ՊՊԾ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ
Խորենացի փողոցում գտնվող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի տարածքում վերջին օրերին հաճախ են հնչում «հեռացի՛ր», «ամո՛թ» եւ այլ հայտնի վանկարկումները: Սակայն այդ տարածքում որեւէ ապստամբություն տեղի չի ունենում: Պարզապես պարեկապահակային ծառայության աշխատակիցները ուսումնական վարժանքներ են անցկացնում: Պարապմունքների ժամանակ ոստիկանների մի մասը հանդես է գալիս իբրեւ քաղաքացիական անձ եւ հանդես է գալիս վերոհիշյալ կոչերով: Ոստիկանների մյուս մասը՝ զինված ռետինե մահակներով, վահաններով եւ էլեկտրաշոկերով՝ դիմադրում է «զանգվածային անկարգությունների մասնակիցներին» եւ փորձում կասեցնել նրանց առաջխաղացումը:
www.aravot.am
ԴԵԴՈՒԿՏԻՎ ՄԵԹՈԴ
Դատելով Էդուարդ Նալբանդյանի թշերի վրա արտաքին միջամտության հետքերի բացակայությունից, Մյունխենում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ Քաղաքական խորհուրդը ներողություն է խնդրում կուսակցության հազարավոր անդամներից եւ համակիրներից` Տիգրան Սարգսյանին կուսակցության շարքերն ընդունելու համար:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
http://teymurazyan.blogspot.com/2009/11/2020-n1.htmlNovember 21, 2009
Հայաստան 2020 (սցենար N1 – ընթացիկ սցենար)
«Ազատություն» ռ/կ – մամուլի տեսություն
Ցավոք մեզ լսելու հնարավորություն ունեն միայն սփյուռքում, բայց այնուամենայնիվ մենք շարունակում ենք մեր ավանդական աշխատաոճը՝ ներկայացնելով օրվա մամուլի տեսությունը:
Եվ այսպես. հանրապետության գրեթե բոլոր թերթերն անդրադարձել են տարվա գլխավոր իրադարձությանը՝ Երևանի Վլ. Պուտինի անվան հրապարակում (նախկին «Հանրապետության հրապարակ») հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Վլադիմիր Վլադիմիրովիչի արձանի բացման արարողությանը: Ինչպես գրում է «Լուսաբաց» թերթի խմբագիր Աբրահամ Արամյանը, այն, որ այդ պատմական իրադարձությանը ՀՀ նախկին նախագահներից ոչ մեկը ներկա չէր, խոսում է այն մասին, որ մենք դեռ հասուն ազգ չենք: «Մի կողմից,- գրում է հոդվածագիրը,- միանգամայն հասկանալի է, որ պետական ապարատը շատ փնթի է աշխատել և սպասվող իրադարձության մասին ժամանակին չի տեղեկացրել Մոնտե Կառլոյում իր հանգիստը վայելող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին»: «Կասկած չկա,- շարունակում է հեղինակը, որ Ս. Սարգսյանը նման առիթը բաց չէր թողնի և կշտապեր իր ներկայությամբ պատվել մեր ժողովրդիկ կյանքում տեղի ունեցող այդ բացառիկ իրադարձությունը»: Ըստ պարոն Արամյանի, կարելի է հասկանալ նաև Մոզամբիկում փղի կնճիթի բաստուրմա ուտող Ռոբերտ Քոչարյանին: Տարվա այս եղանակը բացառիկ է որսից հետո նման ճաշատեսակ համտեսելու առումով: Հոդվածագիրը սակայն որևէ կերպ չի կարողանում հասկանալ ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկա չգտնվելն այդ դարակազմիկ իրադարձությանը: «Հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանն ինչ-ինչ քաղաքական խնդիրներ ունի գործող նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, բայց սիրուն բան չստացվեց, որ նախկին նախագահներից ոչ մեկը ներկա չգտնվեց Վլադիմիր Վլադիմիրովիչի արձանի բացման արարողությանը: Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Տեր-Պետրոսյանը նախկին նախագահներից միակն է, որ գտնվում է Հայաստանում, ապա նրա այս քայլը ոչ մի արդարացում չի կարող ունենալ»,- նկատում է հոդվածագիրը:
«Այլոց ոչխար» թերթը նույնպես անդրադարձել է երեկվա գլխավոր իրադարձությանը: Ըստ թերթի, որևէ արդարացում չի կարող լինել «ՀՀՇ առաջնորդի ազգադավ պահվածքին»: Թերթը հիշեցնում է նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ Տեր-Պետրոսյանը նման ազգակործան քայլերի է դիմում: «Մենք դեռ չենք մոռացել, թե 28 տարի առաջ ինչպես էր Տեր-Պետրոսյանի իշխանությունը ստորաբար հաղթանակ տանում եղբայրական ազերի ժողովրդի դեմ: Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ դարձան ՀՀՇ-ական խունտայի զոհ, եղբայրական Ադրբեջանի ուսերին ծանրացավ շուրջ մեկ միլիոն փախստականների բեռը, օկուպացվեցին մեր հարազատների տարածքների շուրջ 20%-ը… ,- հիշեցնում է թերթն ու շարունակում,- Բայց ՀՀՇ-ի պարագլուխն այսքանով չբավարարվեց: Նրա գլխավորությամբ Հայաստանը տարածաշրջանում առաջինը հաղթահարեց էներգետիկ ճգնաժամը՝ եղբայրական ժողովրդին այս անգամ էլ սպանելով ջիջիլ գցելով»: Թերթը եզրակացնում է, որ Տեր-Պետրոսյանի գործողություններն ուղղորդվում են հրեա-մասոնական ուժերի կողմից՝ հընթացս հիշեցնելով առաջին նախագահի կնոջ ազգությունը:
Իսկ «Չորրորդ ինքնիշխանություն+1+1+1» թերթը հրապարակել է վերոնշյալ իրադարձության կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարությունը: «1998թ.-ից ի վեր Հայաստանը շեղվել է իր զարգացման բնականոն հունից: Քոչարյանասերժամկնային իշխանությունը ոտնահարել է քաղաքացիների ընտրական իրավունքը՝ բռնի կերպով ճնշելով խաղաղ ցույցերը: Մենք հետամուտ ենք լինելու «Հոկտեմբերի 27-ի» «Մարտի 1-ի», «Մայիսի 13-ի», «Օգսոտոսի 24-ի» դեպքերի մեղավորներին պատժելու գործում և պահանջում ենք իշխող ավազակապետական իշխանությունների հրաժարականը: Հընթացս տեղեկացնում ենք, որ այս ոճրագործությունների պատասխանատուներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի մասին Հաագայի դատարան ուղարկվելիք մեր դիմումի թարգմանությունը հեսա-հեսա պրծնում ենք»:
«Երանի էն ժամանակ» թերթն էլ կրկին անդրադարձել է գրեթե 12 տարվա վաղեմություն ունեցող իրադարձություններին: «2008-ի փետրվարին Ազատության հրապարակ տեսած ժողովրդի ոգին անկոտրում է: Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է»,- վստահեցնում է պարբերականը: Թերթի խմբագիրը փաստում է, որ Տեր-Պետրոսյանի ելույթներում արված տարատեսակ մեջներումներն արդեն բավական կրթել են մեր հասարակությանը՝ իրազեկելով մեր պատմության այս կամ այն դրվագների մասին, որոնք արդեն վաղուց մոռացված էին: «Իսկ առաջ շարժվելու համար սեփական պատմության մանրակրկիտ ուսումնասիրությունը չէր խանգարի»,- փաստում է «Երանի էն ժամանակը»:
«Հետամտություն» թերթն էլ նշում է, որ քաղաքապետության 12 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետ Սպիտակ Գագոն (այո, ծերությունն անում է իր սև գործը) ավելի հանճարեղ որոշում, քան Վլ. Վլադիմիրովիչի արձանի տեղադրման թույլտվություն տալն էր, թերևս չի կայացրել: Այս կարծիքին է նաև ԱԺ նախագահ Սաշիկ Սարգսյանը: Իսկ այն, որ արձանի բացմանը մասնակցում էր անձամբ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը, ընդգծում է տարածաշրջանում մեր գուբերնիայի կարևորությունը: Արարողությանը ներկա էին նաև հարևան հանրապետության Ղարաբաղի մարզի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Ղարաքիլիսայի (նախկին Վանաձոր) երաժշտական դպրոցի ազգությամբ հայ ուսուցչուհին: «Համազգային այսպիսի միասնություն հայ ժողովրդի պատմության մեջ դժվար է հիշել»,- ընդգծում է թերթը:
Պուտինի անվան հրապարակում տեղի ունեցած տոնական միջոցառումներին մասնակցել են նաև գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Գագիկ Ծառուկյանը, գրողների միության նախագահ Վահրամ Սահակյանը և այլ մտավորականներ:
Շարունակելի…
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 27.11.2009, 16:28:
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Պատերազմը սկսվել է: Ինքը միաժամանակ Վարդան Մամիկոնյանն է, Ռեմբոն եւ Շտիռլիցը: Բայց, չգիտես ինչու, ոչ թե նժույգի վրա է նստած, այլ մարտական էշի: Միջուկային «չամադանչիկն» օդում ճոճելով` սլանում է դեպի ռազմաճակատ: Առջեւից եւ հետեւից սլանում են թիկնապահների ավանակները` «միգալկաներով», իսկ կողքից, ձյունաճերմակ ավանակի վրա նստած, սլանում է քարտուղարուհին` սուրճի պարագաներով (ջազվե, գազի բալոն եւ այլն): Շուրջը անընդհատ ռումբեր են պայթում, ահավոր ծուխ է, բայց իրենք առաջ են սլանում...
Վերջապես հասնում են առաջին գիծ ու նետվում խրամատի մեջ: Հովիկ Աբրահամյանն իսկույն ուսապարկից հանում է պանիրը, հաշվում ներկաներին ու ըստ դրա` հավասար մասերի բաժանում: Այդ պահին մոտերքում ռումբ է պայթում: Հովիկ Աբրահամյանը ուշադիր նայում է պայթյունի հետեւանքներին ու թաքուն երկու կտոր պանիր գցում բերանը... Իսկ ռադիստն Արմենչիկն է. սպասում է Բաղդասարով Միշայի հետախուզական տվյալներին:
Բայց արդեն ժամանակ չկա, պետք է անցնել հարձակման ու հասնել Քուռ գետը: Հարկայինի գունդը հրաժարվում է. «Հասնում ենք Քուռ ի՞նչ անենք, ուրիշ բան, եթե ջրաչափ տեղադրեինք», հայտարարում են սրանք ու մի կողմ քաշվում: Ոստիկանության սպեցնազը նույնպես տեղից չի շարժվում: «Լավ, մեզ ոչ մի գունդ օգնության չի գալո՞ւ», գոռում է ինքը: «Այստեղ եմ, շեֆ», առաջ է գալիս էդուարդ Նալբանդյանը` ճակատին չինարեն հիերոգլիֆներով կարմիր ժապավեն կապած ու թշերին ցեխ քսած: «Հազար եմ ասել` ամեն կլոր բան գունդ չի՛», գոռում է ինքը ու ճարահատյալ` բացում միջուկային ճամպրուկը... Ներսում ինչ ասես կա. երկու կապ խաղաթղթեր, մինի-ռուլետկա, յոթ-ութ հատ զառ, ինչ-որ անհասկանալի սպիտակ փոշի... Բայց զենք չկա: Ինքը խոր հոգոց է քաշում, խանչալը վերցնում, վերնաշապիկը պատռում (որ Ռեմբոյի նման լինի) ու առաջ սողում դեպի Բաքու-Ջեյհան նավթամուղ... Այնտեղ Ֆլեշ Բարսեղն արդեն դռելով ծակում է խողովակը, որ լեւի գիծ քաշի...
Նահանջի ճանապարհ չկա, շրջապատման մեջ են: Մի կերպ ռադիոկապի մեջ է մտնում Արմենչիկի հետ ու հրամայում, որ անցնեն հարձակման ու իրենց հանեն շրջապատումից, բայց Արմենչիկը, չգիտես ինչու, ծիծաղում է ու ձեւացնում, թե չի հասկանում հրամանը... Հանկարծ գլխում հանճարեղ միտք է ծնվում: Գլուխը խրամատից հանում է ու գոռում. «Սեր-ժի՛կ, հեռացի՛ր»: Ոստիկանության սպեցնազը միանգամից անցնում է հարձակման ու գրոհում ձայնի ուղղությամբ: Ինքը, ոգեւորված, շարունակում է գոռալ: Սպեցնազը տեղ է հասնում: Ինքը ծոծրակին միանգամից մի քանի հարված է զգում, ու աչքերի առաջ մթնում է...
Արթնանում է ՀՀԿ համագումարում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Աստղագուշակ
Տիգրան Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Կույս (մինչեւ վերջերս):
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է դարակազմիկ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը անսպասելիորեն կդառնաք կուսակցական: Հանդիպում կուսակցական ընկերների հետ` մտերմիկ միջավայրում: Ինքներդ ձեզ համար կբացահայտեք, որ «կուսակցաշինություն» բառը վերաբերում է ոչ թե կուսակցությանը, այլ կուսակցականներին:
Երեքշաբթի օրը` նժդեհականության աճ: Աշխատեք էմոցիաներին չտրվել:
Չորեքշաբթի օրը կոչ կանեք անձնական ներդրում ունենալ Շուշիի զարգացման նպատակով կազմակերպված հանգանակությանը:
Հինգշաբթի օրը կպարզվի, որ Իսպանիայում «Շուշի» անունով դղյակ ունեք: Աստղերը խորհուրդ են տալիս արագացնել անվանափոխության գործընթացը:
Ուրբաթ օրը` հանդիպում շուկայում գերիշխող դիրք ունեցող գործարարների հետ: Ֆինանսական խնդիրների կարգավորում: Նժդեհականության աճ:
Շաբաթը եւ կիրակին նվիրեք կուսակցաշինությանը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Աղբյուր՝ Ա1+Դեկտեմբերի 9-ին Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Հայաստան: «Ա1+»-ը ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Գրիգորյանից փորձեցինք ճշտել այցի մանրամասները: Զրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման:
-Ի՞ նչ պայմանագրեր եւ համաձայնագրեր են ստորագրվելու:
-Գիտեք, շատ խառը հանդիպումներ են լինելու. 3 օր, բիզնեսմեններ են գալու, բիզնես ֆորում է լինելու, ահագին մարդիկ են գալու, դեռ պարզված չէ, ինչքան մարդ պետք է գա: Համաձայնագրերի մասին խոսք չեղավ, եկան նախապատրաստելու գնացին, համաձայնագրերի մասին խոսք չեղավ:
-Եռօրյա՞ այցով է ժամանելու պատվիրակությունը:
-Այո:
-Հանդիպումներից ուրիշ ինչ մանրամասներ կարող եք հայտնել:
-Դեռ ոչինչ հայտնի չէ:
-Պատվիրակության կազմում նախագահից բացի ովքե՞ր են լինելու:
-Կարծեմ բնապահպանության մինիստրն է...., գիտեք, դեռ իրենց մոտ էլ պարզ չէր: Եթե ձեզ շատ հետաքրքրիր է, ձեր թերթին շատ եմ հարգում, վաղը քարտուղարուհուն կասեմ, կզանգի:
-Իսկ ինչպե՞ ս է պատահել, որ ձեզ են ընտրել պատվո հյուպատոս:
-Եթե դեսպանատուն չունեն, տեղից են լինում հյուպատոսները, Երեւանից ընտրված շատ այլ երկրների պատվո հյուպատոսներ կան:
Ի դեպ
Հյուպատոսը չգիտեր այն երկրի նախագահի անունը, որի պատվո հյուպատոսն է.: «Վայ, անընդհատ մոռանում եմ նախագահի անունը, հիմա էլ տանն եմ. վաղը ձեզ այս համարով իմ քարտուղարուհին կզանգահարի' կասի»,-ասաց ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Գրիգորյանը:
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ
Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, իսկ զրուցակիցներն ըստ երեւույթին ՀՀ իշխանական վերնախավին մոտ կանգնած մարդիկ են: Ցավոք, օգտագործված բառապաշարը հնարավորություն չի տալիս պարզել` նրանք բարձրաստիճան պաշտոնյանե՞ր են, հանցագործ աշխարհի ներկայացուցիչնե՞ր, թե՞ պարզապես թաղային հեղինակություններ, բայց ամեն դեպքում, գաղտնալսված այս հեռախոսազրույցը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական անցուդարձին, եւ այդքանով էլ, վստահ ենք, կհետաքրքրի ընթերցողներին: Այնպես որ, ներկայացնում ենք գաղտնալսման սղագրությունը` բնականաբար, մասնակի կրճատումներով: Եվ այսպես.
- Բարի օր, ախպերըս:
- Յա, բարեւ, մեռնեմ քեզ: Էս ո՞նց ա զանգել ես, հո բան-ման չի՞ պատահել
- Չէ, ախպեր, պռոստը մի հարցով ուզում էի հետդ խոսամ: Կարող ա՞ էս համագումարի մոմենտով հոգապահուստ մի հատ մանդատ դասավորես, ախպեր:
- Ի՞նչ համագումար:
- Էս խշշշ... խշշշ... խշշշ...
- Դժվար բան ասիր, ախպեր: 5000 դոլարից էժան չկա:
- Լուրջ ե՞ս ասումՄի էրկու օր առաջ բաջանաղըս 4000-ով առաջարկեց, ախպեր, իզուր էլ չվեկալա
Բա խի՞ ա տենց թանկացել:
- Դե հիմա էդ ա: Բա կուսակցական ես դառնում, ուրիշ ծախսեր կան... Բա հո քուչից չե՞ս գալու համագումարի մասնակցես:
- Եսիմ, ախպեր... Չնայած` պրինցիպի որ վեկալում ես, թանկ չի: Շեֆի հետ կարա՞նք կադրի մեջ էրեւանք, տելեվիզըրով ցույց տան:
- 300 դոլար:
- Էդքան էժա՞ն
- Վայրկյա՛նը:
- Էտի թիվ ա, ապե: Բայց պրոբլեմ չկա, մի բան կանեմ: Ուրիշ ի՞նչ ա պետք:
- Հեչ, ախպեր, նորմալ կաստում-շըլվար, մի յոթ-ութ տեղ պտի ծափ տաս, մեկ էլ` մի հատ թղթի կտոր կտան, մեկ-մեկ պիտի վերեւ բարձրացնես:
- Պրոբլեմ չկա: Բայց էդ կուսակցություն մտնելու մոմենտը չդզեց, ապե:
- Հա, լավ, մարդ չի իմանա:
- Չէ, էդ մոմենտով չեմ ասում: Պռոստը կարող ա հարցեր տան, էլի, ախպեր: Խոսքի հիշում ե՞ս, որ վախտին պարտիական էինք դառնում, հարց-մարց էին տալի` Մարքսի հորոխպոր անունը ի՞նչ էր, կամ Լենինը քանի՞ սռոկ ա նստել...
- Ախպեր, արխային էղի, շեֆի մոմենտով տենց սռոկ-մռոկի հարցեր չեն տա: Ջոգում ե՞ս, ախպեր, իրանք անցյալից են հարցեր տալու, ապագայից չեն տալու:
- Բա որ խոսքի հարցնեն, թե կուսակցության նախկին առաջնորդներից ով ինչ մահով ա մեռել...
- Հոպ, ախպեր, էս դու լրիվ խորացար: Էդ էլի սռոկի հետ ա կապված, ապագայի հետ ա կապված... Վոբշմ, արխային էղի: 5000-ը բեր, ուրիշ բանի հետ գործ չունես:
- Մի բան է՛լ հարցնեմ, էլի: Ապառիկով չի լնի՞
- Չէ, այ ախպեր, ի՞նչ ապառիկ: Փող չունես` էն խշշշ... խշշշ...-ի կուսակցությունը մտի:
- Արտուրիկի՞: Էս դու արդեն լրիվ կպնողական ես էթում, ախպեր, ինձ ընչի՞ տեղ ես դրելՎոբշմ, էդ գումարի մոմենտով իրիկունը մի հատ իրար տենանք:
- Հարց չկա, ախպեր: Դե կզանգվենք:
Այս գաղտնալսումը, կարծում ենք, որոշակի լույս է սփռում Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների վրա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ՀԵՐՔՈՒՄ
ՀՀԿ Խորհուրդը պաշտոնապես հերքել է այն տեղեկությունները, թե իբր Գագիկ Բեգլարյանը եւ Տիգրան Սարգսյանը դարձել են ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ, քանի որ կուսակցությունն առաջնորդվել է ռասայական եւ գենդերային հավասարության սկզբունքներով:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շտապ վաճառվում են ազատագրված հինգ շրջաններ: Առանց միջնորդի: Գրանցված մարդ չկա: Հնարավոր է նաեւ փոխանակում լեգիտիմության հետ` հավելավճարով: Դիմել երեկոյան ժամերին:
Սերժիկ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
не пахожий на меня
не пахожий на тебя
просто так прохожий парень
чернокожый...
Փաստորեն՝ Ագուտինը մեր քաղաքապետի մասին էլ երգ ունի:
DIXIcarpe noctem
Ճիշտա ուշա ու լացելու բանա, բայց չեմ կարա չտեղադրեմ
Զգուշացում: Նյութը պարունակում է ոչ ցենզուրային բառապաշար: Զգուշացումից հետո ինքներդ որոշեք նայե՞լ, թե՞ ոչ:
Վերջին խմբագրող՝ Elmo: 07.12.2009, 17:29:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Askalaf (08.12.2009), Chuk (08.12.2009), davidus (07.12.2009), Elmo (07.12.2009), Nadine (09.12.2009), Norton (08.12.2009), Rammer (07.12.2009), Rammstein (11.12.2009), Աբելյան (09.12.2009), Աթեիստ (07.12.2009), Երվանդ (09.12.2009), Հայկօ (07.12.2009), Շինարար (08.12.2009), Ռուֆուս (07.12.2009), Քամի (07.12.2009)
Էս ինչ լավ տեսանյութ էր:Եթե կա նմանատիպ տեսանյութեր, խնդրում եմ տեղադրեք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ