Մի հատիկ սաղի համա՞ր, տղերքը թռչում են որ սաղն էլ մի մուխ քաշեն էտ «սուրբ» սիգարետից, բայց ինչ բարի մարդա, ես չէի պատկերացնի, ի դեպ իրանք էլ են բարի մարդիկ պաշտպանում են երգչի պատիվը.
Սպեցնազին պառկացրել են
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի անվտանգության ծառայության պետ Սարո Թովմասյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք ընտրելու որոշում է կայացրել: Կալանավորվել են նաեւ գեներալի անվտանգության ծառայության եւս 2 աշխատակիցներ, որոնք Սարո Թովմասյանի հետ բերման էին ենթարկվել ոստիկանություն` 2 օր առաջ «Ջիանի» ակումբում տեղի ունեցած միջադեպից հետո: Ի դեպ, երեկ մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Ջիանիում» Սեյրան Սարոյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի բանդաների ընդհարման մասին: Ըստ մեր տեղեկությունների, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Լյովիկի բանդան վիրավորել է ակումբի երգիչ Սարոյին, ով գեներալի մտերիմներից է, Սարոն էլ զանգել է գեներալի մարդկանց: Այս թիմը շատ արագ ժամանել է դեպքի վայր:
Ըստ մեր աղբյուրների, առաջին հարվածներից մեկը ստացել է Ալրաղացի Լյովը: Այնուհետեւ նրա ականջի տակ ատրճանակով կրակել են` թերեւս վախեցնելու նպատակով: Երբ Լյովիկի մտերիմներից «Գլորիա» խաղատան սեփականատեր Գլորիայի Գրիշի թիկնապահը հանել է «Մաուզերը», գեներալի մարդիկ այն խլել են թիկնապահի ձեռքից եւ հենց դրանով էլ ծեծի ենթարկել Գլորիայի Գրիշին, ով, ինչպես տեղեկացրել ենք, տեղափոխվել էր հիվանդանոց: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դեպքի վայրից փախած Լեւոն Սարգսյանն այդ ընթացքում հասցրել է «Ջիանի» կանչել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը: Դեպքի վայր է հասել նաեւ գեներալի մարդկանց երկրորդ խումբը, որը, ըստ մեր տեղեկությունների, գետնին է պառկացրել «սպեցնազին»: Ըստ լուրերի, այս պահին ոստիկանությունում պահվում են Սեյրան Սարոյանի թիմից եւս մի 15 հոգի:http://www.armtimes.com/271
Էջանիշներ