Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ընտրակաշառքը հանցագործություն ա։ Եթե մյուս սաղ դետալները, մյուս ընտրախախտումները դնես մի կողմ ու վերցնես մենակ Նիկոլի ասածը, որ ընտրակաշառքը վերցրել ու ընտրել են, արդոն բավարար ա, որ ասես լեգիտիմ չեն։

Իակ իրականում ընտրախախտումների հսկայական բում ա եղել։ Ու նիկոլի տղերքն էլ են դա ընդունում մասնավոր զրույցներում, հրապարակային ուրիշ բաներ ասում։


Նենց որ ազնվությունը պահանջում ա միայն մի բան՝ հայտարարել, որ իշխանությունը լեգիտիմ չի։ Կարող ես հայտարարել ու համակերպվել էլ վիճակին, բայց արձանագրումը ՊԱՐՏԱԴԻՐ է ու ՄԻԱԿ ազնիվ տարբերակն ա։



Sent from my A0001 using Tapatalk
Չուկ «լեգիտիմ»-ը չնայած բառիս արմատով իմաստայնորեն օրինականության հետ կապ ունի, բայց նրբություններ կան :Ճ
Ամեն ապօրինի ընտրություն չի, որ ոչ-լեգիտիմ է։ Կարող ես ասել՝ ընտրությունները ապօրինի էին, բայց լեգիտիմ, որովհետև էդ ապօրինություններից ժողովուրդը ընդհանուր կարծես թե դժգոհ չի եղել ու ժողովուրդն ինքն իր հոժար կամքով է մասնակցել ապօրինություններին (մարդիկ հոժարակամ կաշառք են վերցրել, հարևաններին ու բարեկամներին ախպերական տարել ընտրել են տվել, վերջիններս ախպերական համաձայնվել են և այլն)։
Մի խոսքով «լեգիտիմ» ու «ապօրինի» իրար համարժեք չեն ու առաջինը դիտմամբ է օգտագործվում երկրորդի փոխարեն, կամ էլ կարդա, որ գլուխդ չցավացնեմ։