երբ մարդ հիմարություն է ասում, երբեմն ասում են տուֆտում ես կամ բլթցնում ես ևայլն. Կարելի է նոր բառ ավելացնել ` գալուստել. Հենց ինչ-որ մեկի ամբողջ ուժով հիմարություն է ասում կարլի է ասել գալուստում ա...
Գալուստ Սահակյան. «Մի հավատացեք իմ խոսքերին»
14:36 • 04.09.09
Գալուստ Սահակյան. «Մի հավատացեք իմ խոսքերին»
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը նորից հերքում էր իր իսկ արտահայտած մտքերը՝ այս անգամ, սակայն, նա տեղավորվեց 35 րոպեի շրջանակներում։
Ասուլիսի հենց սկզբում Սահակյանը հայտարարեց, որ նրան վիրավորում են այն քաղաքական գործիչները, կամ «իբրև թե քաղաքական գործիչները», ովքեր փորձում են «ռեյտինգ» հավաքել Լևոն Տեր-Պետրոսյանի հաշվին.
«Իբրև թե քաղաքական գործիչ մի կին երեկ հեռուստացույցով խոսում էր և փորձում էր ամեն ինչ անել, որ հակադրվի Լևոն Տեր-Պետրոսյանին, դրանով իսկ բարձրացնելով իր ռեյտինգը: Երբեք չեմ թույլ տա, որ մի երիտասարդ Հանրապետական անպատվի Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին նախագահն է, քաղաքական գործիչ է։ Նույնիսկ ես մինչև վերջ էդ իրավունքը չունեմ՝ քննադատելու Լևոն Տեր-Պետրոսյանին»։
Իսկ արդեն ասուլիսի վերջնամասում լրագրողներից մեկի այն հարցին, թե որտե՞ղ է Գալուստ Սահակյանը տեսնում իր կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատելու սահմանները, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ դրանք անսահման են։
Երբ լրագրողը արդարացիորեն զարմացավ, որ նա ասուլիսի սկզբում այլ բան էր ասում, նա ստացավ հետևյալ պատասխանը. «Մի հավատացեք իմ խոսքերին։ Հավատացեք ինձ»։
«Քիչ էր մնում հավատայինք», – եզրափակեց լրագրողը։
թերթ
ԱՇԽԱՏԱՆՔ
Շտապ պահանջվում են ազգային նկարագրով երիտասարդներ` հայ-թուրքական արձանագրությունները գովերգելու նպատակով: Աշխատավարձը` գործարքային: Դիմել երեկոյան ժամերին:
Սերժիկ
-------------------------------------------------
ԳՈՎԱԶԴ
Դու դեռ չե՞ս արտահայտել քո վերաբերմունքը Տիգրան Սարգսյանի հակաճգնաժամային ծրագրի մասին: Ուղարկի՛ր SMS հաղորդագրություն ՄՌՈՒԹ կարճ համարին, եւ համակարգիչն ինքը կընտրի անհրաժեշտ հայհոյանքը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ասում են Գռզոյին ազատելը Հայ- Թուրքական պայմանագրի առանձին կետ է եղել, իսկ միտինգը թույլատրելն էլ Շվեյցարիայի պահանջն է եղել:![]()
Elmo (05.09.2009)
ՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Վահան Հովհաննիսյան - Կենդանակերպի նշանը` Խլուրդ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է ազգանպաստ իրադարձություններով:
Երկուշաբթին բարենպաստ է հատկապես համազգային ճակատներ, ծոծրակներ եւ այլ մարմնամասեր ստեղծելու համար:
Երեքշաբթին բուռն օր է: Հնարավոր է պահանջեք արտգործնախարարության պահակի մասնակի հրաժարականը:
Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ գիշերային դիվանագիտության արդյունքները սովորաբար ի հայտ են գալիս ողջամիտ ժամկետներում` ինը ամիս անց, եւ կխոստանաք վճռական քայլերի դիմել միայն դրանից հետո:
Հինգշաբթի օրը` հուժկու հանրահավաք: Ավարտից հետո բոլոր մասնակիցներին կհրավիրեք քյաբաբ ուտելու: Կուսակցության գանձարկղը կաղքատանա 28 հազար դրամով:
Ուրբաթ առավոտյան` ծանր գլխացավ: Գանձարկղը կաղքատանա եւս 300 դրամով: Օրվա վերջում` բուռն գործունեություն:
Շաբաթը եւ կիրակին անցկացրեք հանրային քննարկումների ծիրին մեջ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Դաշնակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք առաջիկայում փորձելու են մոբիլիզացնել ժողովրդին, բարձրացնել նրանց կարծիքը Արձանագրությունների վերաբերյալ ու հույս ունեն, որ իշխանությունները չեն կարող անտեսել ժողովրդի «ոչ»–ը։ Հակառակ դեպքում, Մարգարյանը համոզված է, իշխանությունները կգնան, «կամավոր ինքնասպանության»։
Tert.am
Kuk (12.09.2009), Mephistopheles (13.09.2009)
Գալուստ Սահակյանը, խոսելով ՀՅԴ–ի կողմից նախագահի հրաժարականը չպահանջելու մասին, հայտարարել է, թե մարդիկ պետք է աղոթեն, որ Սերժ Սարգսյանը ոչ թե հրաժարական տա, այլ հրաժարական չտա։
թերթ
Kuk (14.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ