User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

    Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել բառացիորեն մի քանի օր առաջ, իսկ զրուցակիցներն ըստ երեւույթին բարձրաստիճան հանրապետականներ են, ովքեր քննարկում են Հայաստանի առջեւ ծառացած կարեւորագույն աշխարհաքաղաքական մարտահրավերները: Զրույցում հնչած գնահատականներն ու մեկնաբանությունները, բնականաբար, կարող են եւ չհամապատասխանել իրականությանը, ինչը, սակայն, որեւէ կերպ չի նվազեցնում սույն գաղտնալսման նշանակությունը: Ամեն դեպքում, ստորեւ ներկայացնում ենք գաղտնալսված հեռախոսազրույցի սղագրությունը՝ բնականաբար, մասնակի կրճատումներով: Վստահ ենք, որ ընթերցողներն իրենք միանգամայն ի վիճակի կլինեն սեփական եզրահանգումներն անել եւ որոշակի պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Եվ այսպես.

    - Ալո՞: Բարի օր, ախպերըս:

    - Յա՜, էս ո՞ւմ նժդեհական ձենն եմ լսում Բա էս ո՞ւր ես չկաս, չես երեւում: Ի՞նչ կա-չկա, դե պատմի:

    - Բան չկա, ի՞նչ պատմեմ: Ասեցի զանգեմ, տենամ էս Ղարաբաղի մոմենտով շուխուռը ճիշտ ա՞: Դու շեֆի հետ մոտիկ ես, ոնց էլ ըլնի՝ մի էրկու բան կիմանաս:

    - Ճիշտն ասած՝ էն օրը տղերքով մոտն էինք...

    - Մենակ-մենակ խաշ եք կերե՞լ

    - Չէ, այ ախպեր, Ղարաբաղի մոմենտով ուզում էինք մի էրկու հարց ճշտեինք: Հարցրեցինք, ասեցինք էդ Եվրախորհուրդ ա, ինչ խշշշ... խշշշ... ա, ի՞նչ մուտիլովկեք ա անում...

    - Հետո՞, ի՞նչ ասեց

    - Ասեց լուրջ բան չկա, բայց մի հատ մեսիջ են ուղարկել:

    - Ի՞նչ մեսիջ

    - Շատ տարօրինակ մեսիջ ա. «Յոթ, վեց, հինգ, չորս, երեք, երկու, մեկ»:

    - Չջոգի, ախպեր

    - Հա, մենք էլ չջոգինք, հետո ինքը բացատրեց: Ասում ա՝ կառոչի, էդ է՛ս ա նշանակում. «Վոբշմ, յոթ շրջանը տալիս եք: Ով փորձի դրա դեմ խոսա, վեցերորդ վարչությունը ուղարկում եք մոտը: Հույս չունենաք, թե հինգ շրջանով կպրծնեք: Փորձված աղվեսը չորս ոտքով ա թակարդն ընկնում: Երեք նախագահների ասածը ձեր համար ասնավանի չի՞: Կառոչի՝ ձեզ էրկու ամիս ժամանակ, թե չէ մարտի մեկը քթներիցդ կբերենք»:

    - Վայ ես դրանց խշշշ... խշշշ... խշշշ...

    - Խշշշ... խշշշ... ասիր ու պրծա՞ր:

    - Բա հետո՞:

    - Էլ ի՞նչ հետո: Շեֆին հարցրեցինք՝ ասեցինք բա դո՞ւ ինչ ես պատասխանել, ասեց դիլխոր մի ընկեք, Մոսկվայից մեսիջ ա էկել:

    - Ի՞նչ մեսիջ

    - Շատ կարճ տեքստով. «Մեկ, երկու, մեկ, երկու»:

    - Այսինքն ի՞նչ: Մեկ-երկու ասելով՝ թողի խշշշ... խշշշ...-ը քաշի՞:

    - Չէ, այ ցավդ տանեմ, էդ նշանակում ա՝ «մի հատ շո՛ւտ արի մոտս, մի էրկու խոսալու բան կա»:

    - Բա հետո՞:

    - Էլ ի՞նչ հետո, սամալյոտ նստեց, գնաց: Հիմա սպասում ենք, տենանք գալու ա ինչ ասի:

    - Պարզ ա... դե լավ, ախպերըս. երեք-ույու-չորս

    - Էդ ո՞րն ա

    - Էդ նշանակում ա՝ թռնելու վախտն ա: Նույնն էլ քեզ եմ խորհուրդ տալիս

    -Մերսի, ջիգյար: Հենց որ մի բան իմացա, քեզ կծնգցնեմ:

    - Հաջող

    Կարծում ենք, սույն գաղտնալսումն իսկապես որոշակի պատկերացում է տալիս ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի մասին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (20.01.2010), Nadine (24.01.2010), Rammer (20.01.2010), Արևածագ (02.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •