User Tag List

Էջ 43 199-ից ԱռաջինԱռաջին ... 333940414243444546475393143 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 631 համարից մինչև 645 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

  1. #631
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Գարեգին Բ-ն մտնում է հանրապետական

    Երկուշաբթի առավոտյան Էջմիածնի մամլո ծառայությունը տարածեց հաղորդագրություն առ այն, որ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն /այսուհետ Գ. Բ./ հայտ է ներկայացրել հանրապետական կուսակցություն միանալու վերաբերյալ: Մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է` “Աստվածաբանական խորհրդի վերլուծության արդյունքում, մեր կառույցը գտել է լիարժեք ներդաշնակություն աստվածաշնչի և այն սկզբունքների հետ, որոնք դրված են ՀՀԿ-ի հիմքում: Ամեն:”

    Հայտարարությանը հետևեց Գ. Բ.-ի մամլո ասուլիսը, որտեղ նա սպառիչ բացատրեց իր վճռական քայլը. “… ահա թե ինչու ես որոշեցի միանալ այս կուսակցությանը: Ամեն,” պարզաբանեց Օծությունը /տեխնիկական պատճառներով մեր թխթակիցը ներկա չէր ասուլիսի առաջին մասին, ինչի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը/:

    Ելույթից մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ նման դիմումներով հանդես են եկել նաև Արարատյան և Շիրակի թեմի առաջնորդները, որոնք ավելի մանրամասն հիմնավորեցին հոգևոր խավի հետաքրքրությունը ՀՀԿ գաղափարախոսությամբ: Միասնական մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվեց. “…հիմնականում սրանք են պատճառները, որոնք ակնհայտ ենք դարձնում մեր անդամակցության անհրաժեշտությունը ՀՀԿ-ին: Ամեն,” ասացին առաքելական պաշտոնյաները /մեր թղթակցին պատուհասեց ևս մեկ տրասպորտային խնդիր, որի համար ներողություն ենք խնդրում:/

    Իսկ ասուլիսի վերջում նրանց միացավ նաև Լոռվա թեմի առաջնորդը, որը ակնհայտ օրինակի վրա ցուցադրեց եկեղեցու և ՀՀԿ-ի մերձեցման կարևորությունը, նշելով. “…հուսով եմ հիմա ամեն ինչ ընկավ իր տեղը: Ամեն” /Ներողություն ենք հայցում մեր նախկին լրագրողի անփութության համար, որի հեռախոսի զանգը անպատեհ պահի խանգարեց լսել պարզաբանման մի փոքր հատված/:

    Այս նորությունների շարքը մեծ աշխուժություն առաջացրեց քաղաքական դաշտում: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը. “Կարծում եմ Օծությունը /Գ. Բ.-ն/ սպառիչ պարզաբանում է ներկայացրել: Ես միայն ավելացնեմ, որ մենք ողջունում ենք եկեղեցու խոհեմ դիրքորոշումը: Իհարկե մենք փոքր երկիր ենք և ունենալ երկու կրոն` առաքելական և ցեղակրոն, միառժամանակ գուցե այդքան ճիշտ չէ ազգային միաբանության տեսանկյունից:”

    Հիշեցնենք, որ հայտարարություններից ընդամենը մի քանի օր առաջ ՀՀԿ էր անդամակցել նաև պետական կրկեսի տնօրեն Սարգիս Պավլիկյանցը, Երևանի Ջրմուղի մի շարք ղեկավար անձիք, երևանի մետրոպոլիտենի տնօրենը և մի շարք պարի պետական համույթի այրեր: Այս կառույցներին միացավ նաև բուսաբանական և կենդանաբանական այգիների աշխատակազմը, որի ասուլիսի ժամանակ մանրամասն բացատրվեց քայլի կարևորությունը. “…և այսպես մենք որոշեցինք միանալ ՀՀԿ-ին:” /այս անգամ բացատրությունը մեջբերվել է ամբողջությամբ/:

    Ի դեպ ՀՀԿ-ն ստանում է անդամակցության հայտեր նաև Սփյուռքից և միջազգային կառույցներից: Շարմազանովը ակնարկեց, որ “ստացվել է նաև դիմում Միացյալ ազգերի կազմակերպության ղեկավարներից, սակայն նրանք այնպես ել չկարողացան հստակ բացատրել ՀՀԿ-ին միանալու հիմքերը, ինչի պատճառով ստիպված էինք մերժել նրանց հայցը:”
    www.armcomedy.com
    Վերջին խմբագրող՝ Norton: 07.12.2009, 21:19:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (10.12.2009), Rammer (07.12.2009)

  3. #632
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
    ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ


    Ես չիմացա, թե ինչպես,
    Դու չիմացար, թե ինչու,
    Հանդիպեցին մեկմեկու
    Սերժն ու Իլհամն առանց մեզ:

    Հանդիպեցին մեկմեկու
    Ու կանչեցին ինձ ու քեզ,
    Ես չիմացա, թե ինչպես,
    Դու չիմացար, թե ինչու:

    Ես չիմացա, թե ինչպես,
    Դու չիմացար, թե ինչու
    Գործընթացը վստահվեց
    Ինձ պես անկապ փինաչու,

    Թուշըս քաշին Ցյուրիխում,
    Սերժի գլխին դրին ֆես,
    Ես չիմացա, թե ինչպես,
    Նա չիմացավ, թե ինչու...

    Ես չիմացա, թե ինչու,
    Նա չիմացավ, թե ինչպես,
    Շրջաններ ենք հանձնելու
    Մինչեւ գարուն հինգ ու կես...

    Բայց չներեց ազգը մեզ,
    Լարեց` որպես փինաչու,
    Ես չիմացա, թե ինչու,
    Նա չիմացավ, թե ինչպես:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (10.12.2009), DavitH (27.12.2009), murmushka (09.12.2009), Nadine (09.12.2009), Norton (08.12.2009), Tig (08.12.2009), Երվանդ (09.12.2009), Հայկօ (08.12.2009)

  5. #633
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտա ուշա ու լացելու բանա, բայց չեմ կարա չտեղադրեմ

    Զգուշացում: Նյութը պարունակում է ոչ ցենզուրային բառապաշար: Զգուշացումից հետո ինքներդ որոշեք նայե՞լ, թե՞ ոչ:
    ................
    Ժող, մերսի վարկանիշների ու շնորհակալությունների համար, բայց աչքիս ես մարդկանց վերջը լավ չի լինելու…

    http://armenianow.com/hy/news/19882/...ebrity_scandal
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. #634
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, մերսի վարկանիշների ու շնորհակալությունների համար, բայց աչքիս ես մարդկանց վերջը լավ չի լինելու…

    http://armenianow.com/hy/news/19882/...ebrity_scandal
    Իրոք մեծ շիլա-շփոթա բարձրացել: Առաջին հերթին լավ չի լինելու դա նկարած (հետևաբար և տարածած) մարդկանց վրա: Էլ չեմ խոսում Ազարյանի մասին: Թոխատյանը հլա մի կողմ, Զախարյանը եսիմ ինչ չի....
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.12.2009)

  8. #635
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, մերսի վարկանիշների ու շնորհակալությունների համար, բայց աչքիս ես մարդկանց վերջը լավ չի լինելու…

    http://armenianow.com/hy/news/19882/...ebrity_scandal
    Ընկերջս հետ էի խոսում Լոս. ասում էր ում ճանաչում եմ բոլորը դա են քննարկում

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.12.2009)

  10. #636
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկերջս հետ էի խոսում Լոս. ասում էր ում ճանաչում եմ բոլորը դա են քննարկում
    Հա դե հանաք բան չի, երբ գառը գելի հետևից վատ բանա ասում ու հետո էդ ասածները բացահայտվում են… Բայց մի կողմից էլ ինչքան մեծ հնչեղություն ստանա սա, էնքան «ապահով» կլինեն գառները…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. #637
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա դե հանաք բան չի, երբ գառը գելի հետևից վատ բանա ասում ու հետո էդ ասածները բացահայտվում են… Բայց մի կողմից էլ ինչքան մեծ հնչեղություն ստանա սա, էնքան «ապահով» կլինեն գառները…
    Հեսա կպարզվի, որ Ազարյանը մի տաս տարի առաջվա չվճարված գույքահարկի պարտք ունի, ու տունը պետք ա բռնգրավվի; Ու ամեն ինչ օրենքով կլինի: Իսկ Թոխատյանը, աչքիս Այբբենարանի տեղը, չինական հիերոգլիֆեր ա շուտոս ռեկլամ անելու:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Elmo (09.12.2009)

  13. #638
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեսա կպարզվի, որ Ազարյանը մի տաս տարի առաջվա չվճարված գույքահարկի պարտք ունի, ու տունը պետք ա բռնգրավվի; Ու ամեն ինչ օրենքով կլինի: Իսկ Թոխատյանը, աչքիս Այբբենարանի տեղը, չինական հիերոգլիֆեր ա շուտոս ռեկլամ անելու:
    Դէ նյութը դուրս հանողի մասին էլ ըսկի խոսք չկա: Էդ մարդը բնածին ա ողնաշարի տրավմայով ու բոլոր ողերը կոտրված ծնվել: Լեզուն ու ականջներն էլ փոքր ժամանակ են կտրել:
    էսպես չի մնա

  14. #639
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մոդերատորական: Ոչ հումորային տեսանյութն ուղարկվել է այստեղ, իսկ դրա հումորային լինել չլինելու մասին գրառումները՝ գրողի ծոցը:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (10.12.2009)

  16. #640
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Փողոցով քայլելիս մի անցորդ թլըմփալով ընկնում է գետնին։ Այդ պահին նրան է մոտենում գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը և օգնում է որ բարձրանա։
    Այս մարդը ոտքի կանգնելով ասում է.
    _Չգիտեմ թե ոնց ձեզնից շնորհակալություն հայտնեմ։
    _Պարզապես ընտրություններին ձեր ձայնը տվեք ինձ։
    _ Կներեք, բայց ես հետույքի վրա ընկա, այլ ոչ թե գլխի։

    —————————————————

    _Ո՞րն է հայկական և եվրոպական ժողովրդավարության տարբերությունը։
    _Հայկական ժողովրդավարությունը ապահովում է խոսքի ազատություն, իսկ եվրոպականը՝ ազատություն խոսքից հետո։

    Վերջին խմբագրող՝ Askalaf: 10.12.2009, 17:14: Պատճառ: ;)

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աբելյան (10.12.2009), Աթեիստ (11.12.2009), Ռուֆուս (10.12.2009)

  18. #641
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (10.12.2009)

  20. #642
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

    Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցը ենթադրաբար տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ. իսկ զրուցակիցներն ամենայն հավանականությամբ իշխանական վերին օղակներում լայն կապեր ունեցող գործարարներ են: Գաղտնալսումն ըստ երեւույթին իրականացվել է հանրապետության ներքաղաքական կայունության վերահսկմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, եւ չի բացառվում, որ ստորեւ ներկայացվող սղագրության արտահոսքը նույնպես հատուկ է կազմակերպվել` հանրապետությունում առկա խուճապային տրամադրությունները մեղմելու նպատակով: Ամեն դեպքում, եթե նույնիսկ դա այդպես է, սիրով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գաղտնալսման սղագրությունը` դրանով իսկ մեր համեստ ներդրումը բերելով հասարակությանն ավելորդ մտահոգություններից ձերբազատելու ազգանվեր գործին: Եվ այսպես.

    - Ալո՞: Բարի օր, մեծ ախպեր:

    - Յա, էս դու ե՞ս: Չճանաչեցի, ձենդ մի տեսակ ա:

    - Բերանիս մառլյա եմ կապել էս գրիպների մոմենտով:

    - Տո լավ, է... Մի հատ էլ ականջիդ կապի:

    - Խի՞ որ, ախպերըս:

    - Որ հեռախոսով խոսում ես, ձենը ականջով ես, չէ՞, լսում: Որ հանկարծ չերեզ ականջ չվարակվես: Լավ, էդ սաղ հեչ, թազա պարտիան ե՞րբ ա մտնում Հայաստան:

    - Դեղերի՞: Էս էրկու օրը տեղ կհասնի, նենց որ` կամաց-կամաց վախտն ա, շուխուռ դրեք:

    - Դե մինչեւ ռաստամոժկա, անես, բան, մի քանի օր կանցնի: Կակռազ լավ ա, էրկուշաբթի օրվանից որ դպրոցներն ու մանկապարտեզները փակենք, դեղերդ լավ կծախվեն: Արդեն խոսացած ա:

    - Ատկատը ինչքա՞ն ա:

    - Նույնը: Բայց սենց չի դզում, ախպեր, մենակ դուք եք փող աշխատում: Ճիշտն ասած` մի բան էլ ես եմ մտածել, ու գիպսի մեծ պարտիա եմ բերել:

    - Լսի, բայց դու դեմք ես: Գիպսի մեծ պարտիան բերել ես ի՞նչ անես:

    - Խի՞, ախպեր: Չենք կարա՞ շուխուռ դնենք, որ խոսքի` հանրապետությունում ոտուձեռ ջարդելու համաճարակի վտանգ կա, թող ազգաբնակչությունը տանը գիպսի պաշար ունենա...

    - Պրինցիպի` կարանք: Փողին մուննաթ: Բայց մի քիչ դժվար կլինի բացատրելը, որ էդ ուժեղ վարակիչ ա: Ուրիշ է՞լ ինչ ես բերել:

    - Հեչ, ախպեր...

    - Ճիշտն ասա:

    - Մի քսան վագոն էլ մանդարին եմ բերել:

    - Բա տենց ասա, ախպեր: Հեսա զանգեմ էն խշշշ... խշշշ...-ին, ասեմ, թող ասի, որ էս գրիպների մոմենտով լավագույն միջոցը մանդարինն ա: Օրը էրկու կիլո:

    - Դզեց, ախպեր: Բայց հլը մի րոպե: Էդ վախտ էլ էս նամորդնիկները լավ չեն ծախվի:

    - Դե հիմա... Լավ, թող ասի, որ պետք ա մառլյային մանդարինի կլեպ քսել:

    - Ձեթ էլ եմ բերել...

    - Արա, դու հո գյոռմամիշ չես, դրա համար էլ մի ուրիշ բան կմտածենք: Վոբշմ, դու ռաստամոժկի գործերով զբաղվի, ես մնացած հարցերը լուծեմ:

    - Էղավ, ապերըս:

    - Հա, մի բան էլ հարցնեմ: Էս թազա պարտիան որ բերել ես, քանի՞ օրով կհերիքի:

    - Դե մի շաբաթ հեչի պես կհերիքի: Խի՞ որ:

    - Բա չիմանա՞նք դպրոց-բան քանի օրով փակել տանք, ախպեր: Դե լավ, գործերով զբաղվի:

    - Հաջող, ախպերըս:

    Այս գաղտնալսված խոսակցությունը, կարծում ենք, կօգնի որոշակի պատկերացում կազմել Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (10.12.2009)

  22. #643
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Էսօր պատահական եմ տեսել սա:
    Բլոտով` Երեւանի պատվավոր քաղաքացի՞
    18:10 Yerevan | 14:10 GMT | Tuesday 3 November

    Մեզ հասած տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել նրա հետ բլոտ խաղալու արդյունքում: Ըստ այդմ` բլոտի մասնակիցները պայմանավորվել են, որ պարտվողը պետք է անգամ աներեւակայելի բան անի: Պարտվել է Բեգլարյանը, Վարազդատ Մկրտչյանն էլ, որպես աներեւակայելի ցանկություն, պահանջել է, որ իրեն Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում տա: Հիշեցնենք, որ ժամանակին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման են արժանացել աշխարհահռչակ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Շառլ Ազնավուրը եւ այլ հայտնի հայեր:
    Ինձ մի բան ա հետաքրքրում: Ասենք հա, Չոռնին կրվել ա, տեղեն խոսքի տերն ա եղել ու տվել ա Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Բայց էն կրողի ինչի՞ն ա պետք էտ կոչումը:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (10.12.2009)

  24. #644
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ՀԵՐՔՈՒՄ

    Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում գրիպի տարածումը կանխելու նպատակով որոշվել է ժամանակավորապես փակել կազինոներն ու սաունաները:

    ՃՇՏՈՒՄ

    ՀՀ Կադաստրի պետական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ հայտնի տեսաերիզում Հրանտ Թոխատյանը ոչ թե փաստ է արձանագրել, այլ ընդամենը քաղաքական գնահատական է հնչեցրել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  25. #645
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր պատահական եմ տեսել սա:

    Ինձ մի բան ա հետաքրքրում: Ասենք հա, Չոռնին կրվել ա, տեղեն խոսքի տերն ա եղել ու տվել ա Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Բայց էն կրողի ինչի՞ն ա պետք էտ կոչումը:
    Իսկ ինձ այլ բան ա հետաքրքրում. ե՞րբ են սկսելու պաշտոնների վրա ղումար խաղալը օրինականացնել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 43 199-ից ԱռաջինԱռաջին ... 333940414243444546475393143 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •