Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Enigmatic (23.10.2009), Norton (24.10.2009), Rammer (23.10.2009), Rammstein (26.10.2009), Ribelle (24.10.2009), Ungrateful (23.10.2009), _Հրաչ_ (25.10.2009), Դատարկություն (26.10.2009), Լեո (26.10.2009), Քամի (23.10.2009)
Քաղաքական ողբերգություն.
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ungrateful (24.10.2009), Քամի (27.10.2009)
Արդեն ռուսներն էլ են խժժում մեր վարչապետի վրա
http://exler.ru/blog/item/7134/
![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Սաշիկ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է նախաձեռնողական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կարժանանաք «շաբաթվա եվրոպացի» տիտղոսին (լավ իմաստով): Օրվա վերջում քահ-քահ կծիծաղեք:
Երեքշաբթի օրը` այցելություն Ղարաբաղ: Ճանապարհին կարժանանաք «շաբաթվա սիսիանցի», «շաբաթվա գորիսեցի» եւ «շաբաթվա տեղացի» տիտղոսներին:
Չորեքշաբթին ծանր օր է: Դեպի առաջին գծի դիրքեր նախատեսված այցը կհետաձգվի:
Հինգշաբթի առավոտյան 44 համարի կամուֆլյաժը տեղ կհասնի: Այցելություն առաջին գիծ: Արծվենի պրոֆիլ, խիզախ հարցազրույց: Օրվա վերջում մոնտաժային աշխատանքները կավարտվեն:
Ուրբաթ օրը առավել աչքի ընկած ոստիկանների համար կսահմանեք Էնվեր փաշայի անվան հատուկ դրամական պարգեւ:
Շաբաթը եւ կիրակին անցկացրեք հարազատների եւ մտերիմների աչքից հեռու:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
Սերժ Սարգսյանի հետ մեկնել են նաեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահության անդամներ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Մոսկվայում «Հեռուստամարաթոն 2009»-ի շրջանակում կկայանա ՀՀ Նախագահի կողմից հրավիրված բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ
news
Վերջին խմբագրող՝ Քամի: 25.10.2009, 19:53:
Mephistopheles (25.10.2009)
Գ. Ծառուկյան «Չոր բանը մարդու վրա չի կպնում»
16:56 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր խորհրդարանում էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ իրենք դեմ կքվեարկեն հայ-թուրքական արձանագրություններին, եթե վերջիններում նախապայմաններ տեսնեն. «Նախապայմաններ եղան, բոլորս հրաժարվելու ենք: Մենք չենք կարող ազգի անունը վաճառել: Ասել ենք' դիվանագիտական կապի ստեղծում, ճանապարհների բացում, ուրիշ ոչ մի բանի հետ կապ չպետք է ունենան այս հարաբերությունները»:
Իսկ լրագրողի պնդմանը, թե թուրք պաշտոնյաները անընդհատ խոսում են այդ նախապայմանների մասին, Ծառուկյանն ասաց. «Նրանք գլուխները պատին են տալիս: Մենք էլ շատ բան ենք ասում, ինչո՞ւ իրենց ասածն ընդունում եք, մեր ասածը չեք ընդունում: Մենք ասում ենք' հարաբերություններ առանց նախապայմանների, նախապայմաններ եղան, մենք հրաժարվելու ենք, դեմ ենք լինելու: Դա ասել է երկրի նախագահը, դա ասել է ԱԺ նախագահը, ասում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը»:
Այսօրվա դրությամբ նա չի տեսնում նախապայմաններ արձանագրություններում: Իսկ Դաշնակցությանը խորհուրդ է տալիս իրեն ցույց տալ նախապայմանները. «Թող ցույց տան, մենք էլ հրաժարվենք,-ասաց նա,- Իսկ եթե նախապայմաններ եղան ցեղասպանության խնդրի կամ ԼՂ-ի հետ կապված, մենք հրաժարվելու ենք: Բերեք գրենք, ես ստորագրեմ, որ մենք դեմ ենք լինելու»:
Գագիկ Ծառուկյանն առայժմ ճգնաժամից դուրս գալու նախանշաններ չի նկատում.
«Պետք է կարողանանք համբերող լինել, միասնական լինել, հաշտվենք, քանի որ դա միայն մեզանից չի կախված, այլ' ամբողջ աշխարհում է այդպես: Միայն մեզանով չենք կարող ճգնաժամից դուրս գալ: Պետք է կարողանանք հանգիստ լինել, բոլորն էլ պատրաստակամ են ինչ-որ լավ բան անելու, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ ու փայլուն կյանքով ապրել»:
Լրագրողները ԲՀԿ նախագահին հիշեցրին, որ Համաշխարհային բանկի մի բարձր պաշտոնյա հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում է օլիգարխիկ համակարգը: «Ո՞վ ասաց... նա երբեք ոչ մի բան չի հասկացել: Տնտեսությունը կզարգանա այն ժամանակ, երբ բոլորին հավասարաչափ հնարավորություն տրվի բոլոր ոլորտներում: Երբ մարդիկ աթոռին թառած որոշումներ են կայացնում, այդպես չի կարող լինել: Բոլորին պայմաններ պետք է տրվեն»:
Գագիկ Ծառուկյանի կարծիքով, հիմնականում քաղաքականությամբ պետք է զբաղվեն մարդիկ, որոնք. «Ամեն ինչի տեր են, կարիք չունեն ժողովրդի հաշվին աշխատելու: Այն մարդը, որ ներդրում ունի երկրում, մտահոգ է երկրի կայունացման, զարգացման, բարգավաճման համար, որ իր երեխաների ապագան փայլուն լինի: Ես ոչ թե եկել եմ ժողովրդին խաբելու, ժողովրդի հաշվին ապրելու, այլ' ես խաղող եմ մթերում Նոյեմբերյանում, որ մարդիկ իրենց աշխատանքը կարողանան իրացնել ու ձմռան ապրուստ ունենալ, իրենց ընտանիքը պահել: Ես կարող էի խաղողը 60-80 դրամով մթերել, բայց 110 դրամով եմ մթերել, ամենաբարձր գներով: Նույնը նաեւ Մասիսում եմ մթերել, հնարավորություն եմ տվել, որ մարդիկ կարողանան իրենց ընտանիքը պահել: Այսօր ես ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ փողի: Ես իմ նախարարին գումար եմ տալիս, որ ինքն իր ընտանիքը նորմալ պահի, աչքը չդնի ժողովրդի ունեցվածքի վրա: Թե չէ, մեկն անգիր արած գնացել է, խոսում է կուսակցության մասին, քաղաքականությամբ է զբաղվում: Թող այդ մարդն այսօր գա, Ծառուկյանի հետ խոսի, թե ինքն ի՞նչ է արել երկրի համար, մուտքի համար, որ այսօր էլ խոսում է' քաղաքականություն, երկիր, ժողովուրդ»:
Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությամբ արգելված է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրությամբ:
«Եթե ասում են, որ գործարարը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու, ես նրա հետ պատրաստ եմ նստել կլոր սեղանի շուրջ ու խոսել, թե ինքն ինչ է արել երկրի համար, ես ինչ եմ արել: Իմ ցանկությունը մեկն է' պետք է կայուն երկիր լինի, որ մարդիկ իրենց գումարները ներդնեն երկրում, իսկ երբ գումար է ներդրվում, երկիրը կարողանում է կայանալ, զարգանալ, բարգավաճել: Իսկ եթե գումարները պահում են, չեն ներդնում, երկրի վիճակը վատանում է»,-ասաց նա
Հարցին, թե ինչո՞ւ է հասարակությունը պաշտոնյաներին ընկալում է որպես ժողովրդին հարստահարողներ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այդ դուք եք այդպես ասում, այդպես նայում: Բոլորն են իրենց աշխատանքով ուզում ապացուցել ժողովրդին, որ իրենք կարող են լավ աշխատել, պիտանի լինել իրենց երկրին: Ժողովուրդ, ամենակարեւորը դուք պետք է կամեցող լինեք, թացը չորից տարբերել: Անթերի մարդ չկա, բայց եթե մարդու խոսքը գործի է վերածվում, չի կարելի ինչ-որ երկու առյուծի ճուտ նկարել, բերել, ասել' Ծառուկյանի առյուծներն են, էշ են ուտում: Բոլորն էլ կարիք ունեն լավ վերաբերմունքի' եւ շրջապատում, եւ կոլեկտիվի մեջ, եւ քաղաքականության մեջ: Մի քիչ էլ լավն ասեք, վատն էլ ասեք, մեր սխալների վրա կարողացել ենք ուղղվել, կայանալ: Մենք հիմա աշխատում ենք սխալ թույլ չտալ»:
Ինչ վերաբերում է առյուծների թեմային, հարց ու պատասխանն ներկայացնում ենք ամբողջությամբ.
-Վերջերս ինտերնետում տեսահոլովակ կար, որ ձեր առյուծների վանդակ ավանակ եք նետում, առյուծներն էլ ուտում են դրանց:
-Մարդիկ ընկնում են շանտաժի հետեւից, եւ հենց հիմա լրագրողներին հրավիրում եմ, որ գաք, տեսնեք, որ Ծառուկյանի այգում ինչ կենդանիներ կան... եւ իմ կենդանիներն ու այդ ձեր տեսած կենդանիները ուրիշ են: Ես սպիտակ առյուծ, սպիտակ վագր եմ պահում: Ես կենդանի պահող մարդ եմ ու կենդանիներին շատ սիրում եմ, եւ առավել եւս' առյուծը որպես հզոր կենդանի, ո՞նց կարող եմ նման բաներ թույլ տալ:
-Ինչո՞ւ եք կենդանիներ պահում:
-Սիրում եմ, պահում եմ, դա արգելվա՞ծ է օրենքով:
-Իսկ ինչո՞վ եք դրանց կերակրում:
-Հորթի մսով: Օրական ամեն մեկին էլ թարմ 10 կգ միս եմ տալիս: Կարող եք գալ, տեսնել, հիանալ, որ մարդիկ իրենց տները այդպես չեն պահում, իսկ Ծառուկյանը իր կենդանիներին այդպես լավ է պահում: Կենդանին լեզու չունի, ու եթե պահում ես, պետք է լավ պահես:
-Իսկ եթե գազանանոցին նվիրեք կենդանիներին:
-Գազանանոցին այնքան եմ նվիրել... հիմա իրենք տեղ չունեն, թե չէ էլի կնվիրեմ: Որ ասենք թե «Շանթ» հեռուստաընկերության Նվերի հետ էլ էր դեպք պատահել, Ծառուկյանի վրա էին գցում, բայց Գագիկ Ծառուկյանն ինչ-որ անում է, բացահայտ ասում է: Հիմա ստից բան են ման գալիս, որ ինձ կպցնեն, բայց չոր բանը մարդու վրա չի կպնում:
A1+
չգիտեմ սա այս թեմայից է թե չէ, բայց դնում եմ այստեղ![]()
Ariadna (27.10.2009), Chuk (26.10.2009), cold skin (27.10.2009), Enigmatic (26.10.2009), Kuk (27.10.2009), Nadine (28.10.2009), Rammer (26.10.2009), Rammstein (26.10.2009), Ungrateful (26.10.2009), _Հրաչ_ (26.10.2009), Մանուլ (26.10.2009), Նաիրուհի (04.06.2010), Ռուֆուս (26.10.2009), Սլիմ (27.10.2009), Քամի (26.10.2009)
Kuk (27.10.2009)
ՈՂԲ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ
Ուստի՞ կու գաս, Աբդուլլա Գյուլ,
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու,
Դու տուն հասար, յիս` բորդյուրին,
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու:
Արի՛, Ռոբիկ, խոսենք քյասար,
Պատասխան տուր ինձ հավասար,
Դուն տաս տարի արիր բազար,
Ղարաբաղը յի՛ս իմ տալու:
Ո՞րն էր, Էդո, ստեղ մեր քյարըն,
Վո՞ւնց տեսնենք մեր գըլխի ճարըն,
Վարդը` Գյուլին, մեզ` խիյարըն...
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու:
Արի՛, Ռոբիկ, շուռ տանք էջըն,
Ի՞նչ կու լինի սըրա վերջըն,
Հաագայի դատի մեջըն
Վայթե քու հետ յի՛ս իմ գալու...
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ