User Tag List

Էջ 71 199-ից ԱռաջինԱռաջին ... 216167686970717273747581121171 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,051 համարից մինչև 1,065 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

  1. #1051
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իր հարցազրույցներից մեկում նախարարը (Արմեն Աշոտյան) կեսկատակ ասել է, թե ԱԺ-ում իր բակալավրիատն է անցել, քանի որ այնտեղ աշխատել է չորս տարի:
    Աղբյուր՝ Երկիր

    Դե եթե ԱԺ-ն բակալավրիատն է, ուրեմն նախարարությունը մագիստրատուրան է, իսկ քանի-որ մագիստրատուրան Հայաստանում 2 տարի է, իսկ Աշոտյանը նախարար է 2009-ի մայիսից, ուրեմն իրան մնաց կես տարի: Իհարկե դեռ հայտնի չի, թե հետագայում ինչ կանի պարոն Աշոտյանը, գուցե դիմի Ասպիրանտուրա, գուցե նրան կզորակոչեն, իսկ հնարավոր է ու բազմահազար ավարտած ուսանողների պես կհամալրի գործազուրկների մեծ բանակը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.12.2010), Jarre (08.01.2011), Mark Pauler (03.01.2011), murmushka (21.12.2010), Rammstein (20.12.2010), Tig (21.12.2010), Երվանդ (24.12.2010), Ձայնալար (21.12.2010)

  3. #1052
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր տեղի կունենա «Աիդա» օպերայի պրեմիերան
    23/12/2010 | ԼՐԱՀՈՍ
    Այսօր օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում կներկայացվի իտալացի կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերան: Ներկայացումը ֆինանսավորել է «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը, որը 217 միլիոն դրամ է տրամադրել: «Աիդան» կներկայացվի դեկտեմբերի 23-26-ը` իտալացի բեմադրիչ Մարիո Կորադիի մեկնաբանությամբ: Պրեմիերային կմասնակցեն Վիեննայից հրավիրված սոպրանո Հասմիկ Պապյանը եւ Մյունխենից ժամանած տենոր Գեորգի Օնիանին: Ներկայացման զանգվածային տեսարանների բեմականացմանը մասնակցել է նաեւ ոստիկանական ակադեմիան:

    Հրապարակ

    Հրավիրված են մի շարք նախարարներ և պաշտոնյաներ նստելու Սերժ Սարգսյանի կողքի աթոռին… օպերայի կոորդինատորն է Կնդոն որն անձամբ կուղղեկցի պաշտոնյաների իրենց աթոռին…

    մյուս տարի հյուրախաղերով Հայաստան կայցելի հանգուցյալ Լուչիանո Պավարոտտին, որի համերգին ներկա կլինի Սերժ Սարգսյանը ու կնստի իր իսկ կողքին… նրան իր տեղը կուղղեկցի Կնդոն…

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.12.2010), Jarre (24.12.2010), Moonwalker (24.12.2010), murmushka (24.12.2010), Norton (24.12.2010), Արևածագ (24.12.2010), Երվանդ (24.12.2010), Թամարա (04.01.2011), Հարդ (24.12.2010), Մանուլ (01.01.2011), Տրիբուն (25.12.2010)

  5. #1053
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հումորի տեսակետից Չառլի Չապլինը ղալաթ ա արել (եթե չասենք "ինչ ա կերել") Արթուրի մոտ … Շնորհավոր Նոր Տարի, կամ ինչպես "սփյուռքում" կասեին, "ուրախ նոր տարի ունենաք"



  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.12.2010), Norton (29.12.2010), Թամարա (04.01.2011), Ձայնալար (28.12.2010)

  7. #1054
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավոր Ամանոր Եվ Սուրբ Ծնունդ

    Սերժ Սարգսյանի Ուղերձը

    Հարգելի ժողովուրդ։ Նախքան ուղերձիս բուն տեքստին անցնելը նախ մի հատ ուզում եմ ճշտել՝ էսքան օպերատորները ստեղ ի՞նչ գործ ունեն, էս ի՞նչ բան ա։ Ոնց որ օլիգարխների թիկնապահներ լինեն, ես իմաստը չեմ հասկանում։ Թող մի օպերատոր ձայնագրի, ձայնագրությունը բաժանի մյուս հեռուստաընկերություններին, եղա՞վ։ Այլեւս չեմ հանդուրժելու։

    Հիմա անցնենք բուն ուղերձին։ Անցնող տարին, անշուշտ, Հայաստանի համար դժվարին մաքառումների... էս ո՞վ ա գրել էս տեքստը, էս ի՞նչ բառեր են... այլեւս չեմ հանդուրժելու։ Ուրեմն՝ դժվարին մաքառումների եւ ձեռքբերումների տարի էր։ Մեզ հաջողվեց պատվով դուրս գալ ճգնաժամից եւ բռնել կայուն զարգացման ուղին։ Անցնող տարում Հայաստանի ժողովրդի կենսամակարդակն էապես բարձրացավ... Էս ո՞վ ա գրել էս ախմախ տեքստը... բարձրացավ շուրջ 4 տոկոսով։ Իհարկե, այս ոլորտում դեռեւս անելիքներ կան, եւ մենք չպետք է սահմանափակվենք ձեռք բերածով։ Այժմ անդրադառնամ արցախյան հիմնախնդրին։ Անցնող տարում մենք վերահաստատեցինք մեր այն դիրքորոշումը, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական բանակցություններին, բայց կան սկզբունքներ, որոնցից ետ չենք կանգնելու ոչ մի դեպքում։ Մասնավորապես, Հայաստանը երբեք չի համաձայնվի կարգավորման այնպիսի տարբերակի, որով նախատեսվում է վերադարձնել յոթ շրջաններից ավելին։ Հայ ժողովրդի ութհազարամյա պատմության ընթացքում չի եղել մի դեպք, որ մենք յոթ շրջանից ավելի վերադարձնենք։ Իսկ եթե այլընտրանքը պատերազմն է, մենք պատրաստ ենք դրան։

    Հիմա՝ ներքաղաքական իրավիճակի մասին։ Անշուշտ, մենք շարունակելու ենք կադրային բարեփոխումները։ Ես ձեզ հավատացնում եմ, որ 2011-ին եւս 7-8 նախարարներ չափալախելու են իմ աշխատակազմի ներկայացուցչին։ Մենք մեր կոալիցիոն գործընկերներին արդեն առաջարկել ենք ներկայացնել չափալախողների ցուցակը։ Համոզված եղեք՝ ոչ մեկն անպատիժ չի մնալու։

    Հարգելի ժողովուրդ։ Անցնող տարին, անշուշտ, ծանր էր նաեւ աշխարհասփյուռ հայության ֆինանսական ներուժի արդյունավետ օգտագործման առումով. Պզոյի գործը ծանրագույն հարված հասցրեց հայկական աշխարհի ձեւավորման գաղափարին։ Բայց մենք լիահույս ենք եւ հավատով ենք նայում ապագային։ Այնպես որ՝ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Զապիս էղա՞վ, այ համբալ։


    Լեվոն Տեր-պետրոսյանի Ուղերձը

    Մեծարգո ժողովուրդ, պատվարժան հայրենակիցներ։ Իմ այս ամանորյա ուղերձով ես կփորձեմ ամփոփել անցնող տարին եւ ներկայացնել Հայ Ազգային Կոնգրեսի անուրանալի նվաճումները, բայց նախ թույլ տվեք փոքրիկ վերլուծություն կատարել քաղաքական դաշտում շրջանառվող վերլուծությունների վերաբերյալ։

    «Ուղերձ» եզրույթն ինքնին ենթադրում է որեւէ ծանրակշիռ քաղաքական ուժի կամ վերջինիս անվիճելի առաջնորդի պատգամը տվյալ աշխարհաքաղաքական միավորի ազգաբնակչությանը, ինչն իր հերթին նշանակում է, որ որպես ամանորյա ուղերձ՝ արժեվորման ենթակա է բացառապես ի՛մ ուղերձը։ Սա, ի դեպ, ոչ թե վերլուծություն է, այլ ընդամենը ներքաղաքական իրավիճակի պարզ կոնստատացիա։ Արդ, ի՞նչ ունեցանք մենք անցնող տարում։ Ավազակապետական բուրգն, անշուշտ, փլուզվեց ¥չորս անգամ¤ եւ այսօր էլ շարունակում է փլուզվել։ Սա է, մնացածը սովորական էվֆեմիզմ է։ Եվ քանի որ այսօրվա հանրահավաքը ոչ միայն հուժկու է, այլեւ ¥ինչպես եւ ես կանխատեսել էի մեկուկես տարի առաջ¤ վճռական, թույլ տվեք Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ որեւէ նոր բան չավելացնել, այլապես մեր քաղաքական ընդդիմախոսները կարող են օգտվել առիթից եւ կիրառել մարտավարական այն հնարքը, որը միջազգային դիվանագիտական լեզվով կոչվում է պրոֆանացիա։ Եվ ուրեմն՝ մեր ամանորյա ուղերձը մնում է նույնը. պայքար, պայքար մինչեւ վերջ։ Շնորհավոր Ամանոր, եւ բարի երթ։ Երթի վերաբերյալ մանրամասները կներկայացնի Լեւոն Զուրաբյանը։

    Ռոբերտ Քոչարյանի Ուղերձը


    Հարգելի ժողովուրդ։ Վերջին շրջանում ես մի թեթեւ բացակայել եմ հանրապետությունից, բայց դա չի նշընակում, թե չեմ հետեւել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Ինչպես նշել է Մաքիավելին, դու պիտի հետեւես, թե չէ իրե՛նք քեզ կհետեւեն։ Հի-հի-հի... Ուրեմըս՝ Լուժկովի մասին։ Սաղ սուտ ա։ Ուրեմըս՝ չորս միլիարդի մասին։ Սաղ սուտ ա։ Բայց Պուտինի հետ հանդիպել եմ։

    Հարգելի ժողովուրդ։ Անցնող տարին անձամբ ինձ եւ իմ չափազանց առաքինի ընտանիքի համար ֆինանսական տեսանկյունից բարեհաջող էր։ Դատի ենք տվել չորս թերթերի, որոնց արդյունքում վաստակել ենք զգալի գումար, ինչի շնորհիվ էլ կարողացել ենք Աֆրիկայում որսով զբաղվել։ Բայց եթե ձեզ հետաքրքրում է այն հարցը, թե արդյո՞ք պատրաստվում եմ վերադառնալ մեծ քաղաքականություն, ապա ասեմ ձեզ, որ էս ազիզ օրով չարժի վատ բաների մասին խոսել։ Դե հիմա պատահեց՝ պատահեց, հայ ժողովուրդը շատ ավելի ծանր փորձությունների միջով է անցել։ Մի խոսքով, ձեր թազա տարին շնորհավոր։

    Տիգրան Սարգսյանի Ուղերձը

    Բարեւ ձեզ, սիրելի հայրենակցիներ։ Ես այսօր պիտի ուղերձով հանդես գամ, եւ, որպես հանրապետության վարչապետ ¥գեղեցիկ է հնչում, չէ՞¤, պիտի ամփոփեմ անցնող տարին։ Եվ քանի որ Հայաստանում տնտեսության զարգացման գերակա ուղղություն է հռչակված բարձր տեխնոլոգիաների կիրառումը, ես իմ ամանորյա ուղերձը կառուցել եմ այդ տրամաբանությամբ։ Ուրեմն այսպես։ Լավատեսական ամփոփում լսելու համար սեղմեք մեկ։ Տնտեսության իրական վիճակին ծանոթանալու համար սեղմեք երկու։ Օպերատորին միանալու համար սեղմեք երեք։ Իսկապես սեղմելու ցակության դեպքում զանգահարեք կոնտակտային հեռախոսահամարներով։ Եթե հեռախոսահամարը զբաղված լինի՝ մի անհանգստացեք։ Նշանակում է՝ ցանկացողների թիվը չափազանց մեծ է, ինչն իր հերթին նշանակում է, որ այս ասպարեզում անցնող տարում Հայաստանում երկնիշ աճ է արձանագրվել։

    Իսկ ինչպիսի՞ն էր Հայաստանի տնտեսական վիճակն անցնող տարում։ 2010-ին մենք կարողացանք թոթափել ոչ միայն տնտեսական ճգնաժամը, այլեւ այդ ճգնաժամի հաղթահարման մասին ավել-պակաս խոսողներին։ Անցնող տարում հայկական դրամն ամենակայունն էր, Տաթեւի ճոպանուղին՝ ամենաերկարը։ Եվ քանի որ մենք միշտ ձգտել ենք երկար եւ կայուն բաներին, թույլ տվեք այս լավատեսական նոտայի վրա էլ ավարտել ¥լավ իմաստով¤ իմ ամանորյա ուղերձը։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։

    Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը

    Թույլ տվեք իմ հայրապետական մաղթանքը հղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետնորդներին եւ նվիրյալներին։ Պրիվե՛տ։ Աստծո օրհնությամբ, անցնող տարին բարեհաճ էր Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա համեստ սպասավորների հանդեպ, զի զորացավ հավատքը ազգիս, եւ թանկացավ մոմը ճգնաժամի մոմենտով։ Եվ ամենայն բիզնեսներ, որ իրենց համեստ ունեցվածքից տասանորդը տվեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, երիցս օրհնյալ պիտի լինեն, զի կատարեցին իրենց պարտքը Աստծո եւ մարդկանց առաջին։ Ինչ վերաբերում է ֆինանսատնտեսական գործունեությանը, ապա այստեղ մենք զրոյի վրա ենք, զի որքան նվազեցին ամենայն հարսանիքներ եւ կնունքներ, այնքան ավելացան թաղումներ եւ հոգեհանգիստներ, եւ իտոգում զրո կայնանք։ 2011-ը, վստահ ենք, մխիթարություն պիտի բերի համայն հայությանը՝ Հայաստան, Արցախ եւ ի սփյուռս աշխարհի։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Բարին ընդ ձեզ։

    ՉԻ

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (01.01.2011), Moonwalker (01.01.2011), Արշակ (03.01.2011), Արևածագ (01.01.2011), Հայուհի (03.01.2011), Մանուլ (01.01.2011), Տրիբուն (09.01.2011)

  9. #1055
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պուտինը պատշգամբում կանգնած ծխում ա,մեկ էլ իրանից անկախ անձրև ա գալիս
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.01.2011), Jarre (01.01.2011), Mark Pauler (04.01.2011), Moonwalker (01.01.2011), Sagittarius (02.01.2011), Արևածագ (01.01.2011), Հայկօ (01.01.2011), Ձայնալար (01.01.2011), Նաիրուհի (07.01.2011), Ռուֆուս (02.01.2011)

  11. #1056
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակեմ արդար գործս, նոր թողարկումը

    I love my life and I celebrate it every day...

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (03.01.2011), Moonwalker (03.01.2011), Sagittarius (03.01.2011), Tig (04.01.2011), Թամարա (03.01.2011)

  13. #1057
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    շարունակեմ արդար գործս, նոր թողարկումը
    կոֆեի քսան տոկոսը

  14. #1058
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Գրառումներ
    80
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀ առաջին տիկինը մահանում է ուհայտնվում դրախտում։ Երկնքի դարպասների մոտ հանդիպում է Պետրոս առաքյալինու հանկարծակի մի մեծ պատ է նկատում նրա հետևում, որտեղ բազմաթիվժամացույցներ են կախված։
    ՀՀ առաջին տիկինը զարմացած հարցնում է.
    – Ինչի՞ համար են այն բոլոր ժամացույցները։
    Պետրոս առաքյալը պատասխանում է.
    – Դրանք ստի ժամացույցներ են։ Բոլոր հողածիններին մեկական ստի ժամացույց էկցված։ Ամեն անգամ, երբ ստում ես, քեզ կցված ստի ժամացույցի սլաքներըսկսում են շարժվել։
    – Իրո՞ք,– զարմանում է ՀՀ առաջին տիկինը։ – Իսկ ա՜յ այնտեղի ժամացույցն ու՞մն է։
    – Դա Մայր Թերեզայինն է՝ ամենաբացառիկ ժամացույցը. դրա սլաքները երբեք չեն շարժվել տեղից։
    – Իսկ այն մեկն ու՞մն է։
    – Դա էլ Աբրահամ Լինկոլնինն է։ Այդ ժամացույցի սլաքներն ընդամենը երկուանգամ շարժվել, ինչը նշանակում է, որ նա իր ողջ կյանքում ստել է ընդամենըերկու անգամ։
    ՀՀ առաջին տիկինը մտածում, մտածում է ու հարցնում.
    – Այդ դեպքում ու՞ր է ամուսնուս ժամացույցը։
    – Հը՜մ... Սերժի՞նը... Նրանն իմ սենյակում եմ տեղադրել ու օգտագործում եմ որպես առաստաղի վենտիլյատոր։

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (04.01.2011), Nadine (04.01.2011), Rammstein (09.01.2011), Sagittarius (03.01.2011), Արևածագ (04.01.2011), Մանուլ (04.01.2011)

  16. #1059

  17. #1060
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Breath of wind կրկնություն էր՝http://www.akumb.am/showthread.php/5...=1#post2067051
    Ու տարօրինակ ձևով այս մեեծ անեկդոտում, բառերի ընտրությունը և կետադրությունը իրար 90 տոկոսով նման են

  18. #1061
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու տարօրինակ ձևով այս մեեծ անեկդոտում, բառերի ընտրությունը և կետադրությունը իրար 90 տոկոսով նման են
    Ինչքան հասկացա իրա հիմքը էս բլոգն ա եղել /հեղինակն էլ ՈՒլուանան ա/: Էս մեկի հետ իդենտիկությունը 100% էր:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (03.01.2011)

  20. #1062
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան հասկացա իրա հիմքը էս բլոգն ա եղել /հեղինակն էլ ՈՒլուանան ա/: Էս մեկի հետ իդենտիկությունը 100% էր:
    Կարող է պատահել

  21. #1063
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Breath of wind կրկնություն էր՝http://www.akumb.am/showthread.php/5...=1#post2067051
    Դե հումոր է,հո իրենք չեն հորինել,շաատ հնարավոր են կրկնության բազմաթիվ դեպքեր:

    ՀՀ 1-ին տիկինը Ֆրանսիայում է:Հրաժեշտին Ֆրանսիայի նախագահը ուզում է մի Ռենո նվիրել,սա հրաժարվում է թե բա մեր երկրում ուրիշ ձև կհասկանան:
    -Դե,որ տենց ա,-պնդում է Ֆր.նախագահը,-ես էս մեքենան կվաճառեմ ձեզ 1 ֆրանկով:
    -Այ Էդ ուրիշ բան,-ասում է 1-ին տիկինը ու 10 ֆրանկանոց ա հանում:Նախագահը խառնվում է իրար,մանր չի գտնում,1-ին տիկինը ասում է.
    -Մի նեղվեք, լավ,ոչինչ ինձ 9 հատ էլ Ռենո տվեք...
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (04.01.2011), Gayl (04.01.2011), Jarre (08.01.2011), Mark Pauler (04.01.2011), Moonwalker (04.01.2011), murmushka (05.01.2011), Sagittarius (04.01.2011), Արևածագ (07.01.2011), Մանուլ (08.01.2011), ՆանՍ (17.01.2011), Տրիբուն (09.01.2011)

  23. #1064
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.01.2011), Jarre (08.01.2011), Mephistopheles (08.01.2011), Աթեիստ (17.01.2011), Երվանդ (07.01.2011), Ռուֆուս (07.01.2011)

  25. #1065
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)


    Եթե մեռնենք, զոհվենք, մի բան լինի... հանու՜ն ճշմարտությանը, ո՛չ թե ինչ-որ... ըըը... հիվանդություններից... չգիտեմ... շշշ... ը՜ը՛ըը... շաքարից, չգիտեմ ինչից կմեռնենք, կամ... ըըը.. գեմառռռոյից, կներեք, անբարոյական... մենք մեռնենք հանուն ճշտի, հանուն Աստծու, հանուն ճշմարտությանը...
    Տիգրան Կարապետիչ
    տեսահոլովակ՝ 09:12 - 09:30


    հ.գ. Ահագին մարդ ա եղել հանրահավաքին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (08.01.2011), Freeman (08.01.2011), Mephistopheles (08.01.2011), Norton (08.01.2011), Թամարա (09.01.2011), Հայկօ (09.01.2011), Ռուֆուս (08.01.2011), Տրիբուն (09.01.2011)

Էջ 71 199-ից ԱռաջինԱռաջին ... 216167686970717273747581121171 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •