User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Գարեգին Բ-ն մտնում է հանրապետական

    Երկուշաբթի առավոտյան Էջմիածնի մամլո ծառայությունը տարածեց հաղորդագրություն առ այն, որ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն /այսուհետ Գ. Բ./ հայտ է ներկայացրել հանրապետական կուսակցություն միանալու վերաբերյալ: Մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է` “Աստվածաբանական խորհրդի վերլուծության արդյունքում, մեր կառույցը գտել է լիարժեք ներդաշնակություն աստվածաշնչի և այն սկզբունքների հետ, որոնք դրված են ՀՀԿ-ի հիմքում: Ամեն:”

    Հայտարարությանը հետևեց Գ. Բ.-ի մամլո ասուլիսը, որտեղ նա սպառիչ բացատրեց իր վճռական քայլը. “… ահա թե ինչու ես որոշեցի միանալ այս կուսակցությանը: Ամեն,” պարզաբանեց Օծությունը /տեխնիկական պատճառներով մեր թխթակիցը ներկա չէր ասուլիսի առաջին մասին, ինչի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը/:

    Ելույթից մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ նման դիմումներով հանդես են եկել նաև Արարատյան և Շիրակի թեմի առաջնորդները, որոնք ավելի մանրամասն հիմնավորեցին հոգևոր խավի հետաքրքրությունը ՀՀԿ գաղափարախոսությամբ: Միասնական մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվեց. “…հիմնականում սրանք են պատճառները, որոնք ակնհայտ ենք դարձնում մեր անդամակցության անհրաժեշտությունը ՀՀԿ-ին: Ամեն,” ասացին առաքելական պաշտոնյաները /մեր թղթակցին պատուհասեց ևս մեկ տրասպորտային խնդիր, որի համար ներողություն ենք խնդրում:/

    Իսկ ասուլիսի վերջում նրանց միացավ նաև Լոռվա թեմի առաջնորդը, որը ակնհայտ օրինակի վրա ցուցադրեց եկեղեցու և ՀՀԿ-ի մերձեցման կարևորությունը, նշելով. “…հուսով եմ հիմա ամեն ինչ ընկավ իր տեղը: Ամեն” /Ներողություն ենք հայցում մեր նախկին լրագրողի անփութության համար, որի հեռախոսի զանգը անպատեհ պահի խանգարեց լսել պարզաբանման մի փոքր հատված/:

    Այս նորությունների շարքը մեծ աշխուժություն առաջացրեց քաղաքական դաշտում: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը. “Կարծում եմ Օծությունը /Գ. Բ.-ն/ սպառիչ պարզաբանում է ներկայացրել: Ես միայն ավելացնեմ, որ մենք ողջունում ենք եկեղեցու խոհեմ դիրքորոշումը: Իհարկե մենք փոքր երկիր ենք և ունենալ երկու կրոն` առաքելական և ցեղակրոն, միառժամանակ գուցե այդքան ճիշտ չէ ազգային միաբանության տեսանկյունից:”

    Հիշեցնենք, որ հայտարարություններից ընդամենը մի քանի օր առաջ ՀՀԿ էր անդամակցել նաև պետական կրկեսի տնօրեն Սարգիս Պավլիկյանցը, Երևանի Ջրմուղի մի շարք ղեկավար անձիք, երևանի մետրոպոլիտենի տնօրենը և մի շարք պարի պետական համույթի այրեր: Այս կառույցներին միացավ նաև բուսաբանական և կենդանաբանական այգիների աշխատակազմը, որի ասուլիսի ժամանակ մանրամասն բացատրվեց քայլի կարևորությունը. “…և այսպես մենք որոշեցինք միանալ ՀՀԿ-ին:” /այս անգամ բացատրությունը մեջբերվել է ամբողջությամբ/:

    Ի դեպ ՀՀԿ-ն ստանում է անդամակցության հայտեր նաև Սփյուռքից և միջազգային կառույցներից: Շարմազանովը ակնարկեց, որ “ստացվել է նաև դիմում Միացյալ ազգերի կազմակերպության ղեկավարներից, սակայն նրանք այնպես ել չկարողացան հստակ բացատրել ՀՀԿ-ին միանալու հիմքերը, ինչի պատճառով ստիպված էինք մերժել նրանց հայցը:”
    www.armcomedy.com
    Վերջին խմբագրող՝ Norton: 07.12.2009, 21:19:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (10.12.2009), Rammer (07.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •