Նոր Ազատությունն եմ լսում, մի բան ասին քիչ մնաց աթոռից շուռ գամ:
Պարզվումա նոր հարկ են մտածել` տնային կենդանիների համար

Այսինքն ցանկացած ջեբի շան համար տարեկան պետք է վճարել 5000 դրամ
Մանրից մոտենում ենք արդեն աբսուրդի:
Օդի հարկը դե վաղուց կար, բայց ինքնաթիռով մեկնելու համար էինք մուծում, հիմա կմուծենք ուղղակի շնչելու համար (հավաքված գումարները պետք է տրամադրվեն ՀայԱնտառին, որ ծառեր տնկեն, որ թթվածին լինի)
Կոշիկ հագնելու հարկ (հավաքված փողով պետք է մայթերը վերանորոգեն)
Պուլպուլակները կսարքեն կոպեկով
Հրապարակի շատրվանները նայելը վճարովի
Ջրա.. կներեք կեղտաչափեր կտեղադրվեն կոյուղագծերիի վրա (կոյուղին վերանորոգելու համար)
Չնայած հնարավոր է, որ այս հարկը ներառվի մթերքների գնի մեջ` միջինացված գնով:
և այլն և այլն...
Էջանիշներ