ԱԺ մեծամասնական կարգով պատգամավոր դառնալու համար թիվ 8 ընտրատարածքում 3 թեկնածու է առաջադրվել:
Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը:
Պատգամավորի թեկնածուներն են նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Կորյուն Նահապետյանը (երկուսն էլ անկուսակցական) եւ
Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Հանձնաժողովի նախագահը առաջադրված թեկնածուների անունները երեկ ներկայացրել է ԿԸՀ-ին:
Նշենք, որ պատգամավորի թեկնածու առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն էր:
Թիվ 25 ընտրատարածքում էլ պատգամավոր դառնալու համար առաջադրվել են 4 հոգի' Մխիթար Հարությունյան (ԲՀԿ), Արթուր Հովհաննիսյան, Մհեր Հայրապետյան եւ Մուշեղ Հարությունյան' 3-ն էլ անկուսակցական:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի (թիվ 8 ընտրատարածք) եւ Սասուն Միքայելյանի (թիվ 25 ընտրատարածք) պատգամավորական աթոռները թափուր էին մնացել այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն սեպտեմբերի 15-ին զրկեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Հակոբ Հակոբյանին եւ Սասուն Միքայելյանին մանդատներից' պատճառաբանելով, որ ուժի մեջ են դատավճիռները:
Մինչեւ նոյեմբերի 1-ը թեկնածուները պետք է գրանցվեն, իսկ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 6-ին:
Էջանիշներ