DavitH (27.12.2009)
DavitH (27.12.2009)
Ես էլ գիտեի թե հեռու են պարելուց
![]()
![]()
![]()
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Հրանտ Թոխատյանի «Mea Culpa»-ն
![]()
Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին ընդառաջ, կամ մեր ժամանակների Կոմկուսը...
![]()
Լեռնցի (11.12.2009)
ՀՀ կառավարությունը, մտահոգ լինելով Հայաստանում սովածների և գործազուրկների աննախադեպ բարձր ցուցանիշով, վարչապետի նախաձեռնությամբ հանդես է եկել գործնական առաջարկությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ, երկար ժամանակ ուսումնասիրելով ամերիկյան բնիկ հնդկացիների նախկինում ունեցած բարձր քաղաքակրթությունը և աֆրիկյան ցեղախմբերի մոտ ընդունված սովորույթները, առաջարկում ենք որպեսզի սովածներն ուտեն գործազուրկներին։ Այդպիսով մենք ոչ միայն կկանխենք երկրում տիրող գործազրկությունը այլև իսպառ կբացառենք մեր երկրում սոված մարդկանց գոյությունը»։
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Համանախագահները գալիս են Հայաստան: Ի՞նչ անել, ինչպե՞ս խուսափել հանդիպումից: Թարսի պես էլ` ոչ մի երկրից հրավեր չունի, որ մի քանի օրով թռնի երկրից: Ու հանկարծ հիշում է, որ ճիշտ նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը գնաց Վրաստան, դահուկ քշեց ու ոտը ջարդեց : «Հո զոռով չի, խելոք էր, էլի», մտածում է ինքը, բայց Վրաստան թռնելու ժամանակ չկա: Սուսուփուս իջնում է նախագահականի բակ ու տեսնում դամբուլի ծառը... Էլ ժամանակ չի կորցնում. տնքտնքալով բարձրանում է ծառը ու թրմփում ներքեւ... Խայտառակություն. ոչ մի տեղը չի ջարդվում: Շորերի փոշին թափ է տալիս ու նորից բարձրանում, բայց այդ ընթացքում ներքեւում արդեն ահագին մարդ է հավաքվում: «Ի՞նչ եք կանգնել, գիպս-բան պատրաստեք», գոռում է ինքը ու նորից իրեն ցած նետում: Դարձյալ անօգուտ: Հենց այդ պահին նկատում է, որ կողքի ծառից էլ Տիգրան Սարգսյանն է իրեն ցած նետում: «Քե՞զ ինչ պատահեց, այ տղա», հարցնում է ինքը: «Հեչ, շեֆ, կոռուպցիայի դեմ եմ պայքարում», ասում է սա ու տեղում ուշաթափվում: «Լրիվ խելքը քցել ա», փնթփնթում է ինքը ու նորից ծառը բարձրանում, բայց այս անգամ որոշում է ամենաբարձր ճյուղին հասնել...
Դաշնակներն ու Հովիկ Աբրահամյանը ներքեւում ապահովության համար ձգած բրեզենտ են պահում: Ինքը ցած է նետվում, եւ օդում զգում է, որ ականջների մոտով վզվզալով փամփուշտներ են անցնում: «Էդ ի՞նչ եք անում», գոռում է ինքը: Սեյրան Օհանյանը ծառի բնի հետեւից հանում է գլուխը. «Հեչ, շեֆ, հակաօդային պաշտպանության զորավարժություններ են, իմացանք, թե չճանաչված թռչող օբյեկտ ա, կրակեցինք»: «Չճանաչվածը Բակո Սահակյանն ա, ես ճանաչվա՛ծ երկրի նախագահ եմ», գոռում է ինքը ու ներքեւ սլանում: Բրեզենտը կայծակնային արագությամբ մոտենում է... Ու հենց այդ պահին էլ ինքը սոսկումով նկատում է, որ Հովիկ Աբրահամյանն ու դաշնակները բաց են թողնում բրեզենտի ծայրերը... Ուժեղ դրխկոց է լսվում, ու միանգամից ամեն ինչ թաղվում է խավարում: Գիտակցության վերջին նշույլներով հասցնում է ընկալել միայն, որ բոլորը շնորհավորում են Հովիկ Աբրահամյանին, իսկ Հրանտ Թոխատյանը մտնում է նրա թեւը եւ ասում. «Շեֆ, կլինի՞ նախընտրական կլիպներդ ես նկարեմ...»:
Արթնանում է բանակցությունների սեղանի շուրջ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Բաղրամյան 26: Ինքը լխկած դդումի ռոժով, հարսիկ-վառսիկի պոզայով, երջանիկ փռված է աթոռին: Խիլարի տոտան էր հենց նոր զանգել ու ինքը իրեն մարդ է զգում: Էտ առիթով սեղմում է քարտուղարուհու կնոպկեն.
-Լսում եմ շեֆ…
-Մի թասը պիր ստի:
-Ինչ որ լավ բանա եղել շեֆ?
-Հա…Խիլյարաին էր զանգալ:
Մի քանի րոպե հետո ներս է մտնում քարտուղարուհին թասը ձեռքին: Ինքը գլուխը կախում ա մեջը, քաշում ա քթերը…
Մեկ էլ զանգում է հատուկ գործակալական հեռախոսը…Վեր ա թռնում, նայում է գրված է “Հոպար”, անմիջապես դիրքը փոխում է պիպտեկի դիրքի , ժպիտ դեմքին ու վերցնում է…
-Օլլո…Դա շեֆ յա սլուշայու շեֆ…
-Արա էտ նոր զանգել էր հա? Բա ինչի դալաժիտ չես անում այ չուչունդռա…Էտ քեզ նաչալնիկի տեղ ես դրել?
-Չէ չէ,- էլ չի հարցնում արդարանալ մեկ էլ աթոռից բիզ է դուրս գալիս ու սկսում է ծակել…
.-Լավ էլի շեֆ, ցավում ա , լավ էլի…
-Դե սրանից հետո, որ կխոսաս միշտ հիշի որ էտ բզի կնոպկեն իմ մոտ ա…Վաղը մանրամասն աչոտը սեղանիս լինի…Ու քեզ հավաքի մի լացի: Հա մեկ էլ էն որսորդին կասես ներկայա…Իր համար առաջադրանք կա:
-Սլլլ լլլ ոււ շշշշշ յուս,- մաքրում է արցունքնները:
Իրեն բռնաբարված է զգում, ընկճված…Լավ ինչ անեմ? Ինչ անեմ, որ ինձ տղամարդ զգամ արա…Ընդիմության միտինգը հունվարին ա, որ հրաման տայի մի երկու տատի ծեծեին…Բա ինչ անեմ: Հաաաա…Ռիտան..Կինկս..Արա լավ է , էտ դրա բարակ ձենից ես վերջը իմպոտենտ եմ դառնլու: Թե զանգեմ Գյուլին աղչկեքին վեկալի էթանք տժժանք? Բայց վաղը սաղ թերթերը խժալու են վրես: Սեղմում է քարտուղարուհու կնոպկեն:
-Հլը էն Ազարյանին բերեք մոտս:
Քիչ անց Ազարյանը մտնում է սենյակ.
-Չես ամաչում մեծ մարդ ես քուֆուր ես տալիս ինձ:
-Չէ պարոն նախագահ դա հնարավոր չի…Ախր ես ձեզ շատ եմ սիրում….
-Ոնց սիրում, արա էս ինձ վարչապետի տեղ ես դրել? ԱՅ գյալըբո…Կնիկս գիտի դրա մասին? Գնացել ես իրան տենաս մի հատ?
-Չեմ հասկանում պարոն նախագահ այս ինչ եք ասում? Ձեր կինը ինչ կապ ունի?
-Հա լավ կապ չունի…Հանվի պառկի գալիս եմ…
ՏԱՂ ՈՂՋԱՄԻՏ
Երբ էս իմ պաշտոնը ստացա ես մարտի մեկի մոմենտով,
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անկապ բայղուշը, ասին:
Սակայն երբ Ցյուրիխի միջին ուրացման տաղերըս ասի,
Ամառվա ծիրանի նըման փափո՜ւկ է քո թուշը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես սահմանըս փակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ` անիմաստ եւ ուշ է, ասին,
Ասի` ես կողմ եմ, սակայն պառլամենտըս դժվար ընդունի,
Սերժիկը խիզախ, լայնախոհ, լեգիտիմ-պուպուշ է, ասին:
Ասի թե` մարդ եք ախար դուք, չե՞ք տեսնում ռեյտինգըս նվազ,
Տե՛ղն է քեզ, ինչո՞ւ ուրացար Ալաշկերտն ու Մուշը, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես Էրդողանը քցեց,
Ցանկացած նման գործարքում տուժում է ապուշը, ասին:
ՉԻ
DIXIcarpe noctem
Մարքսիստը կոնգրեսից դուրս եկավ
«Այնպես որ իրենց ձայները թող մնան իրենց: Ես ունեմ իմ իմիջը եւ նրանց օգնության կարիքը չունեմ»
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ