ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Մարտի 1-ի հանձնաժողովի հերթական նիստն է, բայց այն, չգիտես ինչու, անցկացվում է «Ծղոտներ» ռեստորանում: Ընդ որում, լավ չի հասկացվում` դա ռեստորա՞ն է, թե՞ սաունա: Համենայն դեպս` եւ սեղաններ կան, եւ նվագախմբի բեմ, եւ լողավազան, իսկ մատուցողուհիները կիսամերկ են եւ ժամանակ առ ժամանակ խոչընդոտում են հանձնաժողովի աշխատանքը:
Վերջապես ինքը պատառաքաղով զնգզնգացնում է գարեջրի դատարկ շշին (կողքից Ռազմիկ Զոհրաբյանը գոռում է «կամա՛ց, չջարդե») ու նիստը սկսում. «Ուրեմն, պարոն Հարությունյան, ասում եք, որ մարտի 1-ին նախագահականում շտաբ չի եղել»: «Հակառակը, ասում եմ, որ եղել է», արդեն որերորդ անգամ հուսահատ կրկնում է Հայկ Հարությունյանը: «Լավ, փաստորեն` չի եղել», արձանագրում է ինքը, անձեռոցիկի վրա գրառումներ անում ու դիմում օգնականներից մեկին. «Ալիկ Սերգեյիչին հրավիրեք, թող գա»: Անմիջապես դուռն աղմուկով բացվում է, ու ներս է մտնում սեւ դիմակը գլխին քաշած, ոստիկանական համազգեստով մի մարդ: Բայց ծանոթանալով օպերատիվ իրավիճակին, շատ արագ կողմնորոշվում է, հանում դիմակը, սուսուփուս մոտենում նվագախմբի բեմին ու ձեռքը մեկնում ակորդեոնին… «Ալիկ Սերգեյիչ, դրա վախտը չի, նվագողը կնվագի, դու էս կողմ արի», կանչում է ինքը… Հենց այդ խոսքերի վրա վարագույրի ետեւից բեմի վրա է հայտնվում Ահարոն Ադիբեկյանը, վերցնում միկրաֆոնը, ու տեսնելով ԲՀԿ-ի ներկայացուցիչներին` միանգամից սկսում. «միլիոն-միլիոն-միլիոն ալիխ ռոզ…»: «Տո Գելափո՛ւ աղվես, քեզի չըսի՞նք ազգային», գոռում է ՀՅԴ ներկայացուցիչը: Սա միանգամից երգը փոխում է. «պատրոնդաշըս կապել եմ…»: «Ստոր հերյուրանքնե՛ր», գոռում է դատախազության ներկայացուցիչը, «իրավապահները հրազեն չե՛ն կիրառել», ծղրտում է մատուցողուհիներից մեկը, «դրանք լուսաձայնայի՛ն պատրոններ են եղել», գոռում է երրորդը…
Մի խոսքով, նիստն ընդհատվում է: Օգտվելով առիթից, փաստահավաք խմբի անդամներից մեկը մատուցողուհիներից մեկի ականջին ինչ-որ բան է շշնջում, ապա դիմում իրեն. «շեֆ, ես երեւի մի քսան րոպեով արձակուրդ գնամ»: Ապա ցրված հայացքով գրպաններում ինչ-որ բան է փնտրում ու միաժամանակ դիմում ներկաներին. «Արթուրին էսօր չեք կանչե՞լ»: «Արի, արի, մոտըս կա», ժպտում է մատուցողուհին…
Արթնանում է արձակուրդային տրամադրությամբ:
chi.am
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
չգիտեմ լացեմ ծիծաղեմ, թե ուղղակի ողբամ մեր ազգի ապագան
քաղաքական սարսափ բաժնի հերթական տեսանյութը
Վարդանչիկը ակադեմիկոս
չէ, չեմ հավատում
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Ես արդեն ոչ մի բանից չեմ զարմանում...
Չնայած, էլի, սպասում էի, գիտեի, հավատում էի...
Բայց էլի ուղեղս չի մտնում, շոկի մեջ եմ...
Лучше Гор могут быть только Горы.
Իսկ մենք մի հատ տատիի վրա ենք զարմանում, որ ինտելեկտուալից փող էր ուզում:
Համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Սերժ, Տնտեսագիտականի կառավարման խորհրդի նախագահ Մուկ, Ազգային ակադեմիայի ոսկե մեդալակիր ու հոգաբարձուների խորհրդի անդամ Դմբլդոխ, Վարդանչիկ ակադեմիկոս: Ամեն ինչ տրամաբանական է:
Յախք, արա յախք:
Վերջին խմբագրող՝ Elmo: 19.05.2009, 09:35:
էսպես չի մնա
Սուրբ Դոդ Գլուխ![]()
Տրիբուն (19.05.2009)
Ա1+
"Բոլոր քաղաքական թիմերը իրար մրցակից են, որեւէ մեկին բարձր կամ ցածր չեմ գնահատում, բայց ես այդ 7-ի մեջ միակ կինը դուրս եմ եկել պայքարի եւ ես արդեն 6 տղամարդկանից տարբերվում եմ:....",-ասաց Հեղինե Բիշարյանը
Ինչ որ մեկը նկատել էր այդ տարբերությունը? Ես որ չէի նկատել...
"..եւ տեղեկացրեց, որ իրենց ծրագրում օրինակ` ներառված են բազմաբնակարան շենքերի տանիքներին կախովի այգիներ ունենալու հնարավորությունը, ինչը հենց իր ու տղամարդ քաղաքապետի թեկնածուների տարբերություններից է:"
Այ հիմա արդեն պարզ է թե ինչու չէի նկատել: Որովհետև չէի կարդացել իրանց ծրագրիը: Փաստորեն Հեղուշ ծյան իրա կախովի այգիներով ա տարբերվում: Բայց մի րոպե: Ես ամբողջ կյանքս կնոջը տղամարդուց լրիվ ուրիշ օրգաններով էի տարբերում...Էս 24 տարի ա մոլորության մեջ եմ պարզվում ա: Լավ էտ կարևոր չի, կարևորը այն է որ մենք էլ մեր 8 -րդ հրաշալիքը ունենք "Հեղինեի կախովի այգիները"...Հրաշք է սա բարեկամներ...ՕԵԿ-ի կարգախոսը կարելի է փոխել "Ընտրեք իմ կախովի այգիներ և դուք գոհ կմնաք"
"Եթե երեւանցիների ճաշակն այնքան բարձր լինի, որ տարանջատեն կնոջը տղամարդկանցից եւ տան ինձ ձայն եւ ես դառնամ քաղաքապետ, դուք կտեսնեք, որ կարճ ժամանակահատվածում ես կկատարեմ բավականին աշխատանք, որ երեւանցիները չեն դժգոհի եւ նորից կկանգնեն իմ կողքին, եթե իհարկե ես ընտրվեմ",-ասաց Հեղինե Բիշարյանը:
Բա նոր ասում էիր կախովի այգիները...: Փաստորեն կնոջը տղամարդուց տարբերելը ճաշակի հարց է? Այսինքն եթե ճաշակդ բարձր չի կարող է կինը տղամարդ թվալ? Էս հլը ոչինչ, բայց հակառակը եթե լինի...? Կատաստրոֆա...
Mephistopheles (19.05.2009), Norton (19.05.2009), Ռուֆուս (19.05.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ