Կարեն Կարապետյան - Կենդանակերպի նշանը՝ Բալոն:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է էմոցիոնալ իրադարձություններով:
Երկուշաբթին ծանր օր է: Կհայտարարեք, որ վնասով եք աշխատում: Աստղերը խորհուրդ են տալիս մի կողմ դնել հպարտությունը եւ աշխատել շահույթով՝ ստորգետնյա անցումներից որեւէ մեկում:
Երեքշաբթին հոգեկան տվայտանքների օր է: Ստիպված կլինեք բոլորին ապացուցել, որ «ղազամուղ» եւ «սագագներ» բառերը կապ չունեն ձեր ներաշխարհի հետ:
Չորեքշաբթին լի է անակնկալ իրադարձություններով: Հնարավոր է՝ դատարանում ցուցմունք տաք: Մի՛ վհատվեք: Պահանջեք, որ ձեզ դատեն միջազգային չափանիշներին համապատասխան:
Հինգշաբթի օրը հնարավոր է բողոքի երթ: Աշխատեք տնից դուրս չգալ: Հնարավոր է՝ ցուցարարների ձեռքին գազի խողովակներ լինեն:
Ուրբաթը կանցկացնեք բժիշկների հսկողության ներքո: Կփորձեք բացատրել, որ «ոլորտում կատարվելիք ներդրումներ» ասելով՝ բոլորովին այլ բան նկատի ունեիք:
Շաբաթը եւ կիրակին լավատեսություն կներշնչեն: Բժիշկները կվստահեցնեն, որ երկու շաբաթից արդեն կկարողանաք նստել: Դատարանի որոշումը մոտավորապես նույնը կլինի:
ՉԻ
Էջանիշներ