Տո ստի կրակած մազերը թափեն?
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մևվլութ Չավուշօղլուի հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է հարավկովկասյան տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը`
Աբրահամյանը կոչ է արել նրան իր նախագահության երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ և հավասարակշռված դիրքորոշում տարածաշրջանին առնչվող հարցերում։
Հեռախոսազրույցի ընթացքում Չավուշօղլուն հայտնել է ՀՀ ԱԺ նախագահին, որ հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալության կողմից տարածված հարցազրույցի տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի արել։ Չավուշօղլուն հավաստիացրել է, որ այդ հայտարարությունները թերի թարգմանության և ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետևանք են։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև տեսակետներ են փոխանակել առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի շուրջ։ Զրուցակիցները նաև քննարկել են ԵԽԽՎ նորընտիր նախագահի Հայաստան այցելություն կատարելու հնարավորությունը, հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Թերթ
Էջանիշներ