ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Արմեն Սարգսյան - Կենդանակերպի նշանը՝ Լոնդոն (առաջին երկու տառերը փոփոխման ենթակա չեն):
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է քարոզչական իրադարձություններով:
Երկուշաբթին հրաշալի օր է՝ սեփական անձի մասին Հայաստանի ժողովրդին հիշեցնելու համար: Ակցիան հաջողությամբ կպսակվի: Ժողովուրդը կհիշի: Լավ իմաստով:
Երեքշաբթին բարեհաջող օր է: Հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Աստղերը խորհուրդ են տալիս հիշեցնել, որ այս կյանքում ամեն մարդ պիտի ունենա իր Վաչոն:
Չորեքշաբթի օրը անսպասելիորեն առաջարկ կստանաք դառնալ ՀՀ վարչապետ: Հոգեկան տվայտանքներ, անսպասելի ցավեր վզի շրջանում:
Հինգշաբթի օրը կպատասխանեք, որ որպես Սարգսյան՝ չէիք ցանկանա Սարգսյանի հրավերով զբաղեցնել մեկ այլ Սարգսյանի տեղը, մանավանդ որ մի անգամ արդեն Սարգսյանի կողմից ծեծ եք կերել:
Ուրբաթը բարենպաստ է հատկապես բարեգործական ծրագրերի մասին խոսելու համար: Մի՛ ալարեք:
Շաբաթը եւ կիրակին անցկացրեք հարազատների եւ մտերիմների PR ծրագրի շրջանակներում:
Էջանիշներ