Հարգելի ակումբցիներ:
Ունեմ մի իդեա, որը ակումբցիների համատեղ ջանքերով հնարավոր է դառնա քաղաքական անեդոտի հիմք:
Խոսքս էն երևույթին է վերաբերվում, երբ Հայաստանում ամեն մի նոր ընտրություններից հետո զանազան արևմտյան կառույցներ դեպի ժողովրդավարություն մեկ քայլ առաջ են որակում դրանք ու հետն էլ թեթև ձեռքով լեգետիմացնում են դրանց արդյունքները:
--------------------
Պատկերացրեք հետևյալը:
Ինչ որ մի ցեղի վոժդ հինգ տարին մեկ հայտարարում է նոր վոժդի ընտրություններ:
Առաջին անգամ մինչև էդ ընտրությունները սպանում և ուտում է բոլոր մրցակիցներին և նրանց համախոհներին, ապա անցկացնում այդ ընտրությունները և իհարկե- հաղթում:
Կառույցները շնորհավորում են որոշ վերապահումներով , ակնկալելով մյուս ընտրություններից առաջընթաց :
Հինգ տարի անց- նոր վոժդի ընտրություններ :
Էս անգամ վոժդը, ի ընդառաջ արևմտյան կառույցների, մինչև էդ ընտրությունները սպանում և ուտում է ոչ բոլոր մրցակիցներին, այլ միայն նրանցից ամենաուժեղներին, իսկ նրանց համախոհներին նախ բռնաբարում է, ապա սպառնում սպանել և ուտել, եթե ճիշտ չընտրեն: Այնուհետև անցկացնում այդ ընտրությունները և իհարկե- հաղթում:
Կառույցները շնորհավորում են որոշ վերապահումներով , դեպի ժողովրդավարություն մեկ քայլ առաջ են որակում դրանք ,ակնկալելով մյուս ընտրություններից առաջընթաց :
Հինգ տարի անց- նոր վոժդի ընտրություններ...
______________
Կարելի է էս իդեան դարձնել քաղաքական անեդոտ, հարգելի ակումբցիներ, փորձեք...