Բայց իմ համար էդ ամեն ինչը երկրորդական է, ես ավելի շատ նեղվում եմ, երբ իշխանության ներկայացուցչին նկարում եմ ապօրինություն կատարելիս եւ հանկարծ ինձ զանգում է ընդդիմության ներկայացուցիչը՝ փորձելով համոզել, որ չտպագրեմ:
Օրինակ, վերջին դեպքը՝ երբ «Առավոտում» տպագրվեց լուսանկարը, որում ոստիկանապետի փեսան խախտում էր երթեւեկության կանոնները, ինձ զանգեցին ընդդիմությունից եւ ասացին՝ ինքը մեր ախպերն ա, ինչի՞ ես նկարում: Նաեւ ցավ եմ ապրում, որ երբ ընդդիմության ներկայացուցչին եմ նկարում, բռնության եմ ենթարկվում ընդդիմության ներկայացուցչի կողմից, որը ժամանակին եղել է իշխանություն ու ես պատկերացնում եմ՝ բա որ դուք իշխանություն լինեք՝ ի՞նչ կանեք: Լեւոն Տեր-Պետրոսյանին նկարում եմ,
ինքը բան չի ասում, բայց իր շրջապատի մարդիկ ինձ նենց են նայում, ոնց որ թուրքը՝ խոզի մսին: Իմիջիայլոց, ընդդիմությունից որոշ մարդիկ
կեսկատակ- կեսլուրջ ասում են՝ Շամշյան, որ մենք գանք իշխանության, առաջին դատվողներից մեկը դու ես լինելու: Ես էլ ասում եմ՝ դուք էլ մեռնեք, իշխանությունն էլ մեռնի»
Ամեն անգամ, երբ ուզում են ինձ վրա տան, ես հիշում եմ Մեսրոպ Հարությունյանին եւ Աշոտ Մելիքյանին, որ ինձ ասում էին՝ քեզ կարող է հայհոյեն, ամեն ինչ ասեն, բայց դու չպետք է պատասխանես, ու
ես լեզուս կծում եմ, մտքիս մեջ ասում՝ վա՜յ, Մեսրոպ Հարությունյան, վա՜յ, Աշոտ Մելիքյան, ինչի՞ եք դուք իմ բերանը փակում... Վերջին դեպքը «Արքայաձորում» եղավ. սափրագլուխը հարձակվեց վրաս, բայց ես ինձ զսպում էի ու մտքիս մեջ հիշում Մեսրոպենց: Չնայած իրենք ճիշտ են, իհարկե::
Օրինակ, մի անգամ նկարեցի, թե ոնց են կարմիր լույսի տակ սպորտի նախկին նախարարն ու իր տեղակալը անցնում հետիոտնի համար նախատեսված տեղով:
Չորս հատ շուն խելոք կանգնել էին մայթին, կարմիր լույսի տակ, իսկ իրենք անցնում էին:Որ տեսան նկարում եմ, ասին՝ ինչի՞ ես նկարում, ասացի՝ որովհետեւ շները հարգեցին երթեւեկության կանոնները, դուք՝ չէ: Դա պրովոկացիա էր, ընդունում եմ, իրենք էլ ենթարկվեցին, վրա տվին՝
չհասկացանք, էս մեզ շան տե՞ղ ես դնում»:
Չնայած ընդդիմությունն էլ նույն սանրի կտավն ա, Սերժը ճիշտ ա ասում՝ բոլորն էլ իմ հաճախորդներն են»:
Էջանիշներ