Գալուստ Սահակյանի «ֆուտբոլային» մեկնաբանությունը
15:56 • 15.04.10
«Գնդակը ոչ թե արդեն Թուրքիայի կիսադաշտում է, այլ կախված է Թուրքիայի դարպասի վրա»,- այս կարծիքն այսօր հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Սահակյանը նշեց, որ եթե դարպասապահը գնդակը բռնի, ուրեմն Արձանագրությունները կվավերացվեն, եթե ոչ՝ Թուրքիան կպարտվի։ «Եթե այս խնդիրը գոլով լուծվի, Թուրքիան պարտված կլինի և՛ բարոյական, և՛ ռեալ ձևով»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
տերտ.ամ
Էջանիշներ