User Tag List

Էջ 6 199-ից ԱռաջինԱռաջին ... 23456789101656106 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

  1. #76
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ԳԱՐՆԱՆ 17 ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

    Ստորև ներկայացվող հեռախոսային խոսակցությունն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել մարտի 1-ի ուշ երեկոյան: Զրուցակիցներն ակնհայտորեն բարձրաստիճան ոստիկաններ են, որոնք, սակայն, այդ պահին զբաղված են եղել ոչ թե հասարակական կարգի պահպանմամբ, այլ ինչ-որ հատուկ առաջադրանքով: Ստորեւ ներկայացվող գաղտնալսման տեքստում, ինչպես միշտ, անպարկեշտ արտահայտություները փոխարինում ենք խշշոցով: Եվ այսպես.

    - Ալո՛, շեֆ, ամեն ինչ նորմալ ա՞:

    - Իմ մոտ նորմալ ա, աչքիս քո մո՛տ նորմալ չի Ո՞ւր են քար շպրտողները:

    - Էդ գործը չորրորդ զվոդին ա հանձնարարված, սաղ չոտկի իրանց տեղը կանգնած` շպրտում են

    - Բա խի՞ են ուղիղ գծով շարված Զռռում ա, թող մի քիչ խառը կանգնեն:

    - Դե հիմա շեֆ ջան… Ոնց որ տրինիրովկի վախտ արել են, հիմա նույն ձեւով են անում: Համ էլ` օպերատորին հարմար ա տենց նկարելը

    - Լավ, էդ օպերատորին ուղարկի, իմոնք արդեն պիտի ձող-բան բաժանեն:

    - Չեմ կարա, շեֆ ջան: Էն… խշշշ… խշշշ…-ը տելեվիզրով ասել ա ցուցարարները ավտոյի հետեւից դուրս են գալիս, կրակում ոստիկանության վրա, նորից մտնում ավտոյի հետեւը: Հիմա պիտի տենց մի հատ կադր նկարենք, բայց ոնց որ չի կպնում…

    - Լավ, դե գոնե խանութների օպերացիան սկսենք, ինչի՞ եք ուշացնում:

    - Ասեցին մի տասը րոպե ոտներդ կախ քցեք, էն թանկանոց ապրանքները հլը չեն դատարկել:

    - Այ ախպեր, դրա վախտը չի, ստեղ էն խշշ… խշշշ…-ի ճակատագիրն ա որոշվում, ինչի՞ հետեւից եք ընկել: Խանութների օպերացիայի պատասխանատուն ո՞ր զվոդն ա

    - Չեմ իմանում, բայց ոնց որ լավ պատրաստված են: Ե՞րբ եք սկսում կրակել-մրակելը

    - Չորս-հինգ րոպեից: Թող մի քիչ էլ քար-մար շպրտեն, հետո: Բայց մեզ ասել են օդ կկրակեք:

    - Զգույշ էղեք, կռիշներում մերոնցից մարդիկ կան

    - Հա, գիտեմ: Ախպեր, իրանք որ մեզ չխփեն, մենք իրանց չենք խփի: Մի քիչ հետո… (պայթյունի եւ կրակոցների ձայներ են լսվում):

    - Էդ ի՞նչ կրակոցներ են: Ձեր մոտ ցուցարարներ կա՞ն

    - Տո չէ, այ ախպեր ստե մենակ մենք ենք:

    - Բա խի՞ եք կրակում

    - Տո ես շատ գիտեմ, էն… խշշշ-խշշշ…-ը տելեվիզրով ասել ա ոստիկանության շրջանում կան վիրավորներ, դե հիմա պտի մի ձեւ տակից դուրս գանք… (նորից կրակոցներ են լսվում):

    - Լավ, ոչ մի բան չի լսվում, հետո կխոսանք:

    Կարծում ենք, այս երկխոսությունը որոշ լույս կսփռի մարտի 1-ի իրադարձությունների վրա:


    Չի
    Էս քաղաքական անեկդոտ չէր, քաղաքական ողբերգություն էր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #77
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Հերթական միտինգից հետո ԼՏՊ-ն բարձրաձայն ինքն իր հետ խոպսելով մտնում է սենյակ, որտեղ ԼՏՊ-ի միտինգն են վերլուծում Ռ.Ք.-ն և Ս.Ս.-ն , ԼՏՊ առանց նրաց վրա ուշադրություն դարձնելու խոսելով անցնում է կողքի սենյակ ,իր հետևից շրխկացնելով դուռը:
    Ռ.Ք.-ն նայում է Ս.Ս-ին և շատ մտահոգ ասում է , «լրիվ ծըռքից գնացալա»:
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 18.10.2008, 00:43:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  3. #78
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերթական միտինգից հետո ԼՏՊ-ն բարձրաձայն ինքն իր հետ խոպսելով մտնում է սենյակ, որտեղ ԼՏՊ-ի միտինգն են վերլուծում Ռ.Ք.-ն և Ս.Ս.-ն , ԼՏՊ առանց նրաց վրա ուշադրություն դարձնելու խոսելով անցնում է կողքի սենյակ ,իր հետևից շրխկացնելով դուռը:
    Ռ.Ք.-ն նայում է Ս.Ս-ին և շատ մտահոգ ասում է , «լրիվ ծըռքից գնացալա»:
    Վանական ջան, եթե դեմ չես, մի երկու տառ փոխեմ հա՞
    «լռիվ ծըռքից գնա՛ցալա»:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #79
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Սյունիքի մարզը պետք է լիցքաթափվի, իսկ Քաջարանը՝ մաքսազերծվի

  5. #80
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Տաղ ինքնակենսագրական


    Երբ էս հին պաշտոնը ստացա ես զորքով, մենթով, սպեցնազով,
    «Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը», ասին:

    Սակայն երբ մարտյան դեպքերի մոնտաժված կադրերը տեսան,
    «Համարիր` Կոշի գաղութում պատրա՛ստ է քո նառը», ասին:

    Բայց գլխիս գալիքն աչքիս դեմ` ուզեցի թռնել Լաս-Վեգաս,
    «Մտքիդ մեջ միայն կազինո, ռուլետկա, ղումար է», ասին:

    Եվ սրտիս ցավից հուսահատ` ես քիթըս մի բան քաշեցի,
    «Երեւի էս վերջի պարտիան ստուգելու համար էր», ասին:

    Ասի թե` մարդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինըս ծվատ,
    «Մարդկային մարմին չտեսանք, կամ խոճկոր, կամ գառ է», ասին:

    Խնդացին, քրքջացին միայն, որ այսպես մնացել եմ մերկ,
    «Իսկական տանիքըդ` բերդի պատերի կամարն է», ասին:

    Չի
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #81
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Հայկական Կատագերգություն

    Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը պաշտպանում էր ներկայումս իշխանության բարեհաճությունից զրկված գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարենի թեկնածությունը: Եվ երբ ամեն ինչ Կարենի համար բարեհաջող վերջացավ, Մանվելն ու Սեյրանը իրենց համատեղ հաջողությունը նշեցին հայ գեներալիտետին ներհատուկ ոճով:
    http://new.aravot.am/am/articles/politics/0/view/all

  7. #82
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական անեկդոտներ

    Մոդերատորական: Թեման «քաղաքական անեկդոտներից» վերանվանվել է «քաղաքական հումորի», քանի որ թեմայում տեղադրվող նյութերի մեծ մասը թեև հումորային են, բայց անեկդոտներ չեն:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 22.10.2008, 13:53:

  8. #83
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական հումոր

    ԳԱՐՆԱՆ 17 ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

    Ստորեւ ներկայացվող գաղտնալսումն արվել է փետրվարի 19-ից հետո կազմակերպված շուրջօրյա հանրահավաքներից մեկի ժամանակ` փետրվարի 20-29-ը ընկած ժամանակահատվածում: Այս բացահայտումը ի չիք է դարձնում ընդդիմության բոլոր այն պնդումները, թե իբր զանգվածային միջոցառումները եղել են ինքնաբուխ, եւ ապացուցում է, որ իսկապես գոյություն է ունեցել զինված հեղաշրջման ծրագիր, որը ղեկավարվել է մի կենտրոնից: Խոսակցությունը տեղի է ունենում ընդդիմության ակտիվիստներից մեկի եւ նրա դպրոցահասակ երեխայի միջեւ:

    - Ալո, պապա՞:

    - Հա, բալիկ ջան:

    - Որտե՞ղ ես:

    - Միտինգում:

    (Խոսակցության այս հատվածն ապացուցում է, որ հանրահավաքի կազմակերպիչները նախապես հստակ տեղեկացված են եղել միմյանց տեղաբաշխման մասին):

    - Բա ե՞րբ ես տուն գալու:

    - Չգիտեմ, սպասում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

    (Ակնհայտ է, որ հեղաշրջման ճշգրիտ պահը կախված էր Տեր-Պետրոսյանի ելույթից):

    - Ուզում եմ ես էլ գամ:

    - Չէ, մի արի, տրանսպորտ չկա

    (Այս հատվածն ապացուցում է, որ տրոլեյբուսի զավթումը եւ դրանցով բարիկադներ կառուցելը նախապես պլանավորված ակցիայի մի մասն է եղել):

    - Դե գոնե արի տուն, հաց կեր, նորից գնա

    (Սա հերթական ապացույցն է այն իրողության, որ «ինքնաբուխ հանրահավաքի» մասնակիցների սնվելու խնդիրը միշտ ուշադրության կենտրոնում է եղել):

    - Սոված չեմ: Դու ավելի լավ ա դասերդ սովորի

    (Խոսակցության այս հատվածից պարզ է դառնում, որ շարժման անդամների միջեւ հստակ դերաբաշխում է եղել, եւ յուրաքանչյուրը պարտավոր էր, այսպես ասած, «սովորել իր դասերը»):

    - Սովորել եմ

    - Էսօր ի՞նչ ես ստացել:

    - Չորս:

    (Սա ակնհայտորեն կոդավորված խոսակցություն է: Ըստ երեւույթին խոսքն այն մասին է, որ ցուցարարները պետք է գրոհով վերցնեն միանգամից չորս պետական հաստատություններ):

    - Բա հիմա ի՞նչ ես անում:

    - Տելեվիզր եմ նայում:

    (Ուղղակի ակնարկ այն մասին, որ այդ չորս հաստատություններից մեկը պիտի լինի հեռուստաաշտարակը):

    - Հա, դե լավ, նայի ու հանգիստ քնի, ես կարող ա ուշ գամ:

    - Մաման ասում ա որ շուտ գաս, մի քիչ կարտոշկա ու գազար կբերես:

    («Կարտոշկա» ասելով` զրուցակիցներն ակնհայտորեն նռնակները նկատի ունեն, իսկ «գազարը» կամ փամփուշտներն են, կամ հատուկ հարմարեցված սրածայր ձողերը):

    - Էղավ դե լավ, բարի գիշեր

    - Բարի գիշեր

    Եվ այսպիսի աղաղակող փաստերի առկայությամբ ընդդիմությունը դեռ համարձակվում է պնդել, թե իբր զինված հեղաշրջման ծրագիր չի ունեցել, իսկ այս մարդիկ իրենք իրենց քաղբանտարկյալներ են անվանում: Կարծում ենք` հատուկ քննչական խումբն իր տրամադրության տակ այսօրինակ ուրիշ փաստեր էլ ունի եւ կներկայացնի դատարանում` պատռելով «գունավոր հեղափոխականների» հրեշավոր դիմակը:

    ՉԻ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #84
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական հումոր

    ՀԵՐՔՈՒՄ

    ՀՀԿ գրասենյակից հերքել են տեղեկությունները, թե իբր Գալուստ Սահակյանն ընտրություններից առաջ թեկնածուներից գումար է շորթում` հակառակ դեպքում սպառնալով հրապարակավ սատարել նրանց:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #85
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական հումոր

    ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ



    Տիգրան Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Թրաշամանուկ:

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է ֆինանսատնտեսական իրադարձություններով:

    Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Հայաստանում ճգնաժամ չկա, եւ դա ապացուցվում է ձեր անձնական փորձով:

    Երեքշաբթին բարեհաջող օր է: Կոնդոլիզա Ռայսից ծանրոց կստանաք, տաք գուլպաներ, չորս հատ մոմ, ձկան պահածո եւ 20 դոլար:

    Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ ճգնաժամի դեմ պայքարի լավագույն ձեւը ճգնաժամի մասին չխոսելն է, իսկ հիմնական մեղավորը մամուլն է (դեղին), Ներսեսը (Շնորհալին) եւ շուկան (Մալաթիայի):

    Հինգշաբթին բարեհաջող օր է: Կհայտարարեք, որ ՀՀ կառավարության անդամները կապիտալիզացման մակարդակով ԱՊՀ-ում առաջին տեղում են:

    Ուրբաթ օրը` լիկվիդայնության հետ կապված պրոբլեմներ: Հնարավոր է` ձեզ վարչապետի պաշտոնից լիկվիդացնեն:

    Շաբաթը եւ կիրակին անցկացրեք հարազատների եւ մտերիմների աչքից հեռու:


    ՉԻ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #86
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական հումոր

    ՀԱՅԱՍՏԱՆ-2020


    Քաղաքական անցուդարձը 12 տարի հետո

    Հայ հնէաբանները Պառավաքար գյուղում պեղել են 5 հազար տարվա վաղեմություն ունեցող նախնադարյան մարդու կմախք: Այդ գյուտն ապացուցում է, որ մեր Երկրագնդի վրա կյանքի բնօրրանը հենց Հայաստանն է: Սակայն Անասնաբուժական-անասնաբուծական ակադեմիայի ռեկտոր Շոթա Վարդանյանը կարծիք է հայտնել, որ դա ոչ թե մարդու, այլ երիտասարդ խոճկորի կմախք է, այն էլ՝ նախապես սղոցված: Կմախքի վրա հայտնաբերվել է սեպագիր արձանագրություն, որի հեղինակը, ըստ որոշ գիտնականների, Պարույր Հայրիկյանն է:

    «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է եւս երկու տարով երկարաձգել իր աշխատանքները: Նման որոշման անհրաժեշտությունը պատճառաբանվում է նրանով, որ հանձնաժողովին առայժմ չի հաջողվել պարզել, թե ինչպես են այդ իրադարձությունների ժամանակ սպանվել եւ վնասվածքներ ստացել ՀՀ քաղաքացիները: «Իրավապահ մարմինները մինչեւ հիմա մեզ չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր»,- իր դժգոհությունը հայտնեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

    ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ելույթ ունենալով Սիդնեյի «Պահանջատեր» կոմիտեությունում, վերահաստատեց իր կուսակցության վճռականությունը «Հայ դատի» խնդիրներում: «Եթե իշխանությունը որոշի Ադրբեջանին հանձնել Վարդենիսի եւ Իջեւանի շրջանները, մենք անպայման մեր տղամարդու խոսքը կասենք եւ անհապաղ դուրս կգանք իշխանական կոալիցիայից»,- նշեց պարոն Մարգարյանը:

    Գյումրիի քաղաքապետ Սպարտակ Ղուկասյանը որոշում է կայացրել քաղաքի կենտրոնական հրապարակում կառուցել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի 5 մետրանոց արձանը: Դա կլինի արդեն երրորդ արձանը Հայաստանում. առաջին երկուսը վեր են խոյացել Երեւանում՝ «Առագաստ» սրճարանի մոտ, ինչպես նաեւ Չքնաղ գյուղում, սակայն իրենց չափերով այդ կոթողները զիջելու են Գյումրիում կառուցվելիք արձանին: Մեկնաբանելով իր որոշումը՝ պարոն Ղուկասյանը նշեց, որ նախագահի արձանը կանգնեցվելու է ի նշանավորումն վերջինիս՝ կրիմինալի դեմ պայքարի բարեհաջող ավարտի:

    Երիտասարդական «Հետո, հետո, հետո» ընդդիմադիր շարժումը իր հերթական հայտարարությամբ եւս մեկ անգամ հավաստել է, որ իշխանափոխությանը հաշված օրեր են մնացել, եւ երեք ամիս անց կայանալիք բազմահազարանոց հանրահավաքը կլինի «հուժկու, վճռորոշ եւ բեկումային»:

    Ի պատասխան այդ հայտարարության, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հանդես է եկել ծավալուն վերլուծական հոդվածով, որում, մեջբերելով Հերակլիտի, Ֆրենսիս Բեկոնի եւ Կլեմանսոյի աֆորիզմները, ապացուցում է ընդդիմության սնանկությունը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվերապահ հանճարը:

    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    Աղբյուր՝ aravot.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #87
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական հումոր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ aravot.am
    Արտակ ջան, իմ վրա հակառակ ազդեցությունը թողեց
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  13. #88
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական հումոր

    ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

    ՀՀ վիճպետվարչությունից հայտնում են, որ մինչեւ վերջին աղմկահարույց հանցագործությունները ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3.214.000:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #89
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական հումոր

    ԳԱՐՆԱՆ 17 ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

    Ստորև ներկայացվող գաղտնալսումն իրականացվել է սույն թվականի փետրվարի 29-ին եւ հրեշավոր ապացույցն է այն իրողության, որ մարտի 1-ի դեպքերն ամենեւին էլ «ինքնաբուխ» չեն եղել (ինչպես փորձում են պնդել այսպես կոչված ընդդիմադիրները), այլ մաս են կազմել նախապես լավ ծրագրված պրովոկացիայի: Խոսակցությունն ընթանում է ընդդիմության երկու ակտիվիստների միջև: Եվ այսպես.

    - Բարի օր, … ջան (անունը միտումնավոր բաց ենք թողնում` նախաքննության շահերից ելնելով):

    - Բարի օր Ի՞նչ կա-չկա, ահագին վախտ ա` չես երեւում

    (Խոսակցության այս հատվածից ակնհայտ է դառնում, որ զրուցակիցներից առնվազն մեկը տեւական ժամանակ չի երեւացել, այսինքն` գտնվել է ընդհատակում):

    - Նորմալ ա ամեն ինչ: Ասում եմ վաղը մի հատ խաշ չուտե՞նք Համ էլ մի քիչ կխոսանք

    (Խոսքն ակնհայտորեն կոնսպիրատիվ խորհրդակցության մասին է):

    - Լավ բան ասեցիր Ո՞ր ժամին:

    - Դե առավոտ շուտ, էլի: Ինչքան շուտ, էնքան լավ

    (Ուշադրություն դարձրեք` խոսքը մարտի 1-ի վաղ առավոտվա մասին է: Այսինքն, զրուցակիցները նախապես են համաձայնեցրել, որ «ինչքան շուտ, էնքան լավ»):

    - Որտե՞ղ ենք հանդիպում:

    - «Հայրենիքի» դեմի կանգառում:

    («Հայրենիք» բառի օգտագործումը պատահական չէ: Այն նեյրոլինգվիստական ծրագրավորման բաղադրիչն է):

    - Էղավ: Ի՞նչ բերեմ հետս:

    - Ոչ մի բան: Ասել եմ, ամեն ինչ պատրաստ կլինի: Բայց ուզում ես` հետդ մի շիշ բան բեր:

    (Ուշադրություն դարձրեք` փաստորեն ամեն ինչ նախօրոք պատրաստ է, «ամեն ինչ» արդեն տեղում է, եւ «հեղափոխականների» միակ մտահոգությունն այն է, որ դյուրավառ հեղուկով շշերը կարող են քչություն անել):

    - Լավ, մի էրկու շիշ կբերեմ: Բայց դրսից բան բերել կարելի ա՞:

    - Օրենքով չի կարելի, բայց մի բան կանենք

    (Խոսքն ակնհայտորեն դրսի աջակցության մասին է: «Հեղափոխականները» գիտակցում են, որ ներքաղաքական իրադարձություններին դրսի մասնակցությունն օրենքով արգելվում է, բայց գիտակցաբար ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները):

    - Լավ: Իսկ մենակ խաշ ա՞ լինելու:

    - Չէ, իրիկվա կողմ լավ խոզի խորոված կանենք…

    (Խոսակցության այս հատվածն ամենաէականն է: Կարծում ենք` արդեն պարզ է դառնում, որ խոզի ծնոտի էպիզոդը նույնպես նախօրոք ծրագրված է եղել):

    - Էղավ, լավ: Դե կզանգվենք

    - Սպասում եմ

    Գաղտնալսված այս խոսակցությունը, կարծում ենք, համապատասխան փորձաքննությունից հետո կներկայացվի նախաքննության մարմնին եւ դատարանի դահլիճում էական դերակատարում կունենա:

    ՉԻ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #90
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական հումոր

    Հովիկ Աբրահամյան - Կենդանակերպի նշանը` Կատու£

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է աշխարհացունց իրադարձություններով£

    Երկուշաբթին ծանր օր է£ Լարված աշխատանք« գերհոգնածություն£ Օրվա վերջում կհայտարարեք« որ մարտի 1-ի համար իշխանություններին մեղադրելն աբսուրդ է£ Բժիշկները խորհուրդ կտան մի քանի օր հանգստանալ£

    Երեքշաբթին բարենպաստ է անձնական գնումների համար£ Աստղերը խորհուրդ են տալիս նոր կոշիկներ գնել« ինչի արդյունքում ԱԺ դերը մեկ-մեկուկես սանտիմետրով կբարձրանա£

    Չորեքշաբթի օրը խորհուրդ է տրվում Հայաստան հրավիրել Հնդկաստանի խորհրդարանի նախագահին£ Բայց հիշեք` Հնդկաստանի օրհներգը §Վիծիկ-դանան¦ չէ£

    Հինգշաբթի օրը լուրջ ուշադրություն դարձրեք սանրվածքին£ Հանգիստ սանրվեք« քանի դեռ երաշխիքային սպասարկման ժամկետը չի ավարտվել£

    Ուրբաթ օրը կհայտարարեք« որ պատրաստ եք հանձնաժողովին օգնել բացահայտել մարտի 1-ի կազմակերպիչներին£ Աշխատեք խուսափել ինքնախոստովանական այլ ցուցմունքներից£

    Շաբաթը եւ կիրակին անցկացրեք հարազատների եւ մտերիմների տարածաշրջանում£

Էջ 6 199-ից ԱռաջինԱռաջին ... 23456789101656106 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •