ԺՈՐԺ ԿՈԼՈՄԲԻԵԻ ԵՐԱԶԸ
Իրեն ուղարկել են ինչ-որ երկիր` մոնիտորինգի, բայց ճանապարհին պորտֆելը կորցրել է ու խայտառակ վիճակում է հայտնվել, որովհետեւ թղթերը չկան, ու չի հիշում, թե որ երկիր են ուղարկել։ Ինքնաթիռից իջնում է ու շվարած շուրջը նայում. «տեսնես էս ո՞ր երկիրն է...»։ «Տաքսի պետք ա՞, հոպար», ականջի տակ գոռում է չսափրված մեկը ու թեւից քաշում։ «Հա~, ուրեմն Հայաստանում եմ», թեթեւացած շունչ է քաշում ինքը...
Պատկերը փոխվում է։ Ինքն արդեն Ազգային ժողովի շենքում է։ Զգուշորեն շրջանցելով թակարդները, միջանցքով քայլում է դեպի ԱԺ նախագահի աշխատասենյակը։ Հանդիպումը սկսվում է։ Հովիկ Աբրահամյանը գրպանից հանում է չորստակ ծալած մի թուղթ, բացում ու սկսում կարդալ: «Մեծարգո պարոն Կալաբոկ...»։ «Ախր ես Կալաբոկը չեմ, Կոլոմբիեն եմ», կիսաձայն առարկում է ինքը։ «Ոչինչ, էս գրողին մի քանի օրով կգցենք կագեբեի պադվալը, խելքը գլուխը կգա», արագ կողմնորոշվում է Հովիկ Աբրահամյանն ու շարունակում. «Ուրախությամբ պիտի հայտնեմ ձեզ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, եւ մենք լիովին կատարել ենք 1620 բանաձեւի պահանջները... համ էլ` դա մեր համար թիվ չի։ Մենք պատրաստ ենք մի այդքան էլ մեր կողմից ավելացնել։ Անձամբ ձեզ համար»։ Ապա թեքվում է դեպի կողքին նստածը. «էն բաստուրմա-սուջուխը բերի՞ր, արա՛...»։ Ինքը մի կերպ իրեն դուրս է նետում սենյակից, ու, չգիտես ինչու, հայտնվում ուղիղ Սերժ Սարգսյանի կաբինետում։ Սա իսկույն տեղից վեր է կենում, մի քանի քայլ առաջ գալիս ու սկսում. «Մեծարգո պարոն Կոլումբոս...»։ «Ախր ես Կոլոմբիեն եմ, իսկ Կոլումբոսը Ամերիկան հայտնագործողն է», հուսահատ առարկում է ինքը։ «Այո, Ամերիկա... գիտեմ, լսել եմ, ախպերըս ընդեղ բիզնես ունի», ժպտում է Սերժ Սարգսյանը եւ շարունակում. «Դուք երեւի արդեն տեղյակ եք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Համենայն դեպս` առայժմ»։ Այս խոսքերի վրա սենյակ են մտնում մի քանի սափրագլուխներ ու լուռ շրջապատում իրեն, իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է. «Փաստորեն, ձեր որոշումից է կախված` Հայաստանում քաղբանտարկյալներ կլինե՞ն, թե ոչ»։ Սափրագլուխները գրպաններից հանում են պլասկագուբցիները եւ ավելի մոտենում։ Ինքը փորձում է ճչալ, բայց զգում է, որ ժամանակավորապես ձայնից զրկվել է...
Արթնանում է հունվարյան նստաշրջանում։
ՉԻ
Si vis pacem, para bellum
աաա, էսի վերջն ա, չնայած 2001 թվի ա.
-------------------------------------------------
Ռոբերտ Քոչարյանը ծանր հիվանդանում է: Բժիշկները պարզում են, որ բուժման միայն մի ձեւ կա. հիվանդը պետք է որձ մրջյուն ուտի: Մարդիկ են ուղարկում` որձ մրջյուն ճարելու: Ի վերջո մեկը բերում է:
- Իսկ ինչպե՞ս իմացար, որ որձ է,- հարցնում է նախագահին կից մրջյունների գծով խորհրդականը:
- Գնացի, հավաքեցի բոլոր մրջյուններին եւ հայտարարեցի, որ նախագահը հիվանդ է: Մեկը պատասխանեց...
Հարց: Ի՞նչ պատասխանեց մրջյունը:
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 21.01.2009, 23:18:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Dragon (30.01.2009), Morpheus_NS (30.01.2009), Sona_Yar (24.02.2009), Yellow Raven (21.01.2009), Լեո (19.02.2009)
նույն ձևով կարելի ա 2008-ի տարբերակը սարքել![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Բարե՜վ ձեզ, տղանե՜րՄԵՐ ԳՅՈւՂԱՑԻ ՀԱՐՍՆ ու ՄԻՊ Արմենը
Մեր գյուղում մի հարս կար, նա իր սկեսրայրին ոչ մի անունով ու ոչ մի տերմինով չէր դիմում, այսպես օդում խոսում էր նրա հետ: Մի անգամ այնպես է պատահում, որ սկեսրայրը հանդի հացը մոռացած` դուրս է գալիս` գնալու հանդ: Սկեսուրը մի 10 րոպե հետո նկատում է ու ասում` այ հարս, մի էս հացը տար-հասցրու: Հարսը վազում է, համարյա հասնում է սկեսրայրին, բայց քանի որ ոչ մի բանով չէր դիմում, շարունակում է նրա ետեւից արագ- արագ գնալ ու այսպես հասնում է մինչեւ հանդ ու երբ վերջապես հասնում է սկեսրայրին` արդեն շնչակտուր, ու երբ հացը պարզում է նրան, սկեսրայրը դարդի մեջ է ընկնում, ասում է` այ որդի, բա դու մեղքը չե՞ս, որ էսքան վազել ես, լավ, չես ուզում "պապա" ասես, գոնե ասա` "այ շուն, այ գել", մի բան ասա: Մարդու իրավունքների պաշտպանը տարբերվում է մեր գյուղացի հարսից նրանով, որ ՄԻՊ Արմենը կամ նախկինում` Դոլար Արմենը քաղբանտարկյալներին չնայած քաղբանտարկյալ չի ասում` իշխանությանը տված երդման համաձայն ու իշխանության ահից, ու ամաչում է նաեւ ամբաստանյալ ասի ու վերջնական բացահայտվի եւ դրա համար հեռուստահաղորդման ժամանակ քաղբանտարկյալներին անվանեց "տղաներ": Դե լավ է գոնե, որ, ինչպես ինքն է ասում` դատարանի որոշմանը սպասելիս հարսի օրը ընկած չի, գոնե մի բառ գտել է քաղբանտարկյալներին կոչելու համար, օդում չի խոսում: "Տղաները" վատ բառ չէ` "Ո՞ւր եք, տղաներ, որ ելաք մարտի ..." իմաստով:![]()
Si vis pacem, para bellum
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ:
Մինչ այսօրվա նիստը` Հովիկ Աբրահամյանը ՀՊՏՀ խորհրդի անդամ էր: Աբրահամյանի թեկնածությունը առաջադրել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը: Փակ գաղտնի քվեարկության ժամանակ Աժ նախագահի օգտին միաձայն քվեարկել են խորհրդի 27 անդամները:
Նշենք,ո ր ԵՊՀ-ի խորհրդի նախագահն էլ Սերժ Սարգսյանն է
Mephistopheles (07.02.2009)
Նաեվ ԵՊՀ խորհրդի անդամ է, ցուցակում էլ 2-րդ տեղը: Հլը ՍՍ կարում ա, առանց շպառգալկի, ճիշտ ա անկիրթ տնավարի, բայց խոսել: Ժողը ավելի թշվառ վիճակում հայտնվեց: Ունեցավ նախագահ, որը անգամ գրածը չի կարողանում կարդա: Ինչ խղճուկ ա մեր իրականությունը:
հ.գ. Էհ ականջդ կանչի ...., ինչ լավ ա մենք էլ անդամ չենք:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Մնաց՝ դառնա լողափնյա վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ:
DIXIcarpe noctem
Morpheus_NS (07.02.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ