
Պետրոսյանը, հրավիրված չեն եղել: Նրանք երեկ իրենց
դժգոհությունն են հայտնել, որ ըստ արժանվույն գնահատված
ու պահանջված չեն: Շուշան Պետրոսյանն ասել է. "Տեսել ե՞ք,
բա դա համերգ է՞ր։ Այնտեղ ո՞վ էր երգում. մարդիկ, որոնք
Ստեփանակերտից անգամ քթները չեն հանել։ Երեւանի
ակումբներից դուրս էին եկել, երգում էին. գնում էին
"օբշյակով տժժալու"։ Ես իրենց չեմ մեղադրում,
կազմակերպիչներին եմ մեղադրում։ Այնտեղ պիտի լինեին
մարդիկ, ովքեր 1992-ից, 1994-ից Արցախում են եղել,
ամեն ծակուծուկ գիտեն։ Ինչո՞ւ պիտի ես,
Էմման այնտեղ չերգեինք":
Հրապարակ.ամ
Իրականում Շուշոն հրավիրվածա եղել: Գանցել ա ուղղալի լենքի պատճառով չի կարողացել մտնի Շուշի`քաղաքի մուտքը նեղա եղել:...Հայաստանւոմ էլ տենց կռան չկա էլի որ իրան բարձրացնի: Ասումա դրանից հետո շւշոն որոշել ա նստի նոր դիետայի որի անունը "բալագառկով մի հատ էս մասս կթրաշես": Հույս ունի որ մյուս տարի արդեն կկարողանա բրդվել Շուշի:
Աղբյուր՝ Ա1+Հայաստանի առաջադիմական կուսակցությունը պատրաստվում է դատարան դիմել հայցով ընդդեմ Amnesty International կազմակերպության: Ըստ կուսակցության` Amnesty International-ի զեկույցում բացահայտ սուտ է գրված իրենց մասին:
Amnesty International-ը մասնավորապես անդրադարձել էր 2008-ի մայիսի 21-ին Հայաստանի Հելսինկյան ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանի դեմ հարձակմանը` նշելով, որ մեղավորները չեն պատժվել:
Երկու տարի առաջ Հայաստանի Առաջադիմական Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը գազի ատրճանակից կրակել էր Միքայել Դանիելյանի վրա:
Ըստ իրավապաշտպանի` Տիգրան Ուրիխանյանը փողոցի մեջտեղում ասել էր` «հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլներին ես պաշտպանո՞ւմ», ու գրպանից հանել է գազի ատրճանակն ու կրակել Միքայել Դանիելյանի կրծքավանդակին:
Իսկ ահա Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցները շարունակում են պնդել,թե «հարբած Միկա Դանիելյանն ու իր ընկերները հետապնդել ու հարձակվել են Հայաստանի Առաջադիմական Կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանի վրա, որը հարկադրված դիմել էր ինքնապաշտպանության` օդ արձակելով անգնդակ, դատարկ կրակոց»:
«Գործունեության ողջ ընթացքում մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Տիգրան Ուրիխանյանի հանդեպ խուլիգանական արարքներ գործած իբր իրավապաշտպան Դանիելյանը չդատապարտվեց և այսօր ազատության մեջ է, իսկ վերը նշված կազմակերպությունը իրականությանը հակառակ բացարձակ ստեր է գրում, ճիշտ այնպես, ինչպես ամբողջ այդ «զեկույց» կոչվածում մեր երկրին վերաբերող մնացած թեմաներով նյութերում»,-ասված է Հայաստանի առաջադիմական կուսակցության այսօրվա հայտարարության մեջ:
Հայաստանի առաջադիմական կուսակցությունը դատարանում պահանջելու է 1.000.000 դոլարի չափով բարոյական վնասի հատուցում:
Ի դեպ, քրեական այս գործը կարճվել է նախորդ տարի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
—Ո՞րն է դիկտատուրայի և դեմոկրատիայի տարբերությունը։
—Դիկտատուրայի ժամանակ կառավարությունը անում է ինչ ուզում է, իսկ ժողովուրդը չի կարողանում իր կամքն արտահայտել։
Դեմոկրատիայի ժամանակ ժողովուրդը կարող է իր կամքն արտահայտել, բայց կառավարությունը մեկ է անում է այն ինչ ուզում է։
***
—Ինչո՞վ են տարբերվում արտասահմանյան հանցավոր խմբավորումները հայկականից։
—Արտասահմանյան հանցավոր խմբավորումները շանտաժի և ահաբեկչության միջոցով ստիպում են չինովնիկներին կաշառակեր դառնալ։
—Իսկ հայակականնե՞րը։
—Հայակականներն էլ կազմակերպում և անցկացնում են ընտրություններ։
***
Աբրահամ Լինքոլն – Ցիտատներ
- Քաղաքական գործիչը պատասխանատու է նավի համար, այլ ոչ թե ալիքների։
- Աշխարհը դեռևս չի գտել «ազատ» բառի իրական սահմանումը։
- Չեմ ուզում հիշել թե ով է եղել պապս, քանի որ ավելի շատ մտահոգված եմ թե ինչ կդառնա թոռս։
- Ոչ մի մարդ բավականաչափ բարի չէ որպեսզի կառավարի մյուսներին առանց նրանց համաձայնության։
- Դանդաղ եմ գնում, բայց երբեք ետ չեմ դառնում։
- Հասարակ մարդիկ ամենալավն են, ահա թե ինչու աստված նրանց այսքան շատ է ստեղծել։
Հ.Գ. Թարգմանությունը լեհերենից իմն է։
Ժողովուրդ, պատկերացնում ե՞ք էս նկարի ֆոնի գրվածքի առաջին բառը Սերոժը ոնց կկարդար… Nuclear-ը
Երևի մտքի մեջ ասում ա "էս ի՞նչ Nuclear-իս սամիթ են անում… չէ մի չէ Nuclear-իս կոտեմ" ու խնդում ա
![]()
http://www.davnomne.pisem.net/drev_azerbaijan.htm Սրանից էլ լավ հումոր
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ