User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ

    Համանախագահները գալիս են Հայաստան: Ի՞նչ անել, ինչպե՞ս խուսափել հանդիպումից: Թարսի պես էլ` ոչ մի երկրից հրավեր չունի, որ մի քանի օրով թռնի երկրից: Ու հանկարծ հիշում է, որ ճիշտ նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը գնաց Վրաստան, դահուկ քշեց ու ոտը ջարդեց : «Հո զոռով չի, խելոք էր, էլի», մտածում է ինքը, բայց Վրաստան թռնելու ժամանակ չկա: Սուսուփուս իջնում է նախագահականի բակ ու տեսնում դամբուլի ծառը... Էլ ժամանակ չի կորցնում. տնքտնքալով բարձրանում է ծառը ու թրմփում ներքեւ... Խայտառակություն. ոչ մի տեղը չի ջարդվում: Շորերի փոշին թափ է տալիս ու նորից բարձրանում, բայց այդ ընթացքում ներքեւում արդեն ահագին մարդ է հավաքվում: «Ի՞նչ եք կանգնել, գիպս-բան պատրաստեք», գոռում է ինքը ու նորից իրեն ցած նետում: Դարձյալ անօգուտ: Հենց այդ պահին նկատում է, որ կողքի ծառից էլ Տիգրան Սարգսյանն է իրեն ցած նետում: «Քե՞զ ինչ պատահեց, այ տղա», հարցնում է ինքը: «Հեչ, շեֆ, կոռուպցիայի դեմ եմ պայքարում», ասում է սա ու տեղում ուշաթափվում: «Լրիվ խելքը քցել ա», փնթփնթում է ինքը ու նորից ծառը բարձրանում, բայց այս անգամ որոշում է ամենաբարձր ճյուղին հասնել...

    Դաշնակներն ու Հովիկ Աբրահամյանը ներքեւում ապահովության համար ձգած բրեզենտ են պահում: Ինքը ցած է նետվում, եւ օդում զգում է, որ ականջների մոտով վզվզալով փամփուշտներ են անցնում: «Էդ ի՞նչ եք անում», գոռում է ինքը: Սեյրան Օհանյանը ծառի բնի հետեւից հանում է գլուխը. «Հեչ, շեֆ, հակաօդային պաշտպանության զորավարժություններ են, իմացանք, թե չճանաչված թռչող օբյեկտ ա, կրակեցինք»: «Չճանաչվածը Բակո Սահակյանն ա, ես ճանաչվա՛ծ երկրի նախագահ եմ», գոռում է ինքը ու ներքեւ սլանում: Բրեզենտը կայծակնային արագությամբ մոտենում է... Ու հենց այդ պահին էլ ինքը սոսկումով նկատում է, որ Հովիկ Աբրահամյանն ու դաշնակները բաց են թողնում բրեզենտի ծայրերը... Ուժեղ դրխկոց է լսվում, ու միանգամից ամեն ինչ թաղվում է խավարում: Գիտակցության վերջին նշույլներով հասցնում է ընկալել միայն, որ բոլորը շնորհավորում են Հովիկ Աբրահամյանին, իսկ Հրանտ Թոխատյանը մտնում է նրա թեւը եւ ասում. «Շեֆ, կլինի՞ նախընտրական կլիպներդ ես նկարեմ...»:

    Արթնանում է բանակցությունների սեղանի շուրջ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.12.2009), DavitH (27.12.2009), Enigmatic (12.12.2009), Norton (13.12.2009), Rammer (12.12.2009), Աբելյան (12.12.2009), Հայկօ (13.12.2009), Վիշապ (13.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •