User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ

    - Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ: Եթերում կրկին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղն է, եւ ուրախությամբ պիտի տեղեկացնեմ, որ այսօրվա մեր հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ծափահարություններ: Բարեւ ձեզ, պարոն Սահակյան: Ուրախ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը, որովհետեւ սա միակ հեռուստախաղն է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գումար վաստակել սեփական ինտելեկտով...

    - Սեփական ինտելեկտո՞վ:

    - Այո, պարոն Սահակյան, ինչո՞ւ զարմացաք:

    - Հեչ, լավ ա՝ մոտս մի քիչ փող կա:

    - Մի հուսահատվեք, պարոն Սահակյան, որովհետեւ դուք օգնության երեք հնարավորություն ունեք. «50-50», «դահլիճի օգնություն» եւ «զանգ ընկերոջը»:


    - Բան ասեցիր, եթե զանգերիս պատասխաներ, էլ ի՞նչ պրոբլեմ ունեի, միանգամից փողի հարցը կլուծվեր, էլ ձեր հաղորդմանը չէի գա:

    - Լավ, պարոն Սահակյան, նախ՝ մի հարց. եթե ձեզ հաջողվի շահել հինգ միլիոնը, ինչպե՞ս եք ծախսելու:


    - Հինգ միլիո՞ն: Բա ասում էիր ինտելեկտով են գումար վաստակում:

    - Դե, ենթադրենք, ձեր բախտը բերեց...


    - Ո՞նց պիտի ծախսեմ: «Գազելի» զապչաստ կառնեմ, կալոդկա, վտուլկի ծիծիկ, ամսի 1-ից էլ գազը թանկանում ա, հազարումի պրոբլեմ կա...

    - Լավ, այդ դեպքում անցնենք խաղին: Առաջին հարցը, եւ հինգ հարյուր դրամ: Ո՞վ է հայտնագործել Ամերիկան: Տարբերակ ա. Կոլոմբոսը, բ. Կոլոմբիեն, գ. Օլոմբիեն, դ. Էդուարդ Շարմազանովը: Եվ այսպես, ձեր պատասխանը...


    - Չհասկացա, էս ի՞նչ անլուրջ հարցեր են: Ես տենց ծրտո երկրների հայտնագործման մասին ինչո՞ւ պիտի իմանամ: Էդ նույնն ա, թե Ամերիկայում մեկը վեր կենա ու հարցնի, թե ո՞վ է հայտնագործել Հայաստանը:

    - Եվ այնուամենայնիվ, գուցե փորձեք պատասխանե՞լ:

    - Էդուարդ Շարմազանովին միանգամից բացառում եմ...

    - Ինչո՞ւ:


    - Ջահել ա: Համ էլ՝ եթե ինքը հայտնագործած լիներ, ասուլիս կտար: Ուրեմն՝ մնացին մյուս երեք տարբերակները: Բայց չեմ կողմնորոշվում, երեքն էլ ծանոթ անուններ են... Բայց Կոլոմբիեին էլ եմ բացառում:

    - Ինչո՞ւ:

    - Որովհետեւ եթե ինքը հայտնագործեր, միայն մի կողմը կհայտնագործեր, որովհետեւ շատ միակողմանի մարդ է: Մի րոպե՝ կենտրոնանամ: Ամերիկա, Ամերիկա... Ընդեղ ո՞ր համարի մարշրուտկան ա գնում...

    - Պարոն Սահակյան, գուցե օգտվեք «զանգ ընկերոջը» օգնությունի՞ց: Ասենք՝ զանգեք ձեր կուսակցական ղեկավարությանը...


    - Կուսակցությունն ի՞նչ կապ ունի, հո ոհմա՞կ չենք: Բայց լավ, որ ասում եք՝ եկեք փորձենք: Մենակ թե ձեր հեռախոսով զանգենք, իմով որ զանգում եմ, չի վերցնում: Տվեք ձեր հեռախոսը... ըհը, զանգը գնաց... Չէ, անջատեց:

    - Ստիպված եք ինքնուրույն պատասխանել:

    - Լավ: Ուրեմն, Կոլոմբոս-Օլոմբիե... Ասում եք Ամերիկա՞ն: Բայց ոնց որ թե Օ-ով էր սկսվում... Դե լավ, եկեք ռիսկի դիմենք: Տարբերակ «գ»՝ Օլոմբիեն:

    - Դա ձեր վերջնակա՞ն պատասխանն է:

    - Այո:

    - Դե ինչ, ստիպված եմ ասել, որ ձեր պատասխանը սխալ է...


    - Ասեցի, չէ՞, լավ ա մոտս փող կա:

    - Լավ, պարոն Սահակյան, ամեն դեպքում՝ շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը եւ բացահայտեցիք ձեր ինտելեկտուալ ներուժը: Իսկ մենք կհանդիպենք հաջորդ երեքշաբթի, ցտեսություն:

    ՉԻ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.03.2010), Freeman (08.01.2011), Hda (26.03.2010), Mephistopheles (26.03.2010), Norton (26.03.2010), Rammer (26.03.2010), Sagittarius (28.03.2010), Yeghoyan (26.03.2010), yerevanci (26.03.2010), Աբելյան (26.03.2010), Արևածագ (26.03.2010), Սերխիո (26.03.2010), Վիշապ (26.03.2010), Տրիբուն (26.03.2010)

  3. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ

    - Որովհետեւ եթե ինքը հայտնագործեր, միայն մի կողմը կհայտնագործեր, որովհետեւ շատ միակողմանի մարդ է: Մի րոպե՝ կենտրոնանամ: Ամերիկա, Ամերիկա... Ընդեղ ո՞ր համարի մարշրուտկան ա գնում...
    Արա, բայց էս Գալուստը ինչ տուպոյ ա: Ա՛յ էշ, Ամերիկա ո՞նց կարա մարշրուտկա գնա:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (08.01.2011), Kuk (26.03.2010), Ungrateful (26.03.2010), Աբելյան (26.03.2010), Հայկօ (26.03.2010), Վիշապ (26.03.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա, բայց էս Գալուստը ինչ տուպոյ ա: Ա՛յ էշ, Ամերիկա ո՞նց կարա մարշրուտկա գնա:
    խի՞
    Բանգլադեչ կգնա, Ամերիկա չի գնա՞

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.03.2010), Chilly (26.03.2010), Freeman (08.01.2011), Sagittarius (28.03.2010), VisTolog (29.03.2010), Yeghoyan (26.03.2010), Տրիբուն (29.03.2010)

  7. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր


  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (08.01.2011), Kuk (26.03.2010), Sagittarius (28.03.2010)

  9. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը

    - Էդուարդ Շարմազանովին միանգամից բացառում եմ...

    - Ինչո՞ւ:


    - Ջահել ա: Համ էլ՝ եթե ինքը հայտնագործած լիներ, ասուլիս կտար:
    Բոց

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.03.2010), Kuk (26.03.2010)

  11. #6
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

    Ինչե՜ր ասես, որ չեն արել
    Այս ձեռքերը...
    Մարտի մեկին ո՜նց են պարել
    Այս ձեռքերը,
    Ինչ նազանքո՜վ,
    Սպեցնազանքո՜վ...
    Ի՜նչ ռոմանտիկ խմբեր ճարել.
    Պարտքի դիմաց գույք վաճառել,
    Ծաղկաձորում լիժա քշել,

    Պապլավոկում մարդ քաշքշել,
    Այս ձեռքերը՝ ուժը մարած,
    Բայց արյան մեջ լրիվ կորած...

    Ինչե՜ր ասես, որ չեն արել
    Այս ձեռքերը:
    Քանի՜ միլիարդ դուրս են տարել
    Այս ձեռքերը,
    Էրեխու փայ,
    Չերեզ Դուբայ...

    Ուրեմն եկեք խոհեմաբար
    Գործը ծալենք
    Ու կանդալենք
    Այս ձեռքերը:
    Այս ձեռքերը՝ ոճիր գործած,
    Չերեզներով վերադարձած...
    Այդ կարեւոր գործը ստանձնենք,
    Հաագայի դատին հանձնենք
    Այս ձեռքերը,
    Որպես մեր այս դաժան դարում
    Կանխարգելիչ միջոցառում...

    ՉԻ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (31.03.2010), Chuk (31.03.2010), DavitH (19.04.2010), Mephistopheles (02.04.2010), Minerva (02.04.2010), My World My Space (31.03.2010), Nadine (31.03.2010), Norton (31.03.2010), Rammer (31.03.2010), Tig (31.03.2010), Ungrateful (05.04.2010), Աբելյան (03.04.2010), Արևածագ (05.04.2010), Ձայնալար (31.03.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Թուրքերն ու ադրբեջանցիները աղոթում են իրենց Աստծուն, որ Հայաստանը ինչ-որ վնաս կրի, մի որոշ ժամանակ հետո Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է լինում, մի ժամանակ հետո էլ Ադրբեջանում է մի ուրիշ աղետ լինում: Նորից դիմում են Աստծուն.<<Բա սենց ոնց կլինի ,քեզ բան ենք խնդրում դու էլ ի վնաս մեզ ես անում:>> Նա էլ պատասխանում է.<<Վաաայ, հին քարտեզն էր ձեռքիս տակ>>
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.04.2010), Chilly (02.04.2010), DavitH (19.04.2010), Minerva (02.04.2010), My World My Space (02.04.2010), Norton (02.04.2010), Sagittarius (06.04.2010), Աբելյան (03.04.2010), Արևածագ (05.04.2010), Հայկօ (05.04.2010), Ձայնալար (02.04.2010), Նաիրուհի (13.06.2010), Ռուֆուս (02.04.2010), Վիշապ (02.04.2010)

  15. #8
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.04.2010), Minerva (08.04.2010), Արևածագ (16.04.2010)

  17. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Այս օրերին գազային տնտեսության աշխատակիցները շրջում են Երևանի շենքերով և ստիպում քաղաքացիներին ստորագրել և ի գիտություն ընդունել գազի գների բարձրացման փաստը: Ընդ որում, պահանջում են նաև լրացնել անձնագրի տվյալները: Չստորագրողներին սպառնում են, որ կարող են անջատել նրանց գազամատակարարումը: Հիմնավորումներից մեկն այն է, որ քանի որ պետությունն այդպես է որոշել, ուրեմն բոլորն էլ պետք է ստորագրեն:

    http://www.lragir.am/armsrc/country33682.html

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.04.2010), Արևածագ (16.04.2010)

  19. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Նոր հիշեցի, որ Ձային խոստացել էի էս նկարը դնել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (09.04.2010), Rammer (08.04.2010), Tig (09.04.2010), Բիձա (09.04.2010), Ձայնալար (08.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •