User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

    Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ՝ Նոր տարվա առաջին օրերին, իսկ զրուցակիցներն ըստ երեւույթին Երեւանի Կենտրոն համայնքի շարքային քաղաքացիներ են: Զրույցը հետաքրքիր է այնքանով, որ անմիջականորեն վերաբերում է թիվ 10 ընտրատարածքում տեղի ունենալիք ընտրություններին, ու երեւի նաեւ դա է պատճառը, որ այն խնամքով գաղտնալսվել եւ սղագրվել է: Այսպես թե այնպես, գաղտնալսված այս հեռախոսազրույցը, կարծում ենք, կարող է որոշակի պատկերացում տալ տեղի ունեցած «ընտրությունների» եւ այդ գործընթացի ստվերային մեխանիզմների մասին: Ինչեւէ. ներկայացնում ենք զրույցի սղագրությունը՝ բնականաբար, մասնակի կրճատումներով:

    - Ալո՛: Բարի օր, ախպերըս:

    - Քոնն է՜լ, քոնն է՜լ, ուրախ տարի ըլնի՜...

    - Էս աչքիս դու լրիվ խորացել ես, ախպերըս: Լավ անցկացրի՞ք:

    - Հլը շողուլի չեմ գալիս: Դո՞ւք ոնց անցկացրիք:

    - Ինձ էս Նոր տարին լրիվ դզեց, ախպեր:

    - Ի՞նչ մոմենտով:

    - Դե էս ընտրությունների մոմենտով, ախպեր: Նոր տարվա տակ ահագին փող կպցրինք: Բերին նաղդ տվին, ասին էն խշշշ... խշշշ...-ին պտի անցկացնեք: Նենց որ, ճոխ Նոր տարի արինք, ապե:

    - Չոռնին տվե՞ց:

    - Տո չէ, այ ախպեր, էնի մարդ ա ման գալի փող պոկի, էնի փող տվող ա՞: Վոբշմ, տվողը տվեց: Նենց որ, թաղի տղերքին հավքի, ամսի տասին գործ կա:

    - Ի՞նչ գործ:

    - Լցելու:

    - Ախպեր, ընձի քիչ լից, գլուխս տրաքում ա...

    - Քվեաթերթիկի մասի՛ն եմ ասում, արա, քո ուշքն ու միտքը արաղն ա:

    - Չջոգի, ախպեր, ուրեմն ես բանուգործ թողած՝ էդ ազիզ օրով պտի գամ էդ խշշշ... խշշշ...-ի համար վիզ դնե՞մ:

    - Ի՞նչ կապ ունի ում համար, ախպեր: Ինքը շեֆի մոտիկն ա, ուրեմն էդ գործը պտի արվի:

    - Մի խշշշ... խշշշ... էլ շեֆն ա, էլի, խշշշ... խշշշ.. խշշշ... Բա ասում էր սրանից հետո չեսնի ընտրություն ենք անելո՜ւ, օրենքով ենք շարժվելո՜ւ...

    - Տենց բան ա ասե՞լ:

    - Տելեվիզըրով եմ լսել:

    - Ուրեմն վրեքս կայֆավատ ա էղել, կամ էլ էդ օրվա դոզան շատ ա էղել: Բայց էդ կապ չունի, մեզ ինչ ասել են՝ էն ենք անում:

    - Նիսյա՞:

    - Խի՞ նիսյա, ախպեր: Եթե խփոցի էթա, փող են տալու:

    - Ինչքա՞ն:

    - Նայած խփոցիին: Եթե հասցնես շուտ էթաս գործ տաս, որ քեզ են խփել, դվայնոյ են վճարելու:

    - Բա շո՛ւտ ասա, ապե: Ես նաղդ էթամ էն գլխից գործ տամ, հետո՛ իջնեմ տեղամաս: Ո՞ւմ վրա եմ գործ տալու:

    - Ցուցակը էն խշշշ... խշշշ...-ի մոտ ա:

    - Վոբշմ, կպավ, ախպեր: Էրեսիս կապույտ ներկ-բան պետք ա՞ քսեմ:

    - Շտաբում կա: Բայց նայի շատ չքսես, թե չէ էն Չոռնին կիմանա, թե վրեն կայֆեր ես բռնում:

    - Հա, լավ, առաջին անգամը չի: Դե լավ, ես էթամ տղեքին ասեմ, որ պատրաստվեն: Կզանգվենք:

    - Հաջող:

    Այս գաղնալսումը, կարծում ենք, լրջորեն կհետաքրքրի իրավապահներին եւ կօգնի է՛լ ավելի օպերատիվորեն արձագանքել թիվ 10 ընտրատարածքում արձանագրված միջադեպերին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nareco (16.01.2010), Rammer (15.01.2010), Yellow Raven (15.01.2010), Արևածագ (02.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •