Lion (03.04.2015)
Դե հա, իհարկե, ինչպես գրեթե միշտ Ժառանգության անլուրջ մոտեցումն առկա է, բայց, ըստ իս իհարկե, այդ ամենը ամենևին էլ չի նշանակում, որ այդ հողերը մերը չեն: Իր հերթին, իհարկե, համաձայն եմ, որ նման քարտեզներով ոչ հող են հետ տալիս, ոչ էլ լուրջ մի որևէ հարց լուծում, նման քարտեզներն ավելի շատ պետք են "ազգային գերնպատակ" ձևավորելու ու ազգի արժեքային համակարգի մի որևէ տարր ճշգրտելու համար...
Մի խոսքով - ուրախ եմ, որ ամեն դեպքում այս հարցը բարձրացվեց, թեև նույնիսկ թերություններով, հուսով եմ ապագայում ավելի հիմնավորված քարետզներ ի հայտ կգան
Հ.Գ. Կարող է իրոք Զարուհին այս ֆորումում ինկոնգնիտո գրանցված է կամ էլ գոնե մեկ-մեկ կարդում է այստեղի մեր գրառումները...?![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 03.04.2015, 13:58:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան, ես քաղաքական հումոր թեմայում էի դրել էդ մառազմը, բայց իրան ավելի սազական կլիներ քաղաքական ողբ խորագիրը։ Պատմական արդարութուն տիպի արտահայտություններն ու գաղափարները լավ բան են, քանի դեռ իրատեսական են, քանի դեռ չեն վերածվել խոչընդոտի։ Մենք, ցավոք, սովորել ենք անցյալով ապրել, առաջ չնայել, մինչդեռ ներկայումս կարիք, անհրաժեշտություն ունենք մեր երկրի, պետության ապագայի մասին մտածելու, այլ ոչ թե հերթական դատարկամիտ, ուտոպիստսկան ցնորամիտությամբ ջայլամային քաղաքականությամբ զբաղվելու։ Մենք մեր էս մի թիքա երկիրը, պետությունը չենք կսրողանում պահել, զարգացնել, մարդկանց համար հարմար ու գայթակղիչ դարձնել, մենակ կարողանում ենք սենց անոռուգլուխ նախաձեռնություններ սկսել։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն (04.04.2015)
Չկա սենց բան: Պաշտոնական հաղորդագրություն Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության կայքից
Ինչու՞ է աղմկում Անալիտիկը
Ամբողջ Հայաստանը, համայն հայությունն ու ողջ առաջադեմ մարդկությունը հպարտացած-հիացած էր ապրիլ 12 կիրակիով, և միայն Անալիտիկն էր կիկոսամայր դարձած վարկածա-հարցախեղդ եղել ու անասելի նեղվել իր խորն ու լիքը անալիզներից՝ բա որ հանկարծ ռեփերին ու իր երկրպագուներին մի բան պատահեր... Բա ու՞ր էին Արմեն Երիցյանն ու իր փրկարարները, ինչի՞ են նրանք ՀՀ բյուջեից այդչափ ֆինանսավորում ստանում, ինչու՞ են այդքան շատ գովաբանվում ու փառաբանվում: Հետո անթաքույց մաղձով մի երկու շրջան պտտվում են Արմեն Երիցյանի շուրջ՝ էդ ո՞նց ա պատահում, որ անձամբ էլ ես մարդկանց փրկում և հաջողված կադրերով հայտնվում ԶԼՄ-ներում: Իսկ այս դեպքում՝ մարդիկ ստիպված իրենց ուժերով փրկվեցին:
Վերնագիրն էլ դրել են ՝ Ո՞վ փրկեց Քանյե Ուեսթին
Ա′յ հարգելի ու անտեղյակ Անալիտիկ:
Տեղեկացնեմ ձեզ, որ փրկարարներն այդ օրը հերթապահություն էին իրականացնում երեք ֆրոնտով՝ օդում, ջրում և ցամաքում: Մեր թռչող սարքերը՝ օդաչուավոր և անօդաչու, աչալուրջ հսկում էին լճամերձ ու հարակից տարածքները, և առաջին իսկ վտանգի դեպքում մեր պարաշյուտիստները պատրաստ էին երաժշտության խրոխտ հնչյունների ներքո իջնել պարահրապարակ, բայց ինչպես ցույց տվեցին վերևից կատարված նկարահանումները, դրա անհրաժեշտությունը չեղավ:
Լճի հզոր ալիքներն ու կոհակները դժվարությամբ էին քողարկում մեր փրկարարական սուզանավերի փողփողացող դրոշները, տասնյակ ջրասուզակների օգնության պատրաստ ջլապինդ բազուկներն ու ոսկեզօծ անալիտիկ պաստառները՝ խեղդվողների փրկությունը հենց իրենց խեղդվողների ձեռագործն է /ուշադիր հետևեք թռչող սարքից կատարված նկարահանումներին/:
Եվ, վերջապես, ամբողջ ափով մեկ հերթապահում էին մեր կամավոր հրշեջ-փրկարարները՝ աղջիկներ և տղաներ, մեր փողային նվագախումբն ու նույնիսկ մեկ կին ատամնատեխնիկ: Իսկ բեմին կից շտապ օգնության ավտոմեքենայի մեջ տեղավորվել էր երեք հրշեջ մեքենա, այն դեպքի համար, եթե հանկարծ անալիզներից խենթացած ոմն անհայտը կամ շատ հանրահայտ մեկը որոշեր հրկիզել լիճը:
Մի բաժակ լճում փոթորկի կայֆ որոնող և սեփական անալիզներից ծանր հոգեվիճակում հայտնվող պատվերով համերգի անսլուխ սազանդարներ, ինչքան հնարավոր է ձեզ հեռու պահեք փրկարարներից: Ափսոս եք, ևս մեկ նման քայլ ու վերջնականապես կվարկաբեկվեք: Այլևս ոչ մի անհատ ու կառույց, որտեղից էլ որ ֆինանսավորվի, ձեր փորած փոսից ձեզ չի հանի: Գրելուց առաջ մի քիչ անալի′զ արեք, էլի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինչ «hզոր հակահարված»... էլ չեմ ուզում մեծանալ, դառնալ փրկարար, վերջ![]()
Այո, այո
Այ էս նյութին են արձագանքել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հրապարակախոս. «Թուրքիան քանդվելու է»
Եթե առաջիկա երեք տարիների ընթացքում Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա ըստ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի, կկործանվի։
«Ինչպես Թուրքիան վերացրեց մի ամբողջ ազգ եւ յուրացրեց այդ ազգի պետությունը, նույն Հայկական հարցի պատճառով քանդվելու է Թուրքիան»,- այսօր նման կարծիք հայտնեց նա։
Հրապարակախոսը մեծ հպարտությամբ նշեց, որ ապրիլի 24-ին ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված. «Ոչ մեկի քթից արյուն չեկավ եւ ոչ մեկի ոտքը չկոտրվեց, ինձ միշտ մեղադրել են իշխանամետ լինելու մեջ, սակայն ես պետականամետ մարդ եմ»։
Մերուժան Տեր- Գուլանյանը իր գիտակցական կյանքում առաջին անգամ այս տարի զգացել է, որ ապրիլի 24-ը սգի օր չէ, այլ հաղթանակի։
![]()
Քանի որ «քաղաքական ողբերգություն» թեմա չունենք, ստեղ եմ դնում.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ